Վահան Քերոբյանի հայտարարագիրը թերի է․ արդյո՞ք նախարարն օրենք է խախտել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

01.11.2024 | 15:31
Իսրայելն ավիահարվածներ է հասցրել Բեյրութին՝ ԱՄՆ-ի կողմից հրադադարի հաստատման ջանքերի ֆոնին
01.11.2024 | 15:22
Իրանից քաղցրավենիքի պարունակությամբ ծանրոցի անվան տակ թմրամիջոց է տեղափոխել Հայաստան
01.11.2024 | 15:10
Ստամբուլում ընդդիմության նախաձեռնությամբ հազարավոր մարդիկ ցույցի են դուրս եկել
01.11.2024 | 15:00
Հրաչյա Հակոբյանը՝ ՔՊ նիստի քննարկման, Կոբախիձեն՝ Վրաստանի ընդդիմության բոյկոտի մասին. ԼՈՒՐԵՐ
01.11.2024 | 14:53
Խնդիրներ միշտ կան. Հրաչյա Հակոբյանը` ՔՊ-ի փակ նիստում Անդրանիկ Քոչարյանի հարցը քննարկելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.11.2024 | 14:41
Ինձ համար 2025 թվականի հաստատված բյուջեն որոշակի առումով խնդրահարույց է․ Անահիտ Ավանեսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.11.2024 | 14:29
Լավրովն Ուկրաինայում պատերազմի մեկնարկից ի վեր առաջին անգամ կայցելի ԵՄ անդամ երկիր
01.11.2024 | 14:18
Նոյեմբերի առաջին տասնօրյակը տաք է, երրորդ տասնօրյակի միջին ջերմաստիճանը բացասական է
01.11.2024 | 14:02
Կոբախիձեն կարծում է, որ ընդդիմությունը ստիպված կլինի աշխատել նոր գումարման խորհրդարանում
01.11.2024 | 13:59
Անահիտ Ավանեսյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
01.11.2024 | 13:58
Փաշինյանը քննադատել է ինքն իրեն. Հրաչյա Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.11.2024 | 13:51
Վլադիվոստոկում դատապարտվել է ԱՄՆ գլխավոր հյուպատոսության նախկին աշխատակիցը
01.11.2024 | 13:43
Բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 4 դեպք
01.11.2024 | 13:31
Թուրքական զենքը սպանում է ռուսներին․ Լավրովը՝ Անկարայի ու Կիևի ռազմական համագործակցությունը «տարակուսելի» է անվանել
01.11.2024 | 13:22
Առողջության համապարփակ ապահովագրությունը 2025 թվականին չի լինի․ Ֆինանսների նախարար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի 2022 թվականի գույքի, եկամուտների, ծախսերի և շահերի հայտարարագիրը բավականին թերի է։

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացված փաստաթղթում նախարարը որևէ կերպ չի հիշատակել իր հիմնադրած «Մենյու Գրուփ Յուքեյ Լիմիթեդ, Անգլիա» ընկերության մասին, թեև պաշտոնը ստանձնելիս 2020 թվականի հայտարարագրում նշել էր, որ 1․5 մլն դոլարի ներդրում է կատարել և 17.39% բաժնեմասի սեփականատերն է, ընկերության տնօրենների խորհրդի անդամ է։ Ընկերությունը հավատարմագրային կառավարման հանձնելու մասին Քերոբյանի որևէ հայտարարագրում նշում չկա։

«Մենյու Գրուփ Յուքեյ Լիմիթեդ, Անգլիա» ՍՊ ընկերությունը գրանցված է Միացյալ Թագավորություն, Հերթֆորդշայն, Դիլան Քլոզ, Էլսթրի 6 հասցեում։ Ընկերության կայքում նշված է, որ այն «հիմնադրվել է 2012 թվականին, երբ տնօրեն Վահան Քերոբյանը կնոջ՝ Մարիամ Հարությունյանի և դպրոցական ընկերոջ՝ Մուշեղ Հակոբյանի հետ հիմնադրել և գործարկել է Հայաստանում սննդի առաքման առաջին ծառայությունը»։

Քերոբյանի կինը՝ Մարիամ Հարությունյանը, ընկերության կայքի համաձայն, դրա համահիմնադիրն ու մարքեթինգի գծով տնօրենն է։

«Մենյու Գրուփ Յուքեյ Լիմիթեդ, Անգլիա» ՍՊԸ-ի տնօրենների խորհրդի անդամ լինելու հանգամանքը Քերոբյանը նշել էր նաև 2021 թվականի հայտարարագրում։

Ստացվում է, որ Վահան Քերոբյանը խախտել է «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքը (Հոդված 31․ Անհամատեղելիության պահանջները), ըստ որի՝ «Հանրային պաշտոն զբաղեցնող անձինք և հանրային ծառայողները չեն կարող զբաղեցնել իրենց կարգավիճակով չպայմանավորված պաշտոն պետական կամ տեղական ինքնակառավարման այլ մարմիններում, որևէ պաշտոն` առևտրային կազմակերպություններում, զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, կատարել վճարովի այլ աշխատանք՝ բացի գիտական, կրթական և ստեղծագործական աշխատանքից»:

«Մենյու Գրուփ Յուքեյ Լիմիթեդ, Անգլիա» ՍՊԸ-ն, ըստ պետական ռեգիստրի, Հայաստանում 2012 թվականին հիմնադրել է «Ինտերնետ Պրոջեքթս» ՍՊԸ-ն, որը նախարարը չի ներառել 2022-ի իր շահերի տիրույթում, թեև դրանից 35 մլն դրամ աշխատավարձ էր ստացել 2020 թվականին։

Հայտարարագրի «Մասնակցությունն առևտրային կազմակերպություններում» բաժնում Քերոբյանը նշել է Մարիամ Հարությունյանին պատկանող «Այասա սթրեթըջի» ընկերությունը։ Այն ծրագրերի կառավարման, խորհրդատվական, մարքեթինգային ընկերություն է, հիմնադրվել է 2020թ․ մայիսին։

Նախարարը հայտարարագրել է համատեղ սեփականությամբ բնակարան Երևանի Կենտրոն վարչական շրջանում, որը գնել է 2019 թվականին, 1 այլ բնակարան Նոր Նորքում, որը ժառանգություն է ստացել 1994-ին։

Անհամապատասխանություն կա Քերոբյանի հայտարարագրած ավտոմեքենաների մասով։ Այսպես, 2022-ի հայտարարագրում նա նշել է 2005 թվականի արտադրության LEXUS մակնիշի ավտոմեքենա, որը գնել է 2011-ին, իսկ 2021-ի հայտարարագրում նշել էր 2009-ի արտադրության TOYOTA մակնիշի ավտոմեքենա՝ գնված 2012-ին։ Այս ավտոմեքենայի վաճառքի մասին ևս որևէ տեղ նշում չկա։

Պաշտոնյայի բանկային միջոցները 2022-ի տարեվերջին կազմել են 1․6 մլն դրամ, կանխիկ չի հայտարարագրել։

Որպես եկամուտ նա նշել է միայն Էկոնոմիկայի նախարարությունից ստացած աշխատավարձը՝ 21․1 մլն դրամ։

Քերոբյանն ունի 4 վարկ, որոնց մայր գումարի մնացորդը տարեվերջին կազմել է 56․8 մլն դրամ, որից 49․5 մլն-ը հիփոթեքի վարկ է։ Այս վարկերի մարմանն ուղղվել է 12․3 մլն դրամ։

Վահան Քերոբյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է։

Նախարարի կինը՝ Մարիամ Հարությունյանը, համատեղ սեփականությամբ բնակարան ունի Երևանի Արաբկիր վարչական շրջանում (գնել է 2019 թվականին), 2012 թվականին նվեր է ստացել 2005-ի արտադրության LEXUS մակնիշի ավտոմեքենա։ Նա արժեթղթեր կամ ներդրումներ չի հայտարարագրել։

Քերոբյանի կնոջ բանկային միջոցները կազմել են 4․3 մլն դրամ, տարվա եկամուտները՝ 4 մլն դրամ, որից 1․5 մլն-ն աշխատավարձ է «Ինտերնետ Պրոջեքթս» ՍՊԸ-ից, 2․5 մլն-ը՝ աշխատավարձ «SoftConstruct» ընկերությունից։

Մանրամասները՝ տեսանյութում։

Գայանե Խաչատրյան