ԵՏՄ երկրներում կստեղծվի վերաապահովագրական ընկերություն․ ՀՀ-ն 450 մլն ռուբլի է ներդրել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
03.10.2026 | 15:39
Բացահայտվել է Flydubai-ի չվերթում երկրորդ օդաչուին դանակահարած օդաչուի ինքնությունը
03.10.2026 | 15:07
ՄԻՊ-ը և ՅՈՒՆԻՍԵՖ-ը քննարկել են երեխաների իրավունքների պաշտպանության առաջնահերթությունները
03.10.2026 | 14:35
Այսօր «հավատացյալ» բառի մեջ կա նեգատիվ ընկալում. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ազգային ժողովում քննարկվում է Եվրասիական վերաապահովագրական ընկերության հիմնադրման համաձայնագրի վավերացման հարցը։
Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի խոսքով՝ սա առաջին նմանատիպ ընկերությունն է, որի գլխամասը գտնվելու է Երևանում։
«Սա մեզ համար շատ կարևոր ձեռքբերում է, մենք կարողացանք մեր աշխատանքի արդյունքում լոբբի անել, որպեսզի ընկերությունը գլխամաս ունենա Երևանում։ Ընկերության հիմնադրման նպատակն է աջակցել Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների միջև փոխադարձ առևտրի, ներդրումների ծավալների մեծացմանը, տնտեսական ինտեգրման զարգացմանը, ներդրումային գրավչության բարձրացմանը և երրորդ երկրների հետ միության առևտրատնտեսական կապերի ընդլայնմանը։

2022 թվականի փետրվարի 24-ից հետո մի շարք միջազգային վերաապահովագրական ընկերություններ հրաժարվեցին շարունակել ապահովագրել Հայաստանից և ոչ միայն Հայաստանից դեպի Ռուսաստանի Դաշնություն արտահանվող ապրանքների ապահովագրությունների վերաապահովագրումը։ Եվ դրանով ստեղծեցին էական դժվարություններ Հայաստանի արտահանողների համար։ Դրա հետևանքով մեր Արտահանման ապահովագրական ՓԲԸ-ն դժվարություններ ունեցավ։ Եվրասիական վերաապահովագրական ընկերության ստեղծումը թույլ է տալու, որ մենք ունենանք լրացուցիչ գործիք, որը կօգնի վերաապահովագրել նաև մեր Արտահանման ապահովագրական ՓԲԸ-ի ստանձնած ռիսկերը»,- ասաց Քերոբյանը։

Նախարարի խոսքով՝ Հայաստանը Եվրասիական վերաապահովագրական ընկերությունում մասնակցում է 3 տոկոսի չափով, ներդրվելու է 450 մլն ռուբլի։

«Այս ներդրումը մենք անում ենք նաև Հայաստանի ապահովագրական ՓԲԸ միջոցով, այսինքն՝ սկզբից գումարը համարվելու է Արտահանման ապահովագրական ընկերության կապիտալը, հետո այլևս ներդրում է արվելու վերաապահովագրական ընկերության մեջ։ Դրանով մենք նաև լուծում ենք այլ խնդիր, լրացնում ենք մեր ապահովագրական ընկերության կապիտալը, որը ևս պահանջված գործառույթ է»,- նշեց Քերոբյանը։

Նախարարը նաև հավելեց, որ Հայաստանից արտահանումը կտրուկ աճում է։

Մանրամասները՝ տեսանյութում։