Դուք հլը մի 133 ամիս ապրեք, հետո նոր կխոսենք․ Մինասյանը՝ իշխանականներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.11.2026 | 16:37
Լավրովը հայտարարել է, որ չորեքշաբթի ՀԱՊԿ-ում կքննարկեն Հայաստանին կազմակերպությունում ձայնի իրավունքից զրկելու հարցը
10.11.2026 | 16:30
Ավարտվել են Հայաստանի հետ երկաթուղային և ավտոմոբիլային անցակետերի բացման նախապատրաստական աշխատանքները․ թուրք նախարար
10.11.2026 | 16:28
Բուլղարիայում մայրուղու վրա բախվել է ավելի քան 50 ավտոմեքենա․ զոհվել է առնվազն 11 մարդ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 16:20
Քանդում են Կոմիտասի շուկայի հարակից կրպակները․ ՈՒՂԻՂ
10.11.2026 | 16:19
Փարիզում հանդիպել են Հայաստանի և Կոսովոյի վարչապետները
10.11.2026 | 16:10
Պուտինը հայտարարել է ՀԱՊԿ-ի ներուժն ընդլայնելու անհրաժեշտության մասին
10.11.2026 | 16:00
«Կոտրում է դռները, հայհոյում և հարվածում հարևանների պատերին»․ քաղաքացին ահազանգում է
10.11.2026 | 15:51
Արսեն Գևորգյանի մահվան դեպքով ՄԻՊ-ը ուսումնասիրություն է սկսել
10.11.2026 | 15:39
Կոչ եմ անում քաղաքացիներին Սահմանադրության նախագծին քննադատորեն մոտենալ և դիտարկումներ անել․ Գալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 15:38
Միավորված ընդդիմության ուժերը պահանջում են բացահայտել Արսեն Գևորգյանի մահվան հանգամանքները
10.11.2026 | 15:30
Ռեստորաններում և սրճարաններում հնչող երաժշտության համար սեփականատերերը ստիպված կլինեն վճարել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 15:21
Կոստանյանի, Պողոսյանի և մյուսների արտահանձման հարցը քննարկվե՞լ է ռուս գործընկերոջ հետ․ հարց Գալյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 15:15
Մեսին, Սուարեսն ու Լևանդովսկին հավակնում են MLS-ի լավագույն գոլի մրցանակին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 15:05
Հայաստանի ներկայացուցիչները չեն մասնակցում Մոսկվայում ընթացող ՀԱՊԿ նիստին
10.11.2026 | 15:00
Կալանքը բացառիկ խափանման միջոց է և խիստ անհրաժեշտ դեպքերում է կիրառվում․ Սրբուհի Գալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱԺ-ում շարունակում է քննարկվել ՀՀ 2022 թվականի պետական բյուջեի տարեկան հաշվետվությունը:

Պատմությունն է դատողը․ պատմությունն է մեզ դատելու և դատում։ Այս մասին ԱԺ ամբիոնից հայտարարեց հայաստան խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը՝ անդրադառնալով իշխանական պատգամավորների` ՀՅԴ-ին ուղղված քննադատություններին։

«Դաշնակցությունն արդեն 133 տարվա պատմություն ունի։ Դուք հլը 133 ամիս ապրեք, հետո նոր կխոսենք։
Դաշնակցությանը վերագրվում են բաներ, որոնք իրականության հետ կապ չունեն, խեղաթյուրվում են խոսքերը, փաստերը»,- նշեց Մինասյանը։ – Այս աստիճան խեղաթյուրել իրականությունը, փորձել կառուցել խոսքերը` հենվելով երիտասարդ սերնդի` այն ժամանակ ֆիզիկապես չլինելու կամ մարդկանց կարճ հիշողությունների վրա, դա տանում է դեպի պետականության կործանում»։

Նրա խոսքով` փոխարենը ներկա իշխանություններն ընդունեն իրենց սխալներն ու թերացումները, պատմությունից, այդ թվում` նախկինների օրոք թույլ տված սխալներից դասեր քաղեն, խոսվեն նոր հնարավորությունների մասին, 2022 թվականի բյուջեի քննարկման ժամանակ խեղաթյուրում և կեղծում են իրականությունը։

«Բոլոր ժամանակներում օլիգարխիայում գտնվող անձինք մեղադրում են այն ձեռքբերումների համար, որոնց ազդեցությամբ Հայաստանը և Արցախն իրական անկախություն և ժողովրդավարություն ունեին առնվազն այն մակարդակում, որ որևէ մեկը չէր ասում, որ այսօր արթնանանք, հնարավոր է, որ թշնամին հարձակվի մեզ վրա։ Այսօր կանգնած ենք այդ իրողության առաջ»,– հայտարարեց Մինասյանը։
Ընդդիմադիր պատգամավորը հավելեց, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կառավարման ժամանակ է, որ Ադրբեջանը երբեք հարձակվելու փորձ չի արել Հայաստանի և Արցախի հանրապետությունների վրա։
Մինասյանի խոսքով՝ ներկա իշխանություններն ամեն անգամ քննադատություն լսելիս ասում են` «իշխանություն եք ուզում»։
«Տո իշխանությո՛ւնն էլ ձեզ, էդ աթոռնե՛րն էլ ձեզ, նստե՛ք հարյուր տարի, բայց ապահովե՛ք անվտանգ երկիր, անվտանգ պետություն, ապահովե՛ք Արցախ աշխարհի, հայության ապրելու իրավունք»,- ընդգծեց  Մինասյանը։ -Ես 20 տարի զբաղեցրել եմ բարձր պաշտոններ, թքած ունեմ ցանկացած պաշտոնի վրա, եթե իմ երկրի պարզ քաղաքացին այսօր գոյաբանական խնդրի առաջ է»։

Մանրամասները՝ տեսանյութում։