Ինչու Բորիս Նավասարդյանը չի առաջադրվել 

Լուրեր

08.10.2026 | 19:27
Լավագույն բուհերում սովորողներին տարկետում կտրվի մինչև 32 տարեկանը 
08.10.2026 | 19:13
ԱՄՆ-ը «երբեք թույլ չէր տա» Հունաստան-Թուրքիա հակամարտություն․ Ռուբիոն նշել է F-35-ների Անկարային փոխանցման պայմանը
08.10.2026 | 19:00
ՀՕՖ-ի բարեգործական ճաշարանը չի փակվում․ բայց շահառուները մտահոգված են. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 18:48
Առանց ակումբի մնացած ամենաթանկ ֆուտբոլիստները՝ ըստ Transfermarkt-ի
08.10.2026 | 18:39
ՀՌՀ-ն հեռարձակողների հետ քննարկել է տեսալսողական բովանդակության նոր չափորոշիչները
08.10.2026 | 18:28
Այս պահին բանակցային կարգավորման հեռանկար չի երևում․ Ռուբիոն՝ ռուս-ուկրաինական պատերազմի մասին
08.10.2026 | 18:19
Միրզոյանն ու Ղազախստանի ԱԳ նախարարը քննարկել են տարածաշրջանային փոխկապակցվածությունն ու խաղաղության ջանքերը
08.10.2026 | 18:10
ՀՀ-Ադրբեջան քննարկում Գորիսում՝ TRIPP-ի հարցով // «Ռոսիա»-ի շենքի բռնագանձնման պահանջ է դրվել․ ԼՈՒՐԵՐ
08.10.2026 | 18:02
Փարիզում քննարկվել է ապաստանի գործերով մասնագիտացված դատավորներ ունենալու հնարավորությունը
08.10.2026 | 17:52
Եվրախորհրդարանը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իրանում, Վրաստանում և Ադրբեջանում բռնաճնշումների պատասխանատուների նկատմամբ
08.10.2026 | 17:43
Առուշանյանը ՔՊ կուսակցության անդամ չէ և չի պատրաստվում դառնալ․ Արմեն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:35
Եվրախորհրդարանում կոչ են արել փակել ԵՄ տարածքում գործող բոլոր «Ռուսական տները»
08.10.2026 | 17:30
Կաթողիկոսի եղբայր Գևորգ Ներսիսյանն ու նրա որդին մեղավոր են ճանաչվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:26
Sportico. Աշխարհի ամենաբարձր վարձատրությամբ ֆուտբոլիստները
08.10.2026 | 17:18
Մուրադովն անհետ կորածների ցուցակ ուներ, օգտագործե՛ք ՌԴ-ի ձեր լծակները․ զոհվածի մայր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հունիսի 16-ին տեղի է ունեցել Երևանի մամուլի ակումբի ընդհանուր ժողով։ Օրակարգում եղել են ԵՄԱ նախագահի, վարչության և վերստուգիչ հանձնաժողովի հաշվետվությունների քննարկումը, ինչպես նաև կազմակերպչական հարցեր և ընտրություններ, հայտնում են ԵՄԱ-ից։ Քվեարկության արդյունքում ԵՄԱ նախագահ է ընտրվել Արթուր Պապյանը, ԵՄԱ փոխնախագահ Սեդա Շիգանյանը, ինչպես նաև ձևավորվել ԵՄԱ վարչություն՝ խորհրդի կազմից և վերստուգիչ հանձնաժողովը։  Հաստատվել է նաև գործադիր տնօրենի, ինչպես նաև մասնագիտական էթիկայի հանձնաժողովի կազմը։  

Factor.am-ի հետ զրույցում ավելի քան 28 տարի  Երևանի մամուլի ակումբի նախագահի պաշտոնը զբաղեցրած Բորիս Նավասարդյանն ասաց, որ որոշել է չառաջադրվել որպես ԵՄԱ նախագահի թեկնածու, իր տեղը զիջելով Մեդիափորձագետ, CyberHUB-AM թիմի համահիմնադիր Արթուր Պապյանին.

«Այլ աշխատանքսվ կզբաղվեմ այժմ։ 1995 թվականին Երևանի մամուլի ակումբը ստեղծելու նախաձեռնող խմբում եմ եղել, ապա խորհրդի քվեարկության արդյունքում ընտրվել նախագահ և պաշտոնավարել մինչ 2023 թվականի հունիսի 16-ը, ինչից հետո մնացել եմ որպես պատվավոր նախագահ»,- նշեց Նավասարդյանը։ 

Երևանի մամուլի ակումբը հիմնադրվել է 1995 թվականին՝ դառնալով  անկախ Հայաստանի Հանրապետության լրագրողների առաջին մասնագիտական միավորումը։ Կառույցը Հայաստանում գործող եկամուտ չհետապնդող ոչ կառավարական կազմակերպություն է, որը միավորում է լրագրողներին, հրատարակիչներին, ԶԼՄ-ների ղեկավարներին և փորձագետներին՝ անկախ նրանց կուսակցական պատկանելությունից և քաղաքական հայացքներից։

 

Ռոզա Վարդանյան