Քանդակը կոչել են «Սուրբ եղիցի անուն քո», մինչդեռ հեղինակն այն անվանել է «Լույս իջնի վրադ»․ ո՞րն է այդ խմբագրման պատճառը․ Հովիկ Չարխչյանը՝ Չուբարյանի քանդակի մասին

Լուրեր

08.10.2026 | 17:09
Թրամփը միջանկյալ ընտրություններից առաջ դիտարկում է Իրանի դեմ հնարավոր հարվածների հարցը․ The Atlantic
08.10.2026 | 17:01
Վարդաձորում 2-րդ դասարանցու նկատմամբ բռնության դեպքով Տեսչական մարմնի կողմից նախաձեռնվել է վարչական վարույթ
08.10.2026 | 16:57
ՀՖՖ. Եղիշե Մելիքյանն ունի ՀՀ քաղաքացիություն
08.10.2026 | 16:52
Հայտնի է Արման Ծառուկյանի հաջորդ մրցակիցը RAF-ում. ԼՈՒՍԱՆԿԱՐ
08.10.2026 | 16:44
Ոչ մի կապ չունի ազգությունը. ՔՊ-ականը` զինված ադրբեջանցու հանցագործության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 16:44
Կայացել է Նիկոլ Փաշինյանի և Շավքաթ Միրզիյոևի հանդիպումը
08.10.2026 | 16:36
Հարավային Կորեան հետ է կանչում Ուկրաինայում իր դեսպանին
08.10.2026 | 16:28
Ստամբուլում շենքի փլուզման հետևանքով կան զոհեր․փրկարարական աշխատանքները շարունակվում են
08.10.2026 | 16:21
Հայտնի է՝ ինչու է Արթուր Ալեքսանյանը բաց թողնելու աշխարհի առաջնությունը
08.10.2026 | 16:17
Գորիսում Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները քննարկել են TRIPP-ի էլեկտրահաղորդման գծերի տեղակայումը
08.10.2026 | 16:12
Զոհվածների մասունքները կամայականորեն են հավաքվել, մի պարկում կարող էր մի քանի մարդու մասունք լինել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 16:08
Դատախազությունն ուզում է բռնագանձել Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «Այրարատ» կինոթատրոնի շենքը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 16:02
ԱՄՆ-ն և Ռուսաստանը քննարկում են «Հյուսիսային հոսք»-ով Եվրոպային գազ վաճառելու հնարավորությունը
08.10.2026 | 15:55
Եթե միտում լիներ դահլիճ մտնելու, կմտնեին. Տիգրան Աբրահամյանը` օգնականների գործողությունների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 15:51
«Ունեմ տվյալներ, որ տղաս ողջ է․ իր ֆեյսբուքյան մեսենջերից նամակ եմ ստացել՝ «Սալամ», հեռախոսը Բաքվում է»․ բռնի անհետացածի ծնող․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Այսօր Երևանի Մանկական զբոսայգում տեղադրվեց մի քանդակ, որն իսկապես գլուխգործոց է: Խոսքը Ղուկաս Չուբարյանի աշխատանքի մասին է․ ֆեյսբուքի իր էջում գրել է գրականագետ Հովիկ Չարխչյանը։

«Գոնե ինձ համար անհասկանալի պատճառներով քանդակը կոչել են «Սուրբ եղիցի անուն քո», մինչդեռ հեղինակը այն անվանել է «Լույս իջնի վրադ»: Ես չգիտեմ՝ ո՞րն է այդ խմբագրման պատճառը, բայց անվան փոփոխությունը համարում եմ կոպիտ միջամտություն:

Ամեն դեպքում, 1985 թվականին ստեղծված քանդակն ունի նախապատմություն և, կարծում եմ, երևանցիների համար հետաքրքիր կլինի դա իմանալ: Բանն այն է, որ Չուբարյանն այս աշխատանքը մտահղացել է որպես հուշարձան՝ Լենինգրադի մերձակա եղբայրական գերեզմանոցում տեղադրելու համար, ուր հենց պատերազմի սկզբում զոհվել էր քանդակագործի եղբայրը: Եղբոր հիշատակը հավերժացնելու միտքը տասնամյակներ շարունակ զբաղեցրել է քանդակագործին, և այդ ընթացքում նա բազմաթիվ էսքիզներ ու տարբերակներ է մշակել: Ի վերջո, 1980-ականների սկզբներին հայտնի է դառնում, որ Լենինգրադում որոնողական խմբերի կողմից գտնվել է եղբոր՝ Լուսեղեն Չուբարյանի զինվորական անվանանիշը: Ղուկաս Չուբարյանը մեկնում է այնտեղ և որոշում է, որ քանդակը պիտի տեղադրվի հենց այդ վայրում:

Ցավոք, նրա ցանկությունն այդպես էլ չիրագործվեց: Փոխարենը ստեղծագործության տարբերակներից մեկը գնեց Տրետյակովյան պատկերասրահը»,- գրել է Չարխչյանը։

Նշենք, որ մեծանուն արվեստագետի, հայ անվանի քանդակագործի, ՀԽՍՀ ժողովրդական նկարչի, ԽՍՀՄ գեղարվեստի ակադեմիայի անդամ Ղուկաս Չուբարյանի քանդակի բացմանը ներկա են եղել  նաև արվեստագետի ընտանիքի անդամները, մտավորականներ Հայաստանի կրթական գերատեսչության ներկայացուցիչներ:

Ղուկաս Չուբարյանի դստեր՝ Անուշ Չուբարյանի խոսքով՝ քանդակը Ղուկաս Չուբարյանը նվիրել է իր՝ 1942 թ. անհետ կորած եղբոր հիշատակին, որի աճյունը գտնվել է 2007-ին. «Այդ օր ես հայրիկիս առաջին անգամ տեսա հեկեկալիս, բայց քանդակն ամենևին էլ ցավի մասին չէ. այն սիրո, մարդասիրության մասին է, որը հայրս համարում էր իր լավագույն աշխատանքը»:

Անուշ Չուբարյանն ընդգծել է, որ իր հայրը կենսուրախ և լավատես մարդ էր՝ չնայած կյանքի բարդ պայմաններին. «Նրա ամենասիրելի օրը Հայաստանի անկախության օրն էր։ Ասում էր՝ չի հավատում, որ այդ օրը տեսել է: Հայրս կարծում էր, որ Հայաստանի քաղաքացի լինելը մեծ պատիվ է, և մեզ նույնպես այդկերպ է դաստիարակել»:

Factor.am-ը քանդակի հեղինակի դուստր Անուշ Չուբարյանից մեկնաբանություն խնդրեց քանդակի անվան վերաբերյալ։ Չուբարյանը մեզ հետ զրույցում նշեց, որ քանդակի գրանցված անվանունը «Да святится имя твое» է, ու այն հենց քանդակի հեղինակն է այդպես կոչել։

«Նախ ասեմ, որ աշխատանքը ստեղծվել է ոչ թե 80-ականների սկբներին, այլ 85 թվականին։ Ոչ մի էսքիզային որոնումներ չեն եղել, այլ միանգամից, համպատրաստից արվել է։ Եղբոր աճյունը գտնվել է 2007 թվականին, ոչ թե 80-ական թվականներին։ Հայաստանում այն ցուցադրվել է «Լույս իջնի վրադ» անունով, բայց կատալոգային անունը, որով այն տպագրվել է բազմաթիվ ամսագրերում, ցուցադրված է «Տրետյակովսկայայում» ռուսերեն «Да святится имя твое» է։ Ընդ որում՝ այս անունը հայրս է տվել, ու որպեսզի տարընթերցում չլինի, հայերեն թարգմանվել է «Սուրբ եղիցի անուն քո», որ հասկացվի, որ դրանք տարբեր աշխատանքներ չեն»,- նշեց հեղինակի դուստրը։