Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի ասամբլեայի նստաշրջանի շրջանակներում Հայաստանին հատկացվել է 7.450.000 ԱՄՆ դոլար դրամաշնորհ

Լուրեր

14.10.2026 | 14:23
Փաշինյանն ու «Ռուսական երկաթուղիների» ղեկավարը քննարկել են հայկական երկաթուղիների կառավարման խնդիրները․ աշխատանքային խումբ կստեղծվի
14.10.2026 | 14:16
Դատախազությունը պահանջում է պատգամավոր Աղվան Վարդանյանից բռնագանձել գույք և շուրջ 235 մլն դրամ
14.10.2026 | 14:10
Սերգեյ Լավրովն Ադրբեջան կայցելի
14.10.2026 | 14:02
Սա ոչ թե Փաշինյանի անձնական վրեժխնդրությունն է, այլ Ալիևի․ Միկոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.10.2026 | 13:53
«Խոսրովի անտառ» պետական արգելոցում բեզոարյան այծեր են տեսանկարահանվել
14.10.2026 | 13:44
Վարշավայում քննարկվել է ԵՄ Արևելյան գործընկերության վերափոխման անհրաժեշտությունը
14.10.2026 | 13:35
Ռոբերտ Քոչարյանին թույլ չեն տալիս ՔԿՀ-ում համակարգիչ ունենալ, տեքստ չի կարողանում հավաքել․ փաստաբան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.10.2026 | 13:25
Հայաստանը կլիմայական ապատեղեկատվության դեմ պայքարի միջազգային գործընթացում․ ի՞նչ է արվել, և ի՞նչ բացեր կան 
14.10.2026 | 13:14
Սաուդյան Արաբիան հայտնել է նավթային հսկա Aramco-ի շենքին հութիների հրթիռային հարվածների մասին․ չորս մարդ է վիրավորվել
14.10.2026 | 13:05
Կադրային փոփոխություններ՝ Քննչական կոմիտեում
14.10.2026 | 12:56
ՌԴ-ն զանգվածային հարված է հասցրել Կիևին․ 3 մարդ զոհվել է, քաղաքի մի մասը մնացել է առանց էլեկտրականության
14.10.2026 | 12:47
Փաշինյանն ազատել է Տաթև Անտոնյանին ԱԽ գրասենյակի ղեկավարի տեղակալի պաշտոնից
14.10.2026 | 12:39
SpaceX-ն առանց նախազգուշացման սահմանափակել է Starlink տերմինալների աշխատանքն Ուկրաինայի ԶՈւ-ի համար
14.10.2026 | 12:30
ԵԱՀԿ գործող նախագահ Իգնասիո Կասիսը հոկտեմբերի 15-ին կժամանի Հայաստան
14.10.2026 | 12:21
Ադրբեջանի մի շարք պետական ​​​​կառույցների կայքեր կիբերհարձակման են ենթարկվել
Բոլորը

Բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը մասնակցել է Վիետնամի Սոցիալիստական Հանրապետությունում ընթացող Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի (ԳԷՀ) ասամբլեայի 6-րդ նախարարական նստաշրջանին:

Ասամբլեան ԳԷՀ-ի բարձրագույն կառավարման մարմինն է, որը չորս տարին մեկ անգամ հրավիրում է 183 անդամ երկրների ներկայացուցիչներին՝ ամփոփելու անցած ձեռքբերումները և մեկնարկելու նոր գործառնական շրջանը: 

Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի ասամբլեայի 6-րդ նստաշրջանի շրջանակներում Հայաստանին հատկացվել է 7.450.000 ԱՄՆ դոլար դրամաշնորհ։ Այն օգտագործվելու է կլիմայի փոփոխության, կենսաբազմազանության պահպանման և հողերի դեգրադացման դեմ պայքարի ուղղությամբ ծրագրեր իրականացնելու նպատակով։

Նախարար Գրիգորյանը հանդես է եկել զեկույցով, որում մասնավորապես նշել է․ «Հայաստանի Հանրապետությունը բարձր է գնահատում դոնորների, անդամ պետությունների, քաղաքացիական հասարակության, մասնավոր հատվածի և այլ շահագրգիռ կողմերի հետ տեսակետները կիսելու նման  հնարավորությունը:

Բնապահպանական հիմնախնդիրները փոխկապակցված են մարդկային կյանքի որակի, տնտեսական և սոցիալական իրավիճակների հետ: Կարևոր է նշել, որ աղքատությունը բնապահպանական կարևորագույն խնդիրներից մեկն է և աղքատության կրճատումը կարող է նշանակալի ազդեցություն ունենալ  բնապահպանական խնդիրների լուծման գործում»:

Բնապահպանության նախարարը միջազգային հանրությանը կոչ է արել, որպեսզի քայլեր ձեռնարկեն ազգային բնապահպանական և տնտեսական որոշումներ կայացնող ինստիտուտների կարողությունների հզորացմանը նպաստելու համար: 

Խորհրդաժողովի ընթացքում բնապահպանության նախարարը երկկողմ հանդիպումներ է ունեցել Համաշխարհային բանկի շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների հարցերով գլխավոր տնօրեն Կարին Կեմպերի, Կլիմայի կանաչ հիմնադրամի գլխավոր քարտուղար Հովարդ Բամսեի, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի նախագահ Սիր Սոոմա Չակրաբարտիի, Գլոբալ Էկոլոգիական հիմնադրամի գործադիր տնօրեն Նաոկո Իլիի, ինչպես նաև այլ հեղինակավոր միջազգային բնապահպանական կազմակերպությունների ղեկավարների հետ: