«Կանալիզացիան բարձրացել, իմ հայաթն ա լցվում»․ Թաիրով գյուղի բնակչի խնդրին արձագանքող չկա․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.11.2026 | 14:25
Նախկին փոխնախարարը՝ Թուխմանուկի ոսկու հանքի բաժնետեր
10.11.2026 | 14:16
Առավոտ շուտ բողոքել է ինքնազգացությունից․ Գալյանը՝ «Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուի մահվան դեպքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 14:11
ԱԺ Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և սփյուռքի հարցերի մշտական հանձնաժողովի նիստը` ՈՒՂԻՂ
10.11.2026 | 14:08
Լա Լիգայի ամսվա լավագույն ֆուտբոլիստն ու մարզիչը «Ռեալից» են
10.11.2026 | 13:51
Զելենսկին պատրաստ է հանդիպել Պուտինի հետ նույնիսկ Անտարկտիդայում
10.11.2026 | 13:42
Հայ շախմատիստներն առաջատարների թվում են պատանեկան ԵԱ-ում
10.11.2026 | 13:33
Թրամփը Nvidia-ի ղեկավար Ջենսեն Հուանգին համարում է «բարձր բարոյական հատկանիշներ ունեցող մարդ»՝ չինուհու հետ սիրավեպի սկանդալի ֆոնին
10.11.2026 | 13:23
Աբու Դաբիում Ուկրաինայի պատվիրակությունը հանդիպում է անցկացնում եվրոպացիների և Թրամփի բանագնացների հետ
10.11.2026 | 13:10
Հայաստանը ԱՊՀ-ին չի տեղեկացրել կազմակերպությունից դուրս գալու պլանների մասին
10.11.2026 | 12:59
Աբու Դաբիում մեկնարկել են Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի եռակողմ բանակցությունները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 12:48
Հարի Քեյնը «Ոսկե գնդակի» առաջին գործող դափնեկիրն է, որը չի ընգրկվել FIFPro-ի տարվա խորհրդանշական հավաքականում
10.11.2026 | 12:42
Արսեն Գևորգյանն առողջական վիճակի հետ կապված գանգատներ չի ներկայացրել․ ՔԿԾ-ն մանրամասներ է հաղորդել
10.11.2026 | 12:34
Երևանում մեկնարկել է ԱՊՀ արդարադատության նախարարների խորհրդի 20-րդ հոբելյանական նիստը
10.11.2026 | 12:19
Երեք սպանություն, շորթում և ինտիմ տեսագրության տարածում․ ՔԿ-ն ավարտել է նախաքննությունը
10.11.2026 | 12:15
Գևորգ Ղազարյանը` ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրվելու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Փարաքար խոշորացված համայնքի Թաիրով գյուղի Կարեն Դեմիրճյան 9 հասցեի մոտ այսպիսի պատկեր է արդեն մի քանի օր։ Ստորգետնյա խողովակները պայթելու հետևանքով կոյուղաջրերը լցվել են փողոց և գարշահոտություն տարածել հարակից տարածքում։ Խաչիկ Խաչատրյանը, որի տունը գտնվում է հարևանությամբ, պատմում է՝ 20 տարի է՝ այստեղ է ապրում և նման իրավիճակի հաճախ է ականատես լինում։

Բնակչի խոսքով՝ մեկ ամիս առաջ կոյուղաջրերը բնակիչներից մեկի տուն էին լցվել։ Փարաքարի համայնքապետը բնակիչներին ասել էր, որ խողովակների խնդիրն իրենց տիրույթում չէ, չեն կարող օգնել։ Բնակիչները չեն կարողանում հասկանալ, թե ով է տարիներ ձգվող այս խնդրի պատասխանատուն, իսկ խնդիրը փորձում են մեղմել իրենց միջոցներով։

Խաչիկ Խաչատրյանը նշում է՝ կոյուղաջրերի պատճառով համայնքի բնակիչներից շատերը այգի չեն մշակում, քանի որ տարածքները ճահճացել են։ Նա  վստահեցնում է, որ գյուղով անցնող ստորգետնյա խողովակները գալիս են մայրաքաղաքի Ծովակալ Իսակով պողոտայի տարածքից և, ըստ նրա, հարցը գտնվում է Երևանի քաղաքապետարանի տիրույթում։

Երևանի քաղաքապետարանից Factor TV-ին պատասխանեցին, որ Թաիրով գյուղը Երևանի տարածքում չէ, այդ պատճառով էլ ստեղծված իրավիճակն իրենց տիրույթում չի կարող  լինել։ Սակայն փոխանցեցին նաև, որ կփորձեն խնդրի շուրջ կապ հաստատել «Վեոլիա ջուր» ընկերության հետ։

Մեզ չարձագանքեցին նաև «Վեոլիա ջրից», իսկ Փարաքարի համայնքապետարանից խոստացան, որ  պատասխանատուն կապ կհաստատի մեզ հետ, բայց այնտեղից ևս այդպես էլ արձագանք չստացանք։

Մինչ նշված կառույցները կպարզեն, թե ով է պատասխանատու ստեղծված իրավիճակի համար, տարածքի բնակիչները ստիպված են տների պատուհանները փակ պահել և հանդուրժել գարշահոտը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Անի Թամրազյան