Ժողովուրդը իմունիտետ է ձեռք բերել՝ հոգեբանական գրոհների․ չի ստացվելու․ Արսենյանը՝ ընդդիմությանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.11.2026 | 16:37
Լավրովը հայտարարել է, որ չորեքշաբթի ՀԱՊԿ-ում կքննարկեն Հայաստանին կազմակերպությունում ձայնի իրավունքից զրկելու հարցը
10.11.2026 | 16:30
Ավարտվել են Հայաստանի հետ երկաթուղային և ավտոմոբիլային անցակետերի բացման նախապատրաստական աշխատանքները․ թուրք նախարար
10.11.2026 | 16:28
Բուլղարիայում մայրուղու վրա բախվել է ավելի քան 50 ավտոմեքենա․ զոհվել է առնվազն 11 մարդ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 16:20
Քանդում են Կոմիտասի շուկայի հարակից կրպակները․ ՈՒՂԻՂ
10.11.2026 | 16:19
Փարիզում հանդիպել են Հայաստանի և Կոսովոյի վարչապետները
10.11.2026 | 16:10
Պուտինը հայտարարել է ՀԱՊԿ-ի ներուժն ընդլայնելու անհրաժեշտության մասին
10.11.2026 | 16:00
«Կոտրում է դռները, հայհոյում և հարվածում հարևանների պատերին»․ քաղաքացին ահազանգում է
10.11.2026 | 15:51
Արսեն Գևորգյանի մահվան դեպքով ՄԻՊ-ը ուսումնասիրություն է սկսել
10.11.2026 | 15:39
Կոչ եմ անում քաղաքացիներին Սահմանադրության նախագծին քննադատորեն մոտենալ և դիտարկումներ անել․ Գալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 15:38
Միավորված ընդդիմության ուժերը պահանջում են բացահայտել Արսեն Գևորգյանի մահվան հանգամանքները
10.11.2026 | 15:30
Ռեստորաններում և սրճարաններում հնչող երաժշտության համար սեփականատերերը ստիպված կլինեն վճարել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 15:21
Կոստանյանի, Պողոսյանի և մյուսների արտահանձման հարցը քննարկվե՞լ է ռուս գործընկերոջ հետ․ հարց Գալյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 15:15
Մեսին, Սուարեսն ու Լևանդովսկին հավակնում են MLS-ի լավագույն գոլի մրցանակին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 15:05
Հայաստանի ներկայացուցիչները չեն մասնակցում Մոսկվայում ընթացող ՀԱՊԿ նիստին
10.11.2026 | 15:00
Կալանքը բացառիկ խափանման միջոց է և խիստ անհրաժեշտ դեպքերում է կիրառվում․ Սրբուհի Գալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱԺ-ում շարունակում է քննարկվել ՀՀ 2022 թվականի պետական բյուջեի տարեկան հաշվետվությունը:

Ժողովուրդը իմունիտետ է ձեռք բերել՝ հոգեբանական գրոհների․ չի ստացվելու․ Արսենյանը՝ ընդդիմությանը։

«Գալիս այստեղ պաթետիկ ելույթներ եք ունենում, դրա ֆոնին երկխոսություն, բառախաղեր. լավ, ինչքա՞ն կարելի է շարունակել, երկու տարի է՝ նույն բանն է: Իրացրեք հասարակության կողմից ձեզ տրված քվեն, ինչքա՞ն կարելի է հույսը դնել Գեղամի պաթետիկ ելույթների վրա»,- այսօր՝ հունիսի 15-ին, ԱԺ-ում ՀՀ 2022 թվականի պետական բյուջեի տարեկան հաշվետվության քննարկմանը հայտարարեց ՔՊ խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը՝ դիմելով խորհրդարանական ընդդիմությանը:

Իշխանական պատգամավորը նշեց, որ իրենց կարող են մեղադրել ոչ թե Ալիևի հայտարարությունների համար, այլ նրա համար, որ մեր կողմից բանակցողը՝ վարչապետը, եթե երկխոսության ժամանակ ասածին պատասխան չտա. «Բայց բոլորդ էլ ականատես եք լինում, չէ՞, որ այդ պատասխանները կան, այդ պատասխաններում երկրի շահերի սպասարկման ակնհայտ միտումը կա, մեր կողմից բանակցողը նաև միտումնավոր երկիրը չի տանում կոնֆլիկտի, որովհետև նրա կարևորագույն առաքելությունն այն է, որ երկիրը զերծ պահի ցնցումներից»:

Գուրգեն Արսենյանը հիշեցրեց նաև նոյեմբերի 9-ից հետո ներքին հարձակումը մեր պետական ինստիտուտների նկատմամբ:

«Պարո՛ն Օհանյան, մի օր վիճակագրական տվյալները վերցրեք ձեր ձեռքի տակ և եկեք այս ամբիոնից «նոկաուտ» արեք այն ընդդիմախոսին, որ ասում էր՝ բանակի սպառազինությունը չէր համապատասխանում այն պատկերացումներին, որ մենք ունեինք. եկեք ասեք, ինչի՞ չեք ասում»,- նշեց պատգամավորը:

Արսենյանի դիտարկմամբ՝ մեր ժողովուրդն իմունիտետ է ձեռք բերել՝ իրականացվող հոգեբանական գրոհների նկատմամբ․ «Շատ լավ հասկանում է՝ ինչ է խաղաղությունը, ինչ են նշանակում այդ խաղաղությանն ուղղված ջանեքրը, հարևանների հետ խաղաղ գոյակցության հնարավորությունը, և շատ լավ հասկանում է՝ ինչ է ազգամիջյան հրահրումը, և էլ երբեք չի տրվելու այդ պրոցեսին։ Այդ պրոցեսի ճարտարապետները պետք է հասկանան, որ չի ստացվելու»։

Մանրամասները՝ տեսանյութում։