Գործարանը կառուցվելու է, թեև Ադրբեջանը չի ուզում, որ ՀՀ-ն տնտեսական հզորացման հասնի. տնօրեն․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

25.07.2026 | 13:04
Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում
25.07.2026 | 12:49
Ընտրակաշառքի գործով հետախուզվող 31-ամյա տղամարդը հայտնաբերվել և ձերբակալվել է Եղեգնաձորում
25.07.2026 | 12:34
Վրաստանի էլեկտրաէներգիայի մատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է
25.07.2026 | 12:14
Անի Հովսեփյանը հաղթել է պրոֆեսիոնալ ռինգում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.07.2026 | 11:55
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
25.07.2026 | 11:33
Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը միայն Կենտրոնում
25.07.2026 | 11:06
Մուրացանի փողոցում սպանության փորձի գործով ևս երեք կասկածյալ է հայտնաբերվել
25.07.2026 | 10:47
Նավթի գները նվազել են
25.07.2026 | 10:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հուլիսի 25-ի դրությամբ
25.07.2026 | 10:10
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
24.07.2026 | 23:45
Գագիկ Ծառուկյանի նկատմամբ նոր հանրային քրեական հետապնդում է հարուցվել. փաստաբան
24.07.2026 | 23:24
Առաջիկայում կմեկնարկեն ՀՖՖ Հայաստանի սիրողական Ա և Բ լիգաների 2026-27 մրցաշրջանները
24.07.2026 | 22:59
Միջազգային քրեական դատարանի անդամ երկրները կողմ են քվեարկել գլխավոր դատախազ Քարիմ Խանի պաշտոնանկությանը
24.07.2026 | 22:46
Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը
24.07.2026 | 22:25
Ձերբակալվել է Երևանի «Արարատ» կոնյակի, գինու և օղու գործարանի տնօրենը
Բոլորը

Մետալուրգիական գործարանը Հայաստանի այլ հատվածներում կառուցելու տարբեր առաջարկներ են եղել, բայց նպատակաուղղված կերպով ընտրվել է Երասխը երկրի սահմանամերձ գոտին զարգացնելու համար։ նշելով, որ նման պնդում է արել ընկերության սեփականատերերից Գրիգոր Տեր–Ղազարյանը։

Ադրբեջանի նպատակը նպատակը գործարանի կառուցումը խոչընդոտելն է։ Այս մասին այսօր՝ հունիսի 15-ին լրագրողների հետ զրույցում ասաց GTB հոլդինգի տնօրեն Տիրան Հակոբյանը`անդրադառնալով Ադրբեջանի զինուժի կողմից Երասխում մետալուրգիական գործարանի տարածք թիրախավորմանը

«Իրենք թիրախավորում են տեխնիկան և աշխատող մարդկանց, փորձում են խոչընդոտել գործարանի կառուցումը: Թե ինչու են այդպես անում, դա էլ է պարզ, որովհետև չեն ուզում, որ տնտեսական հզորացման հասնենք, իսկ մեր գործարանը բավականին լուրջ ներդրում կունենա Հայաստանի տնտեսության մեջ։ Ամբողջական կառուցելուց հետո տարեկան 200-250 հազար տոննա ամրան ենք արտադրելու»,- նշեց Հակոբյանը։
Նրա խոսքով՝ շինարարական աշխատանքները սկսվել են 2 ամիս առաջ։ Մինչ երեկ կրակոցներ չէին եղել, և մեկնարկած շինարարական աշխատանքները նորմալ ընթանում էին։

Տնօրենը շեշտեց, որ հաստատակամ են շարունակելու շինարարությունը, և որոշակի տեխնիկական հարցեր կարգավորելուց ու ճշտելուց հետո աշխատանքները կվերսկսվեն։

Նրա խոսքով՝ մետալուրգիական գործարանը Հայաստանի այլ հատվածներում կառուցելու տարբեր առաջարկներ են եղել, բայց նպատակաուղղված կերպով ընտրվել է Երասխը երկրի սահմանամերձ գոտին զարգացնելու համար․ նման պնդում է արել ընկերության սեփականատերերից Գրիգոր Տեր–Ղազարյանը։

«Մեր կտորում վստահ ենք, որ գտնվում ենք ՀՀ ինքնիշխան տարածքում, և՛ մենք, և՛ մեր զինվորականները հաստատակամ ենք շարունակելու։ Խուճապ չկա, բայց, իհարկե, անհանգստացած ենք»,- հավելեց Հակոբյանը։

Նրա խոսքով` այս պահին ընդհանուր աշխատողները մոտ 200 հոգի են, որոնցից գրեթե 70-ը Հնդկաստանի քաղաքացիներ են։ Քանի որ աշխատանքների մի մեծ ծավալ կա, որը տեխնոլոգիական է, և հնդիկ գործընկերներն ունեն համապատասխան գիտելիքներ այդ աշխատանքների համար։ Չնայած երեկ կատարվածին` նրանք ևս պատրաստակամ են մնալու և շարունակելու աշխատանքը։

Մանրամասները՝ տեսանյութում։