Արժանի չէինք պարտության․ Մխիթարյան
«Ինտեր»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Չեմպիոնների լիգայի եզրափակչում «Մանչեսթեր Սիթի»-ին պարտվելուց հետո Twitter-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել։
«Մենք, անշուշտ, արժանի չէինք երկեկվա պարտությանը, և զգացողությունը դեռ շատ դառն է: Յուրաքանչյուր խաղացողի համար մանկության երազանք է հաղթել Չեմպիոնների լիգայում, և մեր կամքը հսկայական էր: Շնորհակալություն բոլորիդ ձեր անվերապահ սիրո համար։ FORZA INTER SEMPER»,- գրել է Մխիթարյանը։
Հիշեցնենք, որ հունիսի 10-ին անգլիական «Մանչեսթեր Սիթի»-ն 1:0 հաշվով հաղթեց իտալական «Ինտեր»-ին՝ առաջին անգամ դառնալով Չեմպիոնների լիգայի գավաթակիր։