Հորդառատ անձրև և կարկուտ Սյունիքի մարզում. Լոր գյուղում գետը քշել-տարել է բետոնե կամուրջը և «VAZ-21099»-ը

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Հունիսի 15-ին՝ ժամը 15:50-ին, Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ ժամը 15:00-ից մինչ 15:40-ը Շամբ, Դարբաս, Լոր, Շենաթաղ, Որոտնավան և Գետաթաղ գյուղերում տեղացել է կարկուտ և հորդառատ անձրև:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։

Нет описания фото.

Տեղացած հորդառատ անձրևի հետևանքով Գետաթաղ գյուղում առաջացել են ջրի կուտակումներ, որը վտանգ է ներկայացնում գյուղի տներին և կենդանիներին: Սյունիքի մարզպետարանից հատուկ տեխնիկա է ուղարկվել գյուղ՝ ջրաբերուկներից հունը մաքրելու համար:

Դարբաս գյուղում սելավաջրերը լցվել են անասնագոմ, ինչի հետևանքով անկել են 16 գառ և 50 հավ, վնասվել են մշակաբույսեր:

Нет описания фото.

Լոր գյուղում առատ տեղումներից գետը քշել-տարել է բետոնե կամուրջը (7 x 5 մ) և «VAZ-21099» մակնիշի ավտոմեքենա։ Գետի մյուս կողմում մնացել են հովիվներ, խոշոր և մանր եղջերավոր կենդանիներ։ Հովիվներին հաջողվել է տեղափոխվել. կենդանիները նույնպես տեղափոխվել են անվտանգ տարածք:

Ինչպես տեղեկացնում են Փրկարար ծառայությունից՝ ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբն իրականացնում է հերթապահություն:

Ստացված տեղեկատվությունը փոխանցվել է Սյունիքի մարզպետարանի տարածքային ինքնակառավարման և հանրապետան գործող մարմնի հարցերով վարչության պետին, գյուղ վարչության գլխավոր մասնագետին, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ներկայացուցչին: Վնասի չափերը ճշտվում են: