Կյանքից զրկել է հարազատ եղբորը՝ վերջինիս գլխին մուրճով հարվածներ հասցնելու եղանակով. ՔԿ

Լուրեր

06.08.2026 | 22:11
Հրդեհ՝ Երևանի Սիլիկյան թաղամասի հարևանությամբ գտնվող աղբավայրում
06.08.2026 | 22:01
Կոնֆերենցիաների լիգա. «Նոան» ոչ-ոքի խաղաց «Սյոնի» հետ
06.08.2026 | 21:47
Նախագահը ԹՈՒՄՈ-ի հիմնադիր Սամվել Սիմոնյանին է հանձնել ՀՀ պետական պարգևը
06.08.2026 | 21:32
Սարյանի պուրակի ծառերից մեկը քամուց կոտրվել է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 21:20
Մոսկվան Երևանից պաշտոնական դիմում չի ստացել երկաթուղու կոնցեսիան դադարեցնելու վերաբերյալ
06.08.2026 | 21:10
Կառավարությունը շուրջ 5.6 մլրդ դրամ կուղղի 61 մանկապարտեզի շինարարական ծրագրերին
06.08.2026 | 20:57
Գոռավան բնակավայրում մանկապարտեզ կկառուցվի
06.08.2026 | 20:43
Վթար Լոռու մարզում․ վարորդը հոսպիտալացվել է
06.08.2026 | 20:30
ԶԻՆԱՊԱՀ-ի ցուցակում զոհված զինծառայողներ՝ 2025-ին և 2026-ին․ ինչ հանգամանքներում են նրանք մահացել
06.08.2026 | 20:22
Տրամադրվել է օտարերկրյա պետություններում ՀՀ քաղաքացու վավերական 489 անձնագիր
06.08.2026 | 20:10
Picsart-ի հիմնադիր Հովհաննես Ավոյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի շքանշանով
06.08.2026 | 19:57
Թուրքիայի պատգամավորները հավանություն են տվել PKK-ի զինյալների սահմանափակ համաներման մասին օրինագծին
06.08.2026 | 19:44
Փրկարարներն աղբակույտի տակից դուրս են բերել քաղաքացուն․ վերջինս հիվանդանոցում մահացել է
06.08.2026 | 19:30
ԿԸՀ-ն օրենքը կիրառել է «մեր ձևով»․ ով պետք է Նարեկ Կարապետյանին զրկեր անձեռնմխելիությունից
06.08.2026 | 19:24
Ճիշտ թվեր, մոլորեցնող համեմատություններ․ ինչն է սխալ աղքատության մասին Աբրահամյանի և Բագրատյանի հայտարարություններում
Բոլորը

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ Գառնի գյուղի բնակչի կողմից եղբորը սպանելու դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Այս մասին տեղեկացնում են ՔԿ-ից։

«2023 թվականի հունիսի 20-ին` ժամը 07:00-ին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Գառնիի բաժանմունք է ներկայացել Գառնի գյուղի 54-ամյա բնակիչը և հայտնել, որ սպանել է հարազատ եղբորը՝ վերջինիս գլխին մուրճով հարվածներ հասցնելու եղանակով:

Նույն օրը` ժամը 07:16-ին, «Գառնի շտապօգնության» աշխատակցից հաղորդում է ստացվել այն մասին, որ իրենց մոտեցած քաղաքացին հայտնել է հարազատ եղբորը ծեծի ենթարկելու մասին: Շտապօգնության խումբն անմիջապես մեկնել է նշված հասցե, որտեղ հայտնաբերել է նույն գյուղի 51-ամյա բնակչին` արնաշաղախ և անգիտակից վիճակում:

Նույն օրը` ժամը 08:26-ին, տուժողը, «պոլիտրավմա, գանգուղեղային տրավմա, կոմա» ախտորոշմամբ, բուժօգնության է տեղափոխել Երևան քաղաքի «Ս.Գ.Լուսավորիչ» ԲԿ, որտեղ ժամը 08:30-ի սահմաններում, գիտակցության չգալով, մահացել է:

Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 9-րդ կետի հատկանիշներով, որի նախաքննությունը հանձնարարվել է քննչական խմբին:

Տուժողի եղբայրը ձերբակալվել է և ներկայացվել վարույթն իրականացնող մարմնին՝ սպանության փորձ կատարելու՝ անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածով, և հարցաքննվել դեպքի հանգամանքների շուրջ՝ ներկայացնելով կատարվածի մանրամասները, տալով ինքնախոստովանական ցուցմունք:

Նախաքննության ընթացքում կատարվել են մի շարք վարութային և քննչական գործողություններ՝ դեպքի վայրի զննություն, որի ընթացքում հայտնաբերվել է որպես հանցագործության գործիք հանդիսացող մուրճը, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն, համապատասխան հարցում է կատարվել բժշկական հաստատություն` ենթադրյալ հանցագործություն կատարած անձի հոգեկան առողջության վիճակը պարզելու նպատակով:

Կատարվում է նախաքննություն»,- ասված է հաղորդագրության մեջ:

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: