Անշարժ գույքի շուկայում գները 25%-ով աճել են, սա որոշ չափով ավելի է, քան պետք է լիներ. ԿԲ նախագահ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
03.10.2026 | 15:39
Բացահայտվել է Flydubai-ի չվերթում երկրորդ օդաչուին դանակահարած օդաչուի ինքնությունը
03.10.2026 | 15:07
ՄԻՊ-ը և ՅՈՒՆԻՍԵՖ-ը քննարկել են երեխաների իրավունքների պաշտպանության առաջնահերթությունները
03.10.2026 | 14:35
Այսօր «հավատացյալ» բառի մեջ կա նեգատիվ ընկալում. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 14:09
Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդով
03.10.2026 | 13:55
ՄԻՊ-ն այցելել է Շաքիում ադրբեջանցու կողմից հրազենային վիրավորում ստացած Անի Ավետիսյանին
03.10.2026 | 13:52
Երևանի կենտրոնում և Արաբկիրում փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է
03.10.2026 | 13:51
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը բաց կթողնի 3 շաբաթ
03.10.2026 | 13:33
Ֆիզիկական ԱԲ-ն՝ Հայաստանի ճարտարագիտական շաբաթվա առանցքում․ մեկնարկել է «Հայաստան – Ճարտարագիտական շաբաթ 2026»-ը
Բոլորը

Հիփոթեքային վարկերի շուկայում, մեր դիտարկումներով, անցած տարվա ընթացքում եղել է տոկոսադրույքի աճ։ Այս մասին այսօր ԱԺ նիստում հայտնեց Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։

«Կենտրոնական բանկը վերջին 2 տարվա ընթացքում վարել է զսպող դրամավարկային քաղաքականություն։ Բնականաբար, Կենտրոնական բանկի կողմից տոկոսադրույքների բարձրացումը հանգեցնում է նաև շուկայում այլ տիպի տոկոսադրույքների բարձրացման, ներառյալ նաև հիփոթեքները։ Սակայն հիփոթեքային վարկավորման տոկոսադրույքի աճը եղել է ավելի մեղմ, քան նույնիսկ Կենտրոնական բանկի վերաֆինանսավորման տոկոսադրույքի աճը»,- նշեց Գալստյանը։
Ինչ վերաբերում է անշարժ գույքի շուկային, ապա Գալստյանը հաստատեց, որ տարիներ շարունակ Հայաստանի անշարժ գույքի շուկայում գների որոշակի աճ է նկատվում։
«Այս առումով 2 մեթոդ ունենք․ փորձում ենք հիմնականում համադրել մարդկանց իրական եկամուտների աճը ֆինանսական կամ ոչ ֆինանսական ակտիվների աճի հետ, ու մեր երկու մեթոդով էլ համադրելով՝ մենք տեսնում ենք, որ անշարժ գույքի շուկայում գները 25%-ով աճել են, այսինքն՝ աճն ավելի բարձր է, քան իրական եկամուտների աճը։ Ուստի, մեր կարծիքով, անշարժ գույքի շուկայում գների աճն ավելին է, քան պիտի է լիներ»,- նշեց ԿԲ նախագահը։

Մանրամասները՝ տեսանյութում։