358 մլն դրամ ֆեդերացիաներին՝ կառավարության պահուստային ֆոնդից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
03.10.2026 | 15:39
Բացահայտվել է Flydubai-ի չվերթում երկրորդ օդաչուին դանակահարած օդաչուի ինքնությունը
03.10.2026 | 15:07
ՄԻՊ-ը և ՅՈՒՆԻՍԵՖ-ը քննարկել են երեխաների իրավունքների պաշտպանության առաջնահերթությունները
03.10.2026 | 14:35
Այսօր «հավատացյալ» բառի մեջ կա նեգատիվ ընկալում. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԿԳՄՍ նախարարության բյուջեն ավելացվեց ավելի քան 358 մլն դրամով, որով կապահովվի ՀՀ մարզական ֆեդերացիների լրացուցիչ ֆինանսավորումը և 2023 թ. Եվրոպայի և աշխարհի առաջնություններին մարզիկների լավագույն մարզավիճակում մասնակցությունը: Այդ մասին կառավարության այսօրվա նիստում տեղեկացրեց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանը:

«Մեծ նվաճումների, սպորտում հաջողության հասնելու համար անհրաժեշտ է ապահովել մարզումային և մրցումային փուլերի շարունակականությունը և անընդհատությունը: Սա նշանակում է, որ պետք է մեծացնել ուսումնամարզական հավաքներին, միջազգային մրցաշարերին մասնակցության թիվը»,- ասաց նա։

ԿԳՄՍ փոխնախարար Արա Խզմալյանը նկատեց, որ 2022-ին ֆեդերացիաներին հատկացվել է լրացուցիչ 200 մլն դրամ, որով մարզիկներին հնարավորություն տրվեց ավելի մեծ թվով հավաքների և մրցաշարերի մասնակցել:

«Արդյունքները եղան աննախադեպ. նվաճեցինք 307 մեդալ՝ նախորդ տարվա 199 մեդալի փոխարեն, իսկ ընդհանուր առմամբ այս թիվը 30 տոկոսով բարձր է մեր երբևէ ունեցած ամենաբարձր ցուցանիշից»,- նշեց նախարարի տեղակալը:

Փոխնախարարն ուշադրություն հրավիրեց այն փաստի վրա, որ 2023-ը նախաօլիմպիական տարի է, և կարևոր են աշխարհի և Եվրոպայի առաջնությունները, որտեղ խաղարկվելու են Փարիզ-2024 օլիմպիական խաղերի վարկանիշները:

Մանրամասները՝ տեսանյութում։