Բացահայտվել է սոցցանցում թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվող հարթակների գովազդի դեպք

Լուրեր

06.08.2026 | 19:10
Կոտրվածքներ և առողջական ծանր վիճակ. Բաքվի բանտից հայ գերիներն ահազանգում են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 19:04
Երբ ելույթ եք ունենում, թվում է՝ հեսա լույսերն անջատելու են, պրոժեկտորը միացնեն ու ձեզ Օսկար հանձնեն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 19:04
Գուտերեշը շնորհավորել է Փաշինյանին
06.08.2026 | 18:55
Եթե 300 հազար ադրբեջանցիները վերադարձած չլինեն, ձեր նկարները դնելու եմ, գրեմ՝ «բեզաչոտնիկ»․ ԱԺ փոխնապագահը ՔՊ-ական պատգամավորին զգուշացում հայտարարեց․ ՏԵՍԱՆՅՈւԹ
06.08.2026 | 18:47
Մոսկվան Երևանին մեղադրում է Ուկրաինայի հետ, իբր, «սիրախաղի և շանտաժի մեջ»
06.08.2026 | 18:43
Ռուբինյանը Մատվիենկոյին մտահոգություն է հայտնել ՌԴ շուկա հայկական ապրանքների արտահանման սահմանափակումների առնչությամ
06.08.2026 | 18:38
«Բարսելոնան» ու «Ռեալը» նույն գումարն են առաջարկել Ռոդրիի տրանսֆերի համար
06.08.2026 | 18:30
Արամը միջազգային մասշտաբի ամենատաղանդավոր մարդկանցից մեկն ա. Կարապետյանը՝ Վարդևանյանի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 18:23
Ի՞նչ փուլում է Սամվել Կարապետյանի՝ այլ երկրների քաղաքացիությունից հրաժարվելու գործընթացը․ Ալխաս Ղազարյանը՝ Վարդևանյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 18:13
Սոցցանցերում բոտերը Վրաստանում ռուսների նկատմամբ թշնամանքի մասին գրառումներ են տարածել․ Թբիլիսին հետաքննություն է սկսել
06.08.2026 | 18:05
Ռոմանոս Պետրոսյանը 5 մլն դրամ աշխատավարձ է ստանում. Դավիթ Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 17:57
«Կենտրոն» հեռուստաընկերության տնօրենն արձագանքել է ՀՌՀ-ի կողմից կիրառված տուգանքին
06.08.2026 | 17:53
Ես և Դուք առնվազն մեկ ընդհանրություն ունենք․ երկուսս էլ թուրք ենք տեսել․ Ռուբինյանը՝ Վարդևանյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 17:50
Անկանոն երթևեկող «Նիվան» տեղափոխվել է հատուկ պահպանվող հատուկ տարածք
06.08.2026 | 17:45
Արթուր Սարգսյանը պետք է ավտոբուսը տրաքացներ, մարդկանց գլուխը ուտեր, նոր կալանավորեի՞ն․Գարիկ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ ՔԿ-ից հայտնում են, որ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում իրականացվող նախաքննության շրջանակներում ՀՀ ՔԿ քննիչների և ՀՀ ԱԱԾ տեղեկատվական անվտանգության և կառավարման կապի գլխավոր վարչության աշխատակիցների համագործակցված, տակտիկապես արդյունավետ մշակված գործողությունների արդյունքում պարզվել են Տելեգրամ սոցիալական ցանցի միջոցով իրականացվող գովազդով նույն առցանց սոցիալական հարթակում իրացման նպատակով թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի էական հանգամանքներ:

«ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում նախաձեռնված, այնուհետև ՀՀ քննչական կոմիտեին փոխանցված՝ նշված բնույթի առաջին քրեական վարույթի շրջանակներում պարզվել են գովազդի մեխանիզմը, ինչպես նաև՝ հանցագործությունն առերևույթ կատարած անձանց ինքնությունը․ վերջիններս հանդիսանում են Երևան քաղաքի 19 և 23-ամյա բնակիչներ:

Մասնավորապես, ձեռք բերված տվյալների համաձայն՝ 23-ամյա երիտասարդը Տելեգրամ սոցիալական ցանցում իր մոր կողմից շահագործվող հեռախոսահամարի միջոցով գրանցել և անձամբ վարել է KRIMINALI_KANALNA (KRIMINALI_CHARXERIC) KRIMINALNA, KRIMINAL_2 KRIMINAL_QUCHA, KRIMINAL_SASTAV, իսկ նրա ընկերը՝ 19-ամյա երիտասարդը՝ TOP_CHAT_TOP անվանումներով զրուցարաններն ու հարթակները՝ առցանց հավաքելով շուրջ 2500 հետևորդ:

Այդ նույն հարթակներում և զրուցարաններում 2022 թ․ մինչև 2023 թ․ մայիս ընկած ժամանակահատվածում երիտասարդները հրապարակել են առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի իրացմամբ զբաղվող տելեգրամյան առցանց խանութ-ալիքների կողմից իրենց էջերում տեղադրված հասանելի և բաց տեղեկություններ՝ արժեքների, քանակի և այլնի մասին։ Որոշ դեպքերում, թմրամիջոցների մասին այդ տեղեկություններն իրենց հետևորդներին տրամադրելուն զուգահեռ, նրանք խորհուրդ են տվել նաև թմրամիջոցներ ձեռք բերել նշված խանութներից՝ այդ կերպ օժանդակելով այլ անձանց կողմից առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների իրացմանը:

Տեղեկություններ և խորհուրդներ տրամադրելու միջոցով շարունակելով հանցավոր գործունեությունը՝ իրենց կողմից վարվող զրուցարաններում և հարթակներում նրանք տեղադրել են թմրամիջոցների ապօրինի իրացմամբ զբաղվող տելեգրամյան շուրջ 2 տասնյակ հարթակներից թմրամիջոցների ձեռքբերման հնարավորության մասին բաց և հասանելի հրապարակված տեղեկություններ:

Բացի այդ, վերջիններս թմրամիջոցների ապօրինի շրջանառության վերաբերյալ ակտիվ քարոզչական-գովազդային գործունեությամբ են զբաղվել նաև tik-tok սոցիակական հարթակում՝ տեղադրելով տարատեսակ տեսաուղերձներ։

ՀՀ ԱԱԾ աշխատակիցների հետ համատեղ իրականացված միջոցառումների արդյունքում վերջիններս հայտնաբերվել են, նրանց բնակության վայրերում կատարվել են խուզարկություններ, ինչից հետո մեղադրյալին դատարան ներկայացնելու նպատակով վերջիններս ձերբակալվել են:

Նրանց մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով: Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ վերջիններիս նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ, ինչը բավարարվել է:

Նախաքննությունը շարունակվում է:

Ձեռնարկվում են անհետաձգելի միջոցներ՝ հանցավոր շղթայում այլ անձանց առկայության, թմրամիջոցների ձեռք բերման աղբյուրը (աղբյուրները), սոցիալական ցանցի՝ թմրամիջոցների ապօրինի իրացմամբ զբաղվող հարթակները վարող և նրանց հետ համագործակցող անձանց շրջանակը պարզելու ուղղությամբ:

Համապատասխան ծառայություններին տրվել են հանձնարարարություններ:

ՀՀ քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ Հայաստանի Հանրապետությունում թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պատրաստուկների կամ դրանց համարժեք նյութերի (անալոգի) կամ դրանց ածանցյալների ցանկացած եղանակով գովազդը քրեականացված է, և նույնացված է իրացնելու նպատակով դրանց ապօրինի շրջանառությանը։ Նման հանցավոր արարքի կատարման համար, որպես պատիժ, նախատեսվում է նվազագույնը ազատազրկում երեքից վեց տարի ժամկետով։

ՀՀ քննչական կոմիտեն իրավապահ մյուս կառույցների հետ հնարավոր բոլոր իրավաչափ միջոցները գործադրելու է` նման գործունեությամբ զբաղվող անձանց ի հայտ բերելու և քրեական պատասխանատվության ենթարկելու համա»,- ասված է հաղորդագրության մեջ։