Մեղրիի հանձնումը կանխել են Վազգեն Սարգսյանն ու Կարեն Դեմիրճյանը՝ իրենց կյանքի գնով․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.11.2026 | 14:25
Նախկին փոխնախարարը՝ Թուխմանուկի ոսկու հանքի բաժնետեր
10.11.2026 | 14:16
Առավոտ շուտ բողոքել է ինքնազգացությունից․ Գալյանը՝ «Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուի մահվան դեպքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 14:11
ԱԺ Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և սփյուռքի հարցերի մշտական հանձնաժողովի նիստը` ՈՒՂԻՂ
10.11.2026 | 14:08
Լա Լիգայի ամսվա լավագույն ֆուտբոլիստն ու մարզիչը «Ռեալից» են
10.11.2026 | 13:51
Զելենսկին պատրաստ է հանդիպել Պուտինի հետ նույնիսկ Անտարկտիդայում
10.11.2026 | 13:42
Հայ շախմատիստներն առաջատարների թվում են պատանեկան ԵԱ-ում
10.11.2026 | 13:33
Թրամփը Nvidia-ի ղեկավար Ջենսեն Հուանգին համարում է «բարձր բարոյական հատկանիշներ ունեցող մարդ»՝ չինուհու հետ սիրավեպի սկանդալի ֆոնին
10.11.2026 | 13:23
Աբու Դաբիում Ուկրաինայի պատվիրակությունը հանդիպում է անցկացնում եվրոպացիների և Թրամփի բանագնացների հետ
10.11.2026 | 13:10
Հայաստանը ԱՊՀ-ին չի տեղեկացրել կազմակերպությունից դուրս գալու պլանների մասին
10.11.2026 | 12:59
Աբու Դաբիում մեկնարկել են Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի եռակողմ բանակցությունները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 12:48
Հարի Քեյնը «Ոսկե գնդակի» առաջին գործող դափնեկիրն է, որը չի ընգրկվել FIFPro-ի տարվա խորհրդանշական հավաքականում
10.11.2026 | 12:42
Արսեն Գևորգյանն առողջական վիճակի հետ կապված գանգատներ չի ներկայացրել․ ՔԿԾ-ն մանրամասներ է հաղորդել
10.11.2026 | 12:34
Երևանում մեկնարկել է ԱՊՀ արդարադատության նախարարների խորհրդի 20-րդ հոբելյանական նիստը
10.11.2026 | 12:19
Երեք սպանություն, շորթում և ինտիմ տեսագրության տարածում․ ՔԿ-ն ավարտել է նախաքննությունը
10.11.2026 | 12:15
Գևորգ Ղազարյանը` ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրվելու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով քննիչ հանձնաժողովը հրավիրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ մասնակցելու քննիչ հանձնաժողովի աշխատանքներին։

«Խարտիայի ԼՂ հակամարտության բանակցային գործընթացի հատվածում ոչինչ չի նշվում Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին: Խնդիրն այն է, որ այդ թղթում ոչինչ չկա ոչ միայն Ադրբեջանի, այլև Հայաստանի տարածքային ամբողջականության մասին: Այս մասին 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի այսօրվա նիստում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով 1999-ին ընդունված ստամբուլյան խարտիային։

«Ոչինչ չկա նաև ինքնորոշման մասին, իսկ ԼՂ հակամարտությունը այս համատեքստում Աբխազիայի, Հարավային Օսեթիայի և Մերձդնեստրի հակամարտություններից առանձնացվել էր բոլորովին այլ պատճառով: Խնդիրն այն է, որ ԼՂ խնդրի կարգավորման համատեքստում 1999թ Ստամբուլյան գագաթաժողովի պահին շրջանառվում էր մեկ այլ փաստաթուղթ, որը և՛ տարածքային ամբողջականության, և՛ ինքնորոշման իրավունքից անդին էր: Այն մի կողմից՝ որևէ առնչություն չուներ ինքնորոշման իրավունքի հետ, մյուս կողմից՝ խախտում էր թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքը, և դա տարածքների փոխանակման փաստաթուղթն էր:

Այսինքն՝ պատկերացնո՞ւմ եք՝ ինչու այդ գագաթաժողովին հղում չկար ո՛չ տարածքային ամբողջականությանը, ո՛չ ինքնորոշման սկզբունքին: Որովհետև այդ ընթացքում միջազգային դիվանագիտական հանրությունը գիտեր, որ հիմա բանակցային սեղանին է դրվել կարգավորման փաստաթուղթ, որը կոչվում է «Տարածքների փոխանակման սկզբունք»,- նշեց Փաշինյանը՝ նկատի ունենալով ԼՂ կարգավորման տարբերակներից մեկը, որ քննարկվում էր այդ ժամանակ:

Վարչապետը առանցքային մեջբերումներ արեց այդ փաստաթղթից․ «․․․Սույն համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո նախկին ԼՂԻՄ տարածքը, Շուշիի շրջանն ու Լաչինի շրջանը (1988-ին եղած սահմաններում) փոխանցվում են Հայաստանի Հանրապետությանը:
Սույն համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո Մեղրիի շրջանը 1988-ին եղած սահմաններով, փոխանցվում է Ադրբեջանին:

Հոդված 2․ Աղդամի, Ֆիզուլիի, Ջեբրայիլի, Կուբաթլիի, Զանգելանի, Քելբաջարի, Ղազախի և Շահումյանի գրավյալ տարածքները 1988-ի սահմաններով, անհապաղ փոխանցվում են Ադրբեջանի քաղաքական և վարչական վերահսկողության ներքո:

Հոդված 3․ Սույն համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո, ցանկացած պետության բոլոր ոչ սահմանակից տարածքները (անկլավները) փոխանցվում են այն պետությանը որը շրջապատում է դրանք:

Հոդված 4․ Սույն համաձայնագրի ուժի մեջ մտնելուց անմիջապես հետո, Հայաստանը պետք է սկսում է իրականացնել իր զինված ուժերի դուրսբերումը ադրբեջանական բոլոր գրավյալ տարածքներից․․․

Հոդված 5․ Սույն համաձայնագրի ուժի մեջ մտնելուց անմիջապես հետո սկսվում է Մեղրիի շրջանի բնակչության և Աղդամի, Ֆիզուլիի, Ջեբրայիլի, Կուբաթլիի, Զանգելանի, Քելբաջարի, Ղազախի և Շահումյանի շրջաններում բնակվող հայերի անվտանգ և կամավոր տեղափոխումը ՀՀ տարածք․․․»:

Փաշինյանի խոսքով՝ այս փաստաթուղթը արձանագրում է ԼՂ հարցի կարգավորման հայկական հիմնարար պատկերացումենրի մահը։

«Ճիշտ է, այն չի ընդունվել, ընդ որում՝ կա կարծիք, և ես կիսում եմ այդ կարծիքը, որ այս փաստաթղթի իրականացումը կանխել են Կարեն Դեմիրճյանը և Վազգեն Սարգսյանը՝ իրենց կյանքով»,- ընդգծեց Փաշինյանը:

Մանրամասները՝ տեսանյութում։