Ադրբեջանի նպատակն է խոչընդոտել գործարանի կառուցումը. Արարատի մարզպետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

21.04.2026 | 15:56
Ժամո եմ արել ՔՊ-ին, գնանք ման գանք, տեսնենք՝ ժողովուրդն ում է սիրում․ Մեսրոպ Մանուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.04.2026 | 15:46
Պետությանը պատճառված 326 մլն դրամի վնասը վերականգնվել է․ ՔԿ
21.04.2026 | 15:42
Վաղը չէ մյուս օրը ժամը 12:00-ին սպասելու եմ. Մեսրոպ Մանուկյանը` ՔՊ-ին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.04.2026 | 15:37
Մագյարը կդադարեցնի ՄՔԴ-ից Հունգարիայի դուրս գալու գործընթացը և կկատարի Նեթանյահուին կալանավորելու օրդերը
21.04.2026 | 15:28
«Սիլ-Մաազա»-ին պատկանող 2 արտադրատեսակների արտադրությունը կասեցվել է
21.04.2026 | 15:20
Իրանը զգուշացրել է՝ «վճռական պատասխան» կտա ցանկացած նոր ռազմական գործողության
21.04.2026 | 15:10
Փաշինյանը՝ Արցախ վերադարձի թեման փակելու մասին // ԵՄ-ն ՀՀ առաքելություն ուղարկելու հարցը կքննարկի․ ԼՈՒՐԵՐ
21.04.2026 | 15:07
Վարչապետն ընդունել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցչին
21.04.2026 | 15:01
Իջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող ևս մեկ հողամաս վերադարձվել է համայնքին
21.04.2026 | 14:50
Մագյարը սպառնացել է պաշտոնանկ անել Հունգարիայի նախագահին, եթե նա հրաժարական չտա
21.04.2026 | 14:41
ԵՄ ԱԳ նախարարները հաստատել են Հայաստանում ռուսական հիբրիդային սպառնալիքների դեմ նոր առաքելության տեղակայումը
21.04.2026 | 14:33
Հայտնի է առաջին ակումբը, որը կլքի Պրեմիեր լիգան
21.04.2026 | 14:22
Տիգրան Խաչատրյանն ու Ֆրանսիայի դեսպանը քննարկել են Մակրոնի այցին ընդառաջ երկկողմ օրակարգը
21.04.2026 | 14:16
Իրանական ոչ մի պատվիրակություն դեռևս չի մեկնել Իսլամաբադ․ Իրանի պետական ​​հեռուստատեսություն
21.04.2026 | 14:05
Ռուսաստանի հավաքականում խաղացած ֆուտբոլիստը կհամալրի Հայաստանի հավաքականը
Բոլորը

Ադրբեջանի գործողությունները միտում ունեն խոչընդոտելու ՀՀ սահմանամերձ բնակավայրերի բնականոն զարգացումը։ Երասխում լրագրողների հետ զրույցում այս մասին հայտարարեց Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը։

Հիշեցնենք` ադրբեջանական ստորաբաժանումները հունիսի 13-ից պարբերաբար կրակում են Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ Հունիսի 14-ին ՊՆ-ն հայտնեցմ որ Ադրբեջանի զինված ուժերը ժամը 11:45-ի սահմաններում կրակ են բացել Երասխում օտարերկրյա ներդրումների միջոցով կառուցվող մետալուրգիական գործարանի ուղղությամբ, ինչի հետևանքով վիրավորվել է Հնդկաստանի 2 քաղաքացի։

Մարզպետը հավելեց, որ ադրբեջանական կողմի պնդումները, թե բնապահպանական խնդիրներ կան, չի համապատասխանում իրականությանը։ «Հավաստիացնում եմ` բնապահպանական որևէ խնդիր չկա, միակ միտումը խանգարելն է, որ սահմանամերձ բնակավայրերը զարգանան»,-ընդգծեց մարզպետը։

Նա ընդգծեց, միջազգային գործընկերներին հրավիրել են Երասխ` գործարանի տարածք, որպեսզի տեսնեն, թե ինչ է կատարվում և իրենց ներդրումն ունենան խնդրի լուծման հարցում։

«Այս պահին միայն շինարարական աշխատանքներ են կատարվում, և էկոլոգիական խնդիրներ այստեղ այս պահին ընդհանրապես չկան»,– շեշտեց մարզպետը։

Թևոնյանի խոսքով` ամերիկյան կողմը ավելի քան 70 միլիոն ներդրում է կատարել մետալուրգիական գործարանում։ Գործարանի շինարարությունն ավարտելուց հետո մոտ 1000 աշխատատեղ է բացվելու։

Մանրամասները՝ տեսանյութում։