Արա Բաբլոյանը շնորհավորական ուղերձ է հղել Սահմանադրության օրվա առթիվ

Լուրեր

17.03.2026 | 12:19
Թրամփը հայտարարել է, որ Իրանի պատերազմը «շուտով կավարտվի»
17.03.2026 | 12:10
Արարատ Միրզոյանն Օման է մեկնում // ԵՄ-ն արագ արձագանքման թիմ կուղարկի Հայաստան․ ԼՈՒՐԵՐ
17.03.2026 | 12:02
Նավթի գները նվազել են
17.03.2026 | 11:53
Պապիկյանը ԿԿՀ է ներկայացրել Իրանի ՊՆ զոհված նախարարից ստացած նվերը
17.03.2026 | 11:52
Զարեհ Սինանյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
17.03.2026 | 11:46
Ձեր միջոցո՞վ է Փաշինյանը Գզոյանին դիմում գրելու ցուցում տվել. Ժաննա Անդրեասյանի մեկնաբանությունը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.03.2026 | 11:42
Աֆղանստանը հայտնել է Պակիստանի հարվածի հետևանքով 400 զոհի մասին
17.03.2026 | 11:34
Հայաստանի Պրեմիեր լիգա․ Առաջատարի հաղթանակը, լավագույն ռմբարկուի դուբլն ու տուրի տեսաամփոփումը
17.03.2026 | 11:23
Ժաննա Անդրեասյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
17.03.2026 | 11:20
Իրանի ԱԳ նախարարը հերքում է, որ պատերազմի սկսվելուց հետո շփում է ունեցել Ուիթկոֆի հետ
17.03.2026 | 11:09
Բաղդադում ԱՄՆ դեսպանատունն ԱԹՍ-ների հարվածի է ենթարկվել
17.03.2026 | 11:07
Հայաստանի Ավտոապահովագրողների բյուրոյի գործադիր տնօրեն Վաղինակ Եղիազարյանի ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
17.03.2026 | 11:00
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով մեկնել է Օման
17.03.2026 | 10:52
Հենրիխ Մխիթարյանը վնասվածք է ստացել
17.03.2026 | 10:44
ՀՀ-ին միայնակ չենք թողնի արտաքին միջամտության դեմ. Կալլասը հայտնել է ԵՄ արագ արձագանքման խումբ ուղարկելու մասին
Բոլորը

ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը շնորհավորական ուղերձ է հղել Սահմանադրության օրվա առթիվ.

«Սիրելի հայրենակիցներ,

շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետության պետական կարեւորագույն տոներից մեկի` Սահմանադրության օրվա առթիվ: Քսաներեք տարի առաջ մենք ազատ կամարտահայտմամբ ընդունեցինք հայոց նորանկախ պետականության ամրապնդման համար բացառիկ նշանակություն ունեցող մի փաստաթուղթ, որն ամփոփեց երրորդ հազարամյակի շեմին ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն կերտելու մեր երազանքը:

Հայ ժողովուրդն իր բարձր իրավագիտակցությամբ պայմանավորված որոշումը վավերացրեց դժվարին մի ժամանակներում, երբ հազիվ մեկ տարի առաջ էին լռել հրանոթների որոտները, իսկ խաղաղությանն ուղղված իրական սպառնալիքներն ավելի շատ էին, քան կայուն զարգացման դեռ փխրուն երաշխիքները:

Հայաստանի Հանրապետության Մայր օրենքի ընդունումը կանխորոշեց մեր պետության հետագա ընթացքն ու զարգացման ուղին: Անկախ պետականություն կառուցելու տարբեր հանգրվաններում այն երկու անգամ ենթարկվեց փոփոխությունների եւ փայլուն կատարելով իր պատմական առաքելությունը` միշտ մնաց բոլոր տեսակի իրավահարաբերությունների կարգավորման հիմքը, իսկ իրավական հարթությունում դարձավ մեր ինքնիշխանության մշտարթուն պահապանը:

Եւ այսօր յուրաքանչյուրիս իրավունքների ազատ իրացումով ու պարտականությունների պատշաճ կատարումով է պայմանավորված պետական եւ հասարակական կյանքում Սահմանադրության անառարկելի գերակայության հաստատումն ու լիարժեք կիրառումը: Իսկ այն բոլոր ասպարեզներում Հայաստանի կայուն զարգացման կարեւորագույն նախապայմանն է:

Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը գրեթե քառորդ դար շարունակ փարոսի լույսի պես մեզ առաջնորդում է անկախ ու ժողովրդավարական պետություն ստեղծելու դժվարին ճանապարհով: Եւ մենք էլ պիտի աչքի լույսի պես փայփայենք այն, ինչպես մեր պետական խորհրդանիշները, որոնց օրը նույնպես նշում ենք այսօր:

Եւս մեկ անգամ շնորհավորելով Սահմանադրության օրվա առթիվ` բոլորիս մաղթում եմ խաղաղություն, առողջություն, երջանկություն եւ բարեկեցություն»,-ասված է  շնորհավորական ուղերձում: