Լավրովն ու Պոմպեոն կհանդիպեն Պուտին-Թրամփ հանդիպումից հետո
Քաղաքականություն
05.07.2018 | 13:04ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն ու ԱՄՆ Պետքարտուղար Մայք Պոմպեոն պայմանավորվել են հանդիպել հուլիսի 16-ին Հելսինկիում կայանալիք Պուտին-Թրամփ հանդիպումից հետո. փոխանցում է tass.ru-ն:
«Երեկ Մայք Պոմպեոյի հետ հեռախոսազրույց ունեցանք, որի ժամանակ նա հայտնեց, որ իր աշխատանքային գրաֆիկը խիտ է ու մինչև գագաթաժողովը մեր հանդիպումն անհնար է: Ուստի պայմանավորվեցինք հարմար օր ու վայր գտնել՝ մեր նախագահների բանակցություններից հետո, մեր հանդիպումը կազմակերպելու համար, որպեսզի կարողանանք այն խնդիրների լուծման ուղիները գտնել, որոնք, հույս ունենք, այս գագաթնաժողովին կներկայացվեն», – ասել է Լավրովը մամուլի ասուլիսի ժամանակ: