Առողջապահության նախարարին կից հասարակական խորհրդի կազմը փոխվում է

Լուրեր

14.10.2026 | 14:42
ԵՄ-ն Ուկրաինային 2,86 մլրդ եվրո է հատկացնում՝ ԱԹՍ-ների, հրթիռների և մարտի դաշտում առկա հրատապ կարիքների համար
14.10.2026 | 14:35
«Մաթեմատիկա» առարկայի միասնական քննության օրը տեղափոխվում է
14.10.2026 | 14:23
Փաշինյանն ու «Ռուսական երկաթուղիների» ղեկավարը քննարկել են հայկական երկաթուղիների կառավարման խնդիրները․ աշխատանքային խումբ կստեղծվի
14.10.2026 | 14:16
Դատախազությունը պահանջում է պատգամավոր Աղվան Վարդանյանից բռնագանձել գույք և շուրջ 235 մլն դրամ
14.10.2026 | 14:10
Սերգեյ Լավրովն Ադրբեջան կայցելի
14.10.2026 | 14:02
Սա ոչ թե Փաշինյանի անձնական վրեժխնդրությունն է, այլ Ալիևի․ Միկոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.10.2026 | 13:53
«Խոսրովի անտառ» պետական արգելոցում բեզոարյան այծեր են տեսանկարահանվել
14.10.2026 | 13:44
Վարշավայում քննարկվել է ԵՄ Արևելյան գործընկերության վերափոխման անհրաժեշտությունը
14.10.2026 | 13:35
Ռոբերտ Քոչարյանին թույլ չեն տալիս ՔԿՀ-ում համակարգիչ ունենալ, տեքստ չի կարողանում հավաքել․ փաստաբան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.10.2026 | 13:25
Հայաստանը կլիմայական ապատեղեկատվության դեմ պայքարի միջազգային գործընթացում․ ի՞նչ է արվել, և ի՞նչ բացեր կան 
14.10.2026 | 13:14
Սաուդյան Արաբիան հայտնել է նավթային հսկա Aramco-ի շենքին հութիների հրթիռային հարվածների մասին․ չորս մարդ է վիրավորվել
14.10.2026 | 13:05
Կադրային փոփոխություններ՝ Քննչական կոմիտեում
14.10.2026 | 12:56
ՌԴ-ն զանգվածային հարված է հասցրել Կիևին․ 3 մարդ զոհվել է, քաղաքի մի մասը մնացել է առանց էլեկտրականության
14.10.2026 | 12:47
Փաշինյանն ազատել է Տաթև Անտոնյանին ԱԽ գրասենյակի ղեկավարի տեղակալի պաշտոնից
14.10.2026 | 12:39
SpaceX-ն առանց նախազգուշացման սահմանափակել է Starlink տերմինալների աշխատանքն Ուկրաինայի ԶՈւ-ի համար
Բոլորը

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հանդիպել է նախարարին կից հասարակական խորհրդի անդամներին, քննարկել համակարգին վերաբերող ամենատարբեր հարցեր: Միաժամանակ, առանձնացվել են առավել առարկայական և հանգամանալից քննարկում պահանջող խնդիրներ, որոնք հետագայում պետք է ընդգրկվեն խորհրդի առաջիկա նիստերի օրակարգում:

Խորհրդի անդամներին հետաքրքրող ու հուզող հարցերից առանձնացվել են առողջության առաջնային պահպանման օղակի նյութատեխնիկական ապահովմանը և կադրերի վերապատրաստմանը, դեղերը դեղատոմսով բաց թողնելուն, բժշկասոցիալական փորձաքննությանը, բժշկական համակարգի հաշտարարի ինստիտուտին առնչվող և մի շարք այլ թեմաներ:

Միաժամանակ, հանդիպման ընթացքում անցկացվել է վիճակահանություն` վերակազմավորելու հասարակական խորհրդի կազմը, ինչն օրենքի պահանջ է:

Վիճակահանության արդյունքներով` հասարակական խորհրդի կազմում կշարունակեն աշխատել Թևան Պողոսյանը, Վարդուհի Պետրոսյանը, Լիանա Յորդանյանը, Նաիրա Ղարախանյանը, Սուսաննա Հարությունյանը, Մարինա Մարգարյանը, Կարինե Աբելյանը, Հայկուհի Մինասյանը, Սիլվա Բարսեղյանը, Իռեն Սարգսյանը:

Խորհրդի կազմում կրկին վիճակահանության արդյունքներով չեն ընդգրվել Լուսինե Բուդաղյանը, Գևորգ Գրիգորյանը, Մովսես Արիստակեսյանը, Դոնարիկ Ալեքսանյանը, Սառա Պետրոսյանը:

Հասարակական խորհրդում առաջացած թափուր 5 տեղերը համալրելու նպատակով առողջապահության նախարարությունն արդեն հայտարարել է մրցույթ. մանրամասները` կից հղումով` http://moh.am/uploads/hasrotacia.pdf:

Խորհրդի կազմում կարող են ընդգրկվել հասարակական կազմակերպություններ, զանգվածային լրատվության միջոցներ, ազգային փոքրամասնություններ ներկայացնող կազմակերպություններ, ինչպես նաև այլ  շահագրգիռ անձինք, որոնց գործունեության բնույթը համընկնում է ՀՀ առողջապահության նախարարության գործունեության հիմնական ուղղություններին կամ որոնք համապատասխանում են մի շարք այլ չափանիշերի: