ՌԴ-ի հիստերիան անհի՛մն է․ Փաշինյա՛նը ՌԴ զինուժ բերեց ԼՂ՝ անվտանգության հույսով, ռուսնե՛րը տապալվեցին․ այլընտրա՛նք է պետք փնտրել․ Հարություն Մկրտչյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.11.2026 | 14:25
Նախկին փոխնախարարը՝ Թուխմանուկի ոսկու հանքի բաժնետեր
10.11.2026 | 14:16
Առավոտ շուտ բողոքել է ինքնազգացությունից․ Գալյանը՝ «Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուի մահվան դեպքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 14:11
ԱԺ Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և սփյուռքի հարցերի մշտական հանձնաժողովի նիստը` ՈՒՂԻՂ
10.11.2026 | 14:08
Լա Լիգայի ամսվա լավագույն ֆուտբոլիստն ու մարզիչը «Ռեալից» են
10.11.2026 | 13:51
Զելենսկին պատրաստ է հանդիպել Պուտինի հետ նույնիսկ Անտարկտիդայում
10.11.2026 | 13:42
Հայ շախմատիստներն առաջատարների թվում են պատանեկան ԵԱ-ում
10.11.2026 | 13:33
Թրամփը Nvidia-ի ղեկավար Ջենսեն Հուանգին համարում է «բարձր բարոյական հատկանիշներ ունեցող մարդ»՝ չինուհու հետ սիրավեպի սկանդալի ֆոնին
10.11.2026 | 13:23
Աբու Դաբիում Ուկրաինայի պատվիրակությունը հանդիպում է անցկացնում եվրոպացիների և Թրամփի բանագնացների հետ
10.11.2026 | 13:10
Հայաստանը ԱՊՀ-ին չի տեղեկացրել կազմակերպությունից դուրս գալու պլանների մասին
10.11.2026 | 12:59
Աբու Դաբիում մեկնարկել են Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի եռակողմ բանակցությունները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 12:48
Հարի Քեյնը «Ոսկե գնդակի» առաջին գործող դափնեկիրն է, որը չի ընգրկվել FIFPro-ի տարվա խորհրդանշական հավաքականում
10.11.2026 | 12:42
Արսեն Գևորգյանն առողջական վիճակի հետ կապված գանգատներ չի ներկայացրել․ ՔԿԾ-ն մանրամասներ է հաղորդել
10.11.2026 | 12:34
Երևանում մեկնարկել է ԱՊՀ արդարադատության նախարարների խորհրդի 20-րդ հոբելյանական նիստը
10.11.2026 | 12:19
Երեք սպանություն, շորթում և ինտիմ տեսագրության տարածում․ ՔԿ-ն ավարտել է նախաքննությունը
10.11.2026 | 12:15
Գևորգ Ղազարյանը` ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրվելու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ադրբեջանական ագրեսիվ միջադեպերը Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի դեմ շարունակվում են։ Տարածված տեսանյութերում երևում է, որ Ադրբեջանի զինծառայողները ռուս խաղաղապահների ուղեկցությամբ նախ փորձում են դրոշ բարձրացնել Հակարի կամրջի մոտ, հայկական կողմի գործողությունների արդյունքում փախչում են և՛ ադրբեջանցիները, և՛ ռուսները։ Քիչ անց տարածք է ժամանում ԼՂ-ում ՌԴ խաղաղապահների հրամանատար Լենցովը, որի ներկայությամբ է միայն, որ ադրբեջանցիներին հաջողվում է բարձրացնել դրոշ։

Ադրբեջանը հայտնել է, թե իր տարածքում է տեղադրել, ըստ ՀՀ ԱԱԾ-ի՝ ՀՀ-ի տարածքն էր դա։

Factor TV-ի հարցազրույցում քաղաքագետ Հարություն Մկրտչյանին հարցրինք՝ ինչպե՞ս է բացատրում այս իրավիճակը, հատկապես, երբ Լենցովից ԼՂ-ում ունեին սպասելիքներ, որ գնալու էր Բաքու, բանակցելու էր, որ ադրբեջանցիներն անցակետը հեռացնեն Լաչինի միջանցքից։ Նա չկարողացավ դա անել։

«Ադրբեջանը և ՌԴ-ն պատանդ են վերցրել Արցախը՝ ՀՀ-ից պահանջելով «Զանգեզուրի միջանցք»։ Այո՛, Փաշինյա՛նն է ՌԴ-ի խաղաղապահներին բերել-խցկել ԼՂ՝ հույսով, որ անվտանգություն կապահովեն, սակայն նրանք ձախողել են։ Հիմա ՌԴ-ի հիստերիան անհիմն է, երբ Հայաստանն այլընտրանք է փնտրում։ Համոզված եմ՝ Ադրբեջանը ռուսական դրդմամբ ռազմական արկածախնդրության կգնա, և ՀԱՊԿ-ի զորքերը Հայաստան մտցնելու նպատակով կրքերը կբորբոքեն։ Հայաստանը պետք է պահանջի ՌԴ-ից բացատրություն՝ ո՞նց Ադրբեջանը դրոշ դրեց, ինչո՞ւ հանձնեց Ադրբեջանին ՀՀ-ի ուղեկալը։ Ինչո՞ւ դա տեղի ունեցավ, ես գիտեմ, որովհետև Ռուսաստանը Բաքվի՛ դաշնակիցն է»,- ասաց Հարություն Մկրտչյանը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան