Պարո՛ն Բեգոյան, կգնաք ու նույն ծառերը, նույն տեղում կտնկեք. Տիգրան Ավինյան.ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հասարակություն
12.06.2023 | 10:55Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նախորդ նիստերից մեկում հանձնարարական էր տրվել իրականացնել ծառայողական քննություն Երևանում ծառահատման դեպքի վերաբերյալ և արդյունքների մասին զեկուցել։
Այսօր Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ զեկուցվեց, որ «Կանաչապատաում» արագ արձագանքման խմբում ներգրավված ստորաբաժանումների նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ։
Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը խնդրեց մանրամասներ ներկայացնել։
Ավինյանն անդրադառնալով Սայաթ-Նովա 27 հասցեում իրականացված ծառահատման դեպքին, դիմեց «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանին՝ ասելով․ «Պարո՛ն Բեգոյան, կգնաք ու նույն ծառերից նույն տեղում կտնկեք»:
Մանրամասները` տեսանյութում: