Ապաշրջափակման շուրջ տարաձայնությունները պահպանվում են․ որն է լինելու ռուսական կողմի գործառույթը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.09.2026 | 11:04
ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 11:02
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 10:58
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Արագածոտնի, Շիրակի և Լոռու մարզերում
09.09.2026 | 10:41
Հրդեհ Քարաբերդում․ այրվել է մոտ 700 հակ անասնակեր
09.09.2026 | 10:27
Հայաստանում սպասվում է ջերմաստիճանի զգալի բարձրացում. Լևոն Ազիզյան
09.09.2026 | 10:11
Վթարային ջրանջատում Երևանում և Սյունիքում
09.09.2026 | 09:59
Պաշտպանության նախարարի չսպասված այցը Արարատյան հովտի զորամասերից մեկը
09.09.2026 | 09:44
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
09.09.2026 | 09:34
Կալանավորված տղամարդու որդին հոր միջնորդությամբ դիմել է քրեական ենթամշակույթի ներկայացուցչի․ ՆԳՆ ոստիկանություն
09.09.2026 | 08:46
Փաշինյանը մեկնել է Ֆրանսիա՝ մասնակցելու Միջազգային տիեզերական գագաթնաժողովին
08.09.2026 | 23:30
Պապիկյանը այցելել է ՊՆ ուսումնական կենտրոն, հրամկազմին տրվել են մի շարք հանձնարարականներ
08.09.2026 | 23:17
Հունգարիայի ԱԳՆ-ն հայտարարել է ՌԴ դեսպանատան աշխատակիցների արտաքսման մասին
08.09.2026 | 23:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.09.2026 | 22:48
Զելենսկին հայտնել է սեպտեմբերի վերջին Թրամփի հետ հանդիպելու ծրագրերի ու Ուկրաինա-ԱՄՆ-ՌԴ հնարավոր բանակցությունների մասին
08.09.2026 | 22:34
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
Բոլորը

Հայկական կողմը պատրաստ է տարածաշրջանում տրանսպորտային ուղիների, մասնավորապես՝ երկաթուղու ապաշրջափակման հարցով առաջ շարժվել այն պահին, երբ համաձայնություն կլինի ինքնիշխանության և իրավազորության սկզբունքների շուրջ, խորհրդարանում այսօր հայտարարեց ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Վահան Կոստանյանը՝ շեշտելով, որ այդ դեպքում անգամ հնարավոր է սկսել երկաթուղու կառուցումը։

Կողմերի միջև տրանսպորտային հաղորդակցության ապաշրջափակման հարցում առկա տարաձայնություններին է անդրադարձել նաև եռակողմ հանձնաժողովի ռուսաստանցի համանախագահ, ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ Պաշտոնյայի խոսքով՝ թեև կա փաստաթղթի ձևավորված նախագիծ, սակայն Երևանի և Բաքվի միջև գլխավոր խոչընդոտն այժմ այն է, թե հաղորդակցության ուղիների ապաշրջափակումից հետո ինչպես են հայերն ու ադրբեջանցիները միմյանց հետ շփվելու սահմանը հատելիս և ինչպես է ապահովվելու նրանց անվտանգությունն այլ պետության տարածքով շարժվելիս։

Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետների հանդիպումների արդյունքում ձևավորված փաստաթղթին հղում անելով՝ Ռուսաստանի փոխվարչապետը հայտնել է, որ ապաշրջափակումը կսկսվի երկաթուղու վերականգնմամբ, որն անցնելու է Երասխ-Ջուլֆա-Մեղրի-Հորադիզ երթուղով՝ ելնելով կողմերի ինքնիշխանության նկատմամբ հարգանքից։ Ըստ Օվերչուկի՝ այն նաև սահմանում է Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանը հատելու կարգին վերաբերող հիմնական մոտեցումները։

Թե ինչպես է ռուսաստանցի պաշտոնյան խոսում միմյանց ինքնաիշխանությունը հարգելու և այն կասկածի տակ չդնելու՝ կողմերի դիրքորոշումներից այն դեպքում, երբ այսօր Հայաստանի փոխարտգործնախարարը հայտարարեց՝ ինքնիշխանության և իրավազորության սկզբունքների շուրջ համաձայնություն չկա, պարզ չէ։ Ընդամենը մեկ շաբաթ առաջ էլ Ադրբեջանի փոխվարչապետն էր հայտարարում, թե ապաշրջափակումից հետո ճանապարհների վերահսկողությունն իրականացնելու են ռուս սահմանապահները։ Ու թեև նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետում նշված է, որ ապաշրջափակումից հետո տրանսպորտային հաղորդակցության նկատմամբ վերահսկողությունն իրականացնելու են ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ ծառայության մարմինները, փոխնախարար Կոստանյանը պարզաբանում է՝ խոսքն ավելի շատ մոնիթորինգի մասին է։

Վահան Կոստանյանն այսօր կրկին պնդեց՝ հայկական կողմի համար կարևոր է, որ ենթակառուցվածքների ապաշրջափակման համատեքստում բոլոր դետալները, այդ թվում՝ անվտանգային, համաձայնեցվեն՝ ելնելով հայկական կողմի ինքնիշխանության և իրավազորության սկզբունքներից։ Երեկ հայտնի դարձավ, որ եռակողմ հանձնաժողովում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևին հանդիպման առաջարկ է ուղարկել, թե ի՞նչ օրակարգով՝ Վահան Կոստանյանը հստակ ոչինչ չասաց։

Փոխվարչապետների վերջին հանդիպումը տեղի է ունեցել հունիսի սկզբին, դրանից հետո Հայաստանի վարչապետն առանց հստակությունների խոսում էր արձանագրված շոշափելի առաջընթացից։ Իսկ Օվերչուկն իր հարցազրույցում դժգոհել է, որ եվրոպացիներն առաջընթացի մասին խոսելիս չեն հիշատակում Մոսկվայի ջանքերը։ ՌԴ փոխվարչապետը  նաև հայտարարել է, թե փոխվարչապետների եռակողմ աշխատանքային խմբի ձևաչափից դուրս գալն ակնհայտ բացասական հետևանքներ կունենա բոլորի համար։

Մանրամասները՝ տեսանյութում։

Շողիկ Գալստյան