Ընթանում է Խաչատրյանի անվան մրցույթի 1-ին փուլը. մասնակիցները ներկայանում են մենահամերգով

Լուրեր

06.08.2026 | 21:20
Մոսկվան Երևանից պաշտոնական դիմում չի ստացել երկաթուղու կոնցեսիան դադարեցնելու վերաբերյալ
06.08.2026 | 21:10
Կառավարությունը շուրջ 5.6 մլրդ դրամ կուղղի 61 մանկապարտեզի շինարարական ծրագրերին
06.08.2026 | 20:57
Գոռավան բնակավայրում մանկապարտեզ կկառուցվի
06.08.2026 | 20:43
Վթար Լոռու մարզում․ վարորդը հոսպիտալացվել է
06.08.2026 | 20:30
ԶԻՆԱՊԱՀ-ի ցուցակում զոհված զինծառայողներ՝ 2025-ին և 2026-ին․ ինչ հանգամանքներում են նրանք մահացել
06.08.2026 | 20:22
Տրամադրվել է օտարերկրյա պետություններում ՀՀ քաղաքացու վավերական 489 անձնագիր
06.08.2026 | 20:10
Picsart-ի հիմնադիր Հովհաննես Ավոյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի շքանշանով
06.08.2026 | 19:57
Թուրքիայի պատգամավորները հավանություն են տվել PKK-ի զինյալների սահմանափակ համաներման մասին օրինագծին
06.08.2026 | 19:44
Փրկարարներն աղբակույտի տակից դուրս են բերել քաղաքացուն․ վերջինս հիվանդանոցում մահացել է
06.08.2026 | 19:30
ԿԸՀ-ն օրենքը կիրառել է «մեր ձևով»․ ով պետք է Նարեկ Կարապետյանին զրկեր անձեռնմխելիությունից
06.08.2026 | 19:24
Ճիշտ թվեր, մոլորեցնող համեմատություններ․ ինչն է սխալ աղքատության մասին Աբրահամյանի և Բագրատյանի հայտարարություններում
06.08.2026 | 19:10
Կոտրվածքներ և առողջական ծանր վիճակ. Բաքվի բանտից հայ գերիներն ահազանգում են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 19:04
Երբ ելույթ եք ունենում, թվում է՝ հեսա լույսերն անջատելու են, պրոժեկտորը միացնեն ու ձեզ Օսկար հանձնեն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 19:04
Գուտերեշը շնորհավորել է Փաշինյանին
06.08.2026 | 18:55
Եթե 300 հազար ադրբեջանցիները վերադարձած չլինեն, ձեր նկարները դնելու եմ, գրեմ՝ «բեզաչոտնիկ»․ ԱԺ փոխնախագահը ՔՊ-ական պատգամավորին զգուշացում հայտարարեց․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Կոմիտասի թանգարան-ինստիտուտում ընթանում է Խաչատրյանի անվան 19-րդ միջազգային մրցույթի 1-ին փուլը։ Այս փուլում յուրաքանչյուր մասնակից ներկայանում է մենահամերգով՝ առավելագույնը 45 րոպե տևողությամբ․ տեղեկացնում են «Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամից։

Այակա Մասեդան Հայաստանի է ժամանել Ճապոնիայից։ Խաչատրյանական մրցույթին մասնակցում է երկրորդ անգամ։ Առաջին մրցելույթների ժամանակ եզրափակչին չէր հասել, այս տարի ավելի լավ արդյունքի ակնկալիք ունի։ Նա նշում է, որ թեև Հայաստանն ու Ճապոնիան շատ հեռու են միմյանցից, սակայն իր հայրենիքում շատ լավ գիտեն ու սիրում են Արամ Խաչատրյանի երաժշտությունը։ Առաջին անգամ 13 տարեկանում է լսել Խաչատրյանի մեղեդիները և դրանից հետո, երիտասարդ դաշնակահարի խոսքով, սիրահարված է հայ կոմպոզիտորի արվեստին։ «Ինձ գերում է Խաչատրյանի երաժշտության էներգետիկան, որը ես չեմ հանդիպել այլ դասական կոմպոզիտորների մոտ»,- խոստովանում է Այակա Մասեդան։

Հարավային Կորեան ներկայացնող դաշնակահարուհի Իսադորա Ջիին Կիմն էլ նշում է, որ իր հայրենակիցների համար Խաչատրյանի երաժշտությունը շատ հոգեհարազատ է։ Նա հատկապես ընդգծում է այն փաստը, որ Խաչատրյանն իր արվեստում մեծ տեղ է տվել ազգային երաժշտությանը և դա արել է շատ գեղեցիկ ու ներդաշնակ։ Իսադորա Ջիին Կիմը Խաչատրյանի Դաշնամուրի կոնցերտը սովորել է նրա անունը կրող մրցույթին մասնակցելու համար։

Այսօր երեկոյան հայտնի կդառնան առաջին փուլը հաղթահարած երաժիշտների անունները։ Վաղը կմեկնարկի Խաչատրյանի անվան 19-րդ միջազգային մրցույթի երկրորդ փուլը։

Հիշեցնենք, որ խաչատրյանական մրցույթն անցկացվում է «Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամի կազմակերպմամբ և ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ։ Մրցույթը 2013 թվականից Ժնևում հիմնված Միջազգային երաժշտական մրցույթների համաշխարհային ֆեդերացիայի (WFIMC) անդամ է և գործում է ֆեդերացիայի սահմանած կանոններով։