Չհամարձակվե՛ք ինձ մեղադրել Ցեղասպանության զոհերի հիշատակն անարգելու մեջ․ իմ պապը վերապրել է Դեր Զորը․ Զարեհ Սինանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

24.06.2026 | 23:56
Հրդեհ Վարդաշեն 6-րդ փողոցի շենքերից մեկում. մեկ անձ դիմել է բուժօգնության, տարհանվել է 12 քաղաքացի
24.06.2026 | 23:13
Վստահ եմ, որ ամուր գործընկերությունը կշարունակի զարգանալ. ՊԵԿ նախագահը՝ ՎԶԵԲ ներկայացուցիչներին
24.06.2026 | 22:56
Կամավոր հանձնվել է մեծ քանակի զենք-զինամթերք
24.06.2026 | 22:43
Ռուսաստանը բանակցում է Ղազախստանից ԱԻ-92 բենզին ներմուծելու շուրջ
24.06.2026 | 22:24
Հայաստանի դիվանագիտական ծառայության ներկայացուցիչների մոտ կեսը կանայք են. ԱԳՆ
24.06.2026 | 22:10
Ուկրաինա-Բելառուս սահմանին գտնվող վերահեռարձակող կայանները դադարեցրել են աշխատանքը. Զելենսկի
24.06.2026 | 21:57
Ցանկանում եմ, որ տարածաշրջանում պատերազմ չլինի․ Ալիևն ընդունել է Իրանի խորհրդարանի նախագահին
24.06.2026 | 21:44
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
24.06.2026 | 21:29
Կալիֆոռնիայի հյուսիսում 5.6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
24.06.2026 | 21:15
Ինչպես է երիտասարդ այգեգործը շրջանցել ՌԴ սահմանափակումները․ ծիրանի վաճառք՝ այլ շուկայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.06.2026 | 21:09
Ադրբեջանի ԱԳՆ-ն դատապարտել է Արցախի հայերի ու գերիների վերաբերյալ պաշտոնական Փարիզի հայտարարությունները
24.06.2026 | 21:00
ՌԴ-ն ՀՀ-ի դեմ որտեղի՞ց ուժային գործողություն կանի․ եթե 102-րդ բազայից փորձի՝ կչեզոքացվեն, բանակի կարիք չի լինի․ Ռուբեն Մեհրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.06.2026 | 20:37
Քննարկվել են ՎԶԵԲ-ի հետ իրականացվող ծրագրերն ու նոր նախաձեռնությունների հնարավորությունները
24.06.2026 | 20:24
Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից առաջ ԻԼԻՊ-ի հետ կապված կասկածյալ է սպանվել
24.06.2026 | 20:10
Զինվորի տունը՝ նաև երեխաների համար․ վերականգնողական նոր բաժանմունք է բացվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Օրերս ՀՀ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հայտարարել է․ «Ի՞նչ Ցեղասպանության ճանաչման գործընթաց, ճանաչվել է, գործընթացը վերջացավ, ավարտվեց՝ արևմտյան երկրներն են ճանաչել, Ռուսաստանը։ Պետք է աշխարհի հետ կոմունիկացնենք, որ Ցեղասպանության ճանաչումն ինքնին՝ օդի մեջ, մեզ բան չի տալիս, բարոյական շոյվածությունից բացի։ Մենք պետք է կապենք այսօրվա մեր անվտանգության հետ»։

Այս հայտարարությունը քննադատության է արժանացել։ Թուրքագետ Հակոբ Չաքրյանը, օրինակ, նշել է․ «Արտահայտությունը՝ «Ցեղասպանության ճանաչումն «օդի մեջ» բան է, բացի բարոյական շոյվածությունից՝ ոչինչ չի տալիս» ասելն առնվազն անարգանք է 1,5 մլն անմեղ զոհերի հիշատակին, ինչպես նաև վիրավորանք այն երկրներին, որոնք ՆԱՏՕ-ի գծով դաշնակից Թուրքիային զայրացնելու գնով ընդառաջել են մեր ժողովրդին»։

Հակոբ Չաքրյանը նշել է նաև, որ «Ցեղասպանության ճանաչման գործընթացը «վերջ, ճանաչվել է, վերջացավ, ավարտվեց» ասելով, ինչպես Սինանյանն է անում, չի ավարտում, որովհետև դա համապարփակ գործընթաց է, որի ավարտը նախադրյալներ է ստեղծում, որ մենք միջազգայնորեն ճանաչված Ցեղասպանության փոխարեն փորձենք միջազգայնացնել դրա հետևանքների վերացման հարցը»։

Factor TV-ին տված հարցազրույցում ՀՀ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը, պատասխանելով այս և այլ քննադատություններին, ասաց․ «Չհամարձակվե՛ն ինձ մեղադրել Ցեղասպանության զոհերի հիշատակի անարգանքի մեջ․ իմ պապը վերապրել է Դեր Զորը։ Ինձ չի բավարարում զուտ Ցեղասպանության ճանաչումը։ Ես կարծում եմ, որ ձախողում է, եթե ճանաչմանը քայլեր չեն հետևում ցեղասպանության հետևանքները վերացնելու ուղղությամբ, ուրեմն՝ հաջողություն չենք հասել։ Այդ գործընթացը մեր անվտանգության հետ պիտի շաղկապենք, ճանաչումից բացի՝ հայ ազգի անվտանգության հարց պիտի դրված լինի, ճանաչեցի՞ք, ուրեմն՝ մեզ ռազմական օգնություն տվեք։ Ի՞նչ Արևմտյան Հայաստանից եք խոսում, եթե մարդիկ չեն գալիս ապրելու իրենց հայրենի հողի վրա։ Եղբա՛յր, Արցախն ազատագրել էինք, կողքից էլ՝ 8000 ք/կմ, 25 տարում բնակչությունը պակասեց, չաճեց, ո՞նց ենք խոսում Արևմտյան Հայաստանից։ Երազը պետք է գին ունենա, և ես վճարել եմ այդ գինը՝ եկել և ապրում եմ իմ հայրենիքում, ես դա արել եմ։ Ես կարծում եմ, որ Թուրքիան և Ադրբեջանը միշտ վտանգ են սպառնալու մեզ, եթե նույնիսկ ունենանք խաղաղության պայմանագիր․ պիտի էլի զինվենք՝ սեփական ուժերով երաշխավորելու մեր անվտանգությունը»։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան