Պատերազմի մասնակից հաշմանդամություն ունեցողներին զանգում, ասում են՝ իրենց կարգում փոփոխություն է եղել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.06.2026 | 00:08
Ձերբակալվել է Բյուրական համայնքի նախկին ղեկավար Զարզանդ Գրիգորյանը
06.06.2026 | 23:47
Ամերիաբանկը և FMO-ն կնքել են 120 միլիոն եվրոյի վարկային պայմանագիր՝ ՄՓՄՁ-ներին աջակցելու և Հայաստանում կանաչ ֆինանսավորումը զարգացնելու համար
06.06.2026 | 22:18
Երկրաշարժ Սպիտակ քաղաքից 11 կմ հարավ-արևելք
06.06.2026 | 21:59
Դավիթ Ղազինյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու նպատակով Դատախազությունը դիմել է ԿԸՀ
06.06.2026 | 21:45
Հենրիխ Մխիթարյան․ Որպես ՀՀ քաղաքացի՝ հունիսի 7-ին պարտավոր եմ մասնակցել ընտրությանը
06.06.2026 | 21:42
Հակակոռուպցիոն կոմիտեն դիմել է ՀՀ գլխավոր դատախազություն՝ պատգամավորի թեկնածու գրանցված Դավիթ Ղազինյանին անձեռնմխելիությունից զրկելու նպատակով
06.06.2026 | 21:33
Կարկուտից ոչխարներ են սատկել, գառնարածը վնասվածքներ է ստացել․ արտակարգ դեպք՝ Լոռու մարզում
06.06.2026 | 21:21
Եղիշե Մելիքյանը՝ Ղազախստանի հավաքականի հետ ոչ-ոքիի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.06.2026 | 21:10
Ջրափի գյուղի ընտրատեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում էր․ ըստ ԿԸՀ-ի՝ խնդիրը տեխնիկական է
06.06.2026 | 20:00
Ում ենք ընտրում չընտրելով․ քվեարկության չԳնալու ՇԵՐՏԵՐԸ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.06.2026 | 19:51
Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ղազախստանի հետ, Սպերցյանը գոլ խփեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.06.2026 | 19:42
«10 հոգի գալում ենք միտինգի». նոր գաղտնալսում ընտրակաշառքի գործով
06.06.2026 | 19:05
Բիթքոյնը կորցնում է գրավչությունը․ ներդրողները նախընտրում են AI ընկերություններն ու խոշոր IPO-ները
06.06.2026 | 19:05
19-ամյա Միրա Անդրեևան` «Ռոլան Գարոսի» հաղթող. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.06.2026 | 18:40
Ստեփանավանի տարածաշրջանում կարկուտ է տեղացել․ կան վնասներ
Բոլորը

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էմմա Պալյանը ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարից հետաքրքրվել է, թե ինչն է ստեղծված իրավիճակի պատճառը, որ բժշկասոցիալական փորձաքննության ծառայությունից վերջին շրջանում զանգահարում են 44-օրյա պատերազմի ժամանակ վերջույթներից զրկված զինծառայողներին և տեղեկացնում, որ նրանց հաշմանդամության կարգը փոխվել է: Օրինակ` առաջին կարգից տեղափոխվել է երրորդ կարգ:

Նարեկ Մկրտչյանը պարզաբանեց, որ բժշկասոցիալական փորձաքննության նոր համակարգ է ներդրվել՝ նոր չափորոշիչներով․ հատուկ հանձնաժողովներում գնահատվում է ոչ միայն անձի առողջական կարգավիճակը, այլ նաև նրա ֆունկցիոնալությունը, և ըստ դրա՝ գնահատական է տրվում։

Նախարարի խոսքով՝ հաշմանդամության կարգի փոփոխությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ, օրինակ, մինչև պրոթեզավորման գործընթացն անցնելն այդ զինծառայողներն ունեցել են շարժունակության խնդիր, հետևաբար այդ ժամանակ ստացել են, օրինակ, առաջին կարգ:

Պրոթեզավորման փուլին հասնելու համար շատերը սպասել են ամիսներ կամ նույնիսկ մեկ տարի: Նախարարը նշել է, որ պրոթեզավորումն անցնելուց հետո կրկին տեղի է ունենում վերափորձաքննություն, որի արդյունքում որոշում է կայացվում: Օրինակ` եթե վերականգնվել է շարժունակությունը, փոփոխություն է կատարվում հաշմանդամության կարգում:

Մանրամասները` տեսանյութում: