«Մնար ՀԿ-ում՝ ավելի վատ վիճակում կհայտնվեր»․ ինչու է Գայանե Հակոբյանը հեռացվել «Որդիների կանչ»-ից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

15.12.2025 | 18:01
Զինվորին, ըստ ՔԿ-ի, ինքնասպանության են հասցրել // ԱՄՆ-ն ցանկանում է` Կիևը զիջի արևելյան Դոնբասը
15.12.2025 | 17:57
Հայաստանը իրավունք չունի վատ հարաբերություն ունենալ որևէ հարևանի ու որևէ գերտերության հետ. Սամվել Կարապետյան
15.12.2025 | 17:46
Դատախազությունում կադրային փոփոխություններ են տեղի ունեցել
15.12.2025 | 17:35
ԿԳՄՍՆ ենթակայության 18 մասնաճյուղ-թանգարաններ կմիանան Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգին
15.12.2025 | 17:26
ԱՄՆ-ն ցանկանում է` Կիևը զիջի արևելյան Դոնբասը. բանակցությունների երկրորդ փուլն ավարտվել է
15.12.2025 | 17:20
«Լեսթերի» ֆուտբոլիստի գոլը 60 մետրից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.12.2025 | 17:13
Yandex Go-ի վարորդների բողոքի ակցիան. ՈւՂԻՂ
15.12.2025 | 17:11
Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը բերվեց դատարան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.12.2025 | 17:03
Ամեն նոր ծնված երեխային՝ 500 հազար դրամ. ԱԺ հանձնաժողովում քնարկում են առաջարկվող փոփոխությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.12.2025 | 16:54
ՌԴ ԿԲ-ն բելգիական Euroclear դեպոզիտարիայում իր ակտիվների սառեցման վնասը գնահատել է 18,17 տրիլիոն ռուբլի
15.12.2025 | 16:45
Հայտնաբերվել է 2005 թվականից հետախուզվող տղամարդը
15.12.2025 | 16:34
Էդուարդ Սպերցյանը հավակնում է լավագույն ֆուտբոլիստի կոչմանը
15.12.2025 | 16:25
Ովքեր կարող են մինչև 10,000 դրամ հետվճար ստանալ անկանխիկ առևտրից
15.12.2025 | 16:17
Զելենսկին չի բացառել ՆԱՏՕ-ին անդամակցելուց հրաժարվելու հնարավորությունը, եթե Կիևն անվտանգության երաշխիքներ ստանա
15.12.2025 | 16:00
Մթնոլորտային օդում փոշու սահմանային թույլատրելի կոնցենտրացիան գերազանցվել է Կենտրոնում, Արաբկիրում, Շենգավիթում և Նոր Նորքում
Բոլորը

Ինչո՞ւ է «Որդիների կանչ» ՀԿ-ն Գայանե Հակոբյանին հեռացրել իր շարքերից․ նախօրեին կազմակերպության տարածած հայտարարության մեջ ասված է, որ պատճառը նրա հետ ունեցած գաղափարական տարաձայնություններն են։ Այսօր ՀԿ նախագահ Վահիդ Սահակյանն ասում է, թե Գայանե Հակոբյանն ինքն է ցանկություն հայտնել լքել կազմակերպությունը։ Նրա խոսքով՝ պատճառն այն է, որ կազմակերպության անդամ լինելով՝ Հակոբյանն այլևս չի կարող ակտիվ գործունեություն ծավալել, քանի որ դատապարտված է պայմանական ազատազրկման։

«Հայտարարության մեջ գրել էինք՝ գաղափարական տարաձայնություններ կան, բայց դե հասկանալի է, որ նա չէր կարող մնալ ՀԿ-ում, որովհետև, չեմ ուզում փակագծեր բացել, բայց նրա ամեն քայլին հետևում են, ինքն այլևս չէր կարող որևէ քայլ անել։ Գիտենք, թե պայմանական ազատազրկումն ինչ է նշանակում»,- նշում է Վահիդ Սահակյանը։

Աշոտ Փաշինյանին առևանգելու համար մեղադրվող Գայանե Հակոբյանն ընդունել էր մեղքն ու արագացված դատաքննություն պահանջել։ Հունիսի 9-ին նա դատարանի դահլիճից ազատ էր արձակվել։ Թեև Երևանի ընդհանուր իրավասության դատարանը 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մորը դռնփակ նիստում մեղավոր էր ճանաչել ու դատապարտել 4 տարվա ազատազրկման, սակայն պատիժը պայմանականորեն չի կիրառվի՝ սահմանելով 1 տարի փորձաշրջան։ Դատական նիստի մեկնարկից մեկ ժամ անց Գայանե Հակոբյանի պաշպանները հայտնել էին, որ այլևս իրենք չեն ներկայացնելու մեղադրյալի շահերը։ Թե ինչու՝ հայտնի չէ։

Գայանե Հակոբյանն այդ դեպքից հետո հարցազրույց չի տվել, նրա տեսակետն այս հարցի շուրջ հայտնի չէ։ Այսօր ևս մեզ չհաջողվեց մեկնաբանություն ստանալ տիկին Գայանեից։ Նա ՀԿ-ի հայտարարությունից հետո երեկ ֆեյսբուքյան էջում միայն մի գրառում է արել․ «Պարզապես լռել․․․ Հազարավոր արժեք չունեցող բառերի փոխարեն»։

Վահիդ Սահակյանը պնդում է, որ եթե կազմակերպության անդամ ես, ապա քայլերդ պիտի համաձայնեցնես մյուս անդամների հետ։ Սահակյանը նկատի ունի թե՛ Աշոտ Փաշինյանի հետ կապված միջադեպը, թե՛ դրան հաջորդած զարգացումները դատարանում։

«Ես մեր ժողովում էլ ասել եմ, որ չեմ կարող իր որոշմանը հակառակ գնալ»,- ասում է Սահակյանը։

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանն ասում է՝ զոհված զինվորների ծնողները կոտրված են ու մոլորված, և չափազանց հեշտ է ազդեցություն ունենալ նրանց վրա։ Իսկ իշխանություններն ու քաղաքական ուժերը փորձել են իրենց հետևից տանել վերջիններիս։ Ալեքսանյանի խոսքով՝ ծնողների պահանջն ու ցանկությունը միայն արդարությունն է, բայց, նրա համոզմամբ, հասարակական կազմակերպությունը պիտի սատարեր Գայանե Հակոբյանին։

«Գայանեի հետ շատ վատ վարվեց պետությունը, ամենապաշտպանված մարդու և ամենապաշտպանված որդու կողմը փորձեցին նսեմացնել ծնողին՝ դատելով թեկուզ արագացված դատաքննությամբ։ Հիմա այդ կինը լքված է և՛ պետության կողմից, և՛ «Որդիների կանչ» ՀԿ-ի կողմից։ Նրանք փոխարենը սատարեին, Գայանեի կողքը լինեին այդ դժվար օրերին, փաստորեն, լքեցին այդ կնոջը»,- ընդգծում է Ժաննա Ալեքսանյանը։

Վահիդ Սահակյանից հետաքրքրվեցինք՝ արդյո՞ք կազմակերպության շարքերից Գայանե Հակոբյանին հեռացնելով՝ նրան ծանր հոգեվիճակում միայնակ չեն թողել։

«Հիմա ի՞նչ անեինք, եթե ինքը մնար այստեղ, ավելի վատ վիճակում կհայտնվեր»,- նշում է «Որդիների կանչ» ՀԿ նախագահը։

Աշոտ Փաշինյանի հետ կապված միջադեպի դատաքննությունը տևեց երեք շաբաթ․ ճիշտ այդքան Գայանե Հակոբյանը մնաց անազատության մեջ։ Դատարանի դահլիճից ազատ արձակվելու հաջորդ օրը Գայանե Հակոբյանի որդու՝ զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի ծննդյան օրն էր։ Արդյո՞ք Գայանե Հակոբյանի նկատմամբ ճնշումներ են եղել կամ վերջինս գործարքի է գնացել՝ գործով տուժող Աշոտ Փաշինյանը հերքել էր։ Ժաննա Ալեքսանյանի դիտարկմամբ՝ այդ ծանր օրերից հետո հիմա էլ Գայանե Հակոբյանը լքված է բոլորի կողմից և աջակիցներ չունի։

«Արագացված դատաքննությունը ևս մութ գործընթաց է, այնպես չէ, որ լույս սփռեց, թե ինչ էր իրականում տեղի ունեցել, և ես կարծում եմ, որ Գայանեն շատ ճիշտ որոշում է ընդունել՝ հեռանալ ամեն ինչից, թեև դատապարտվել է մեծարգոյի կողմից»,- ասում է իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը։

Ի դեպ, Աշոտ Փաշինյանը դատավճռից հետո հայտնել էր, որ գոհ է դատարանի որոշումից, և կարևոր է, որ նման միջադեպերին իրավական գնահատականներ են տրվում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան