Դավիթ Հարությունյանի շահերի պաշտպանության համար 3 փաստաբան ներկայացավ
Հասարակություն
20.06.2023 | 11:04ԲԴԽ Դատավոր Դավիթ Հարությունյանը քիչ առաջ դուրս եկավ ԲԴԽ շենքից և երեք փաստաբանների` Երեմ Սարգսյանի, Հովհաննես Խուդոյանի և Լուսինե Մկրտչյանի հետ վերադարձավ նիստերի դահլիճ:
Հիշեցնենք, որ նիստի մեկնարկին կարգադրիչները հայտնել էին, որ միայն 4 փաստաբանի են թույլատրելու դահլիճ մտնել, և Հարությունյանը միայնակ էր գնացել: Վերջինիս շահերը ներկայացնելու համար ԲԴԽ եկած փաստաբաններից Երեմ Սարգսյանը հայտնել էր, որ օրենսդրորեն փաստաբանների քանակի արգելք չկա, բայց Բարձրագույն դատական խորհուրդը, փաստորեն, այդպես չի մեկնաբանում օրենքը:
Բարձրագույն դատական խորհրդում շարունակվում է Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանի վերաբերյալ կարգապահական վարութի քննությունը: