Ռուսաստանի ռեժիմը լքել է Հայաստանին՝ իմպերիալիստական քաղաքականությունը շարունակում են. Միխայել Ռոթ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.11.2026 | 14:25
Նախկին փոխնախարարը՝ Թուխմանուկի ոսկու հանքի բաժնետեր
10.11.2026 | 14:16
Առավոտ շուտ բողոքել է ինքնազգացությունից․ Գալյանը՝ «Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուի մահվան դեպքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 14:11
ԱԺ Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և սփյուռքի հարցերի մշտական հանձնաժողովի նիստը` ՈՒՂԻՂ
10.11.2026 | 14:08
Լա Լիգայի ամսվա լավագույն ֆուտբոլիստն ու մարզիչը «Ռեալից» են
10.11.2026 | 13:51
Զելենսկին պատրաստ է հանդիպել Պուտինի հետ նույնիսկ Անտարկտիդայում
10.11.2026 | 13:42
Հայ շախմատիստներն առաջատարների թվում են պատանեկան ԵԱ-ում
10.11.2026 | 13:33
Թրամփը Nvidia-ի ղեկավար Ջենսեն Հուանգին համարում է «բարձր բարոյական հատկանիշներ ունեցող մարդ»՝ չինուհու հետ սիրավեպի սկանդալի ֆոնին
10.11.2026 | 13:23
Աբու Դաբիում Ուկրաինայի պատվիրակությունը հանդիպում է անցկացնում եվրոպացիների և Թրամփի բանագնացների հետ
10.11.2026 | 13:10
Հայաստանը ԱՊՀ-ին չի տեղեկացրել կազմակերպությունից դուրս գալու պլանների մասին
10.11.2026 | 12:59
Աբու Դաբիում մեկնարկել են Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի եռակողմ բանակցությունները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 12:48
Հարի Քեյնը «Ոսկե գնդակի» առաջին գործող դափնեկիրն է, որը չի ընգրկվել FIFPro-ի տարվա խորհրդանշական հավաքականում
10.11.2026 | 12:42
Արսեն Գևորգյանն առողջական վիճակի հետ կապված գանգատներ չի ներկայացրել․ ՔԿԾ-ն մանրամասներ է հաղորդել
10.11.2026 | 12:34
Երևանում մեկնարկել է ԱՊՀ արդարադատության նախարարների խորհրդի 20-րդ հոբելյանական նիստը
10.11.2026 | 12:19
Երեք սպանություն, շորթում և ինտիմ տեսագրության տարածում․ ՔԿ-ն ավարտել է նախաքննությունը
10.11.2026 | 12:15
Գևորգ Ղազարյանը` ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրվելու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Այսօր այստեղ եմ որպես Հայաստանի բարեկամ և իմ համերաշխությունն եմ հայտնում հայ ժողովրդին, որը երկար տառապանքներից հետո, ի վերջո, մեծ փորձություններով պետք է անցնի և, անշուշտ, կարիք ունի ընկերների, բարեկամների. Մեր այցը նաև դրա խորհրդանիշն է: Այս մասին այսօր Երևանում մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Գերմանիայի Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Միխայել Ռոթը:

«Այս բարդ, դժվարին տարածաշրջանում Հայաստանը թեև երիտասարդ ժողովրդավարական պետություն է, բայց նաև եվրոպական արժեքների և կայունության խարիսխ է հանդիսանում, և որպես արժանի հարևան Եվրամիությանը։ Ցավոք, համաշխարհային պատմությունը բազմաթիվ օրինակներ ունի ավտորիտար ռեժիմների և դրանց կողմից իրականացվող քաղաքականության: Մասնավորապես, այստեղ կնշեի Ռուսաստանը, բայց մենք Հայաստանը դիտարկում ենք որպես ժողովրդավար մի երկիր, որը ցանկություն է հայտնել ժողովրդավարական ճանապարհով միանալ քաղաքակիրթ աշխարհին»,- նշեց Ռոթը:

Անդրադառնալով հայ-ադրբեջանական հարաբերություններին, Ռոթն ընդգծեց․ «Ձեր կառավարությունը նաև խիզախ քայլ է արել՝ զիջման գնալով հարևան Ադրբեջանի նկատմամբ՝ ի պաշտպանություն, ի անվտանգություն հայ ժողովրդի, որը ցանկանում է ապրել ազատ և անկախ իր երկրում: Ես կարող եմ պատկերացնել, որ դա կարող է հայ հանրության մեջ հարուցել մտահոգություններ և դժգոհություններ: Մենք նաև անկեղծորեն պատրաստ ենք ընկալելու այդ մտահոգությունները և շարժվելու նաև այս ուղղությամբ: Այդ պատճառով է, որ Գերմանիայի կանցլերն իր հերթին ֆրանսիական, ամերիկյան կողմերի հետ միասնաբար ներգրավված է խաղղության հաստատման գործընթացին այս տարածաշրջանում: Մեր հանձնառությունն է երկարատև խաղաղություն և ազատություն ապահովել ձեր երկրին ու քաղաքացիներին այս տարածաշրջանում»,- նշեց Գերմանիայի Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը։ Նա հավելեց, որ հորդորում է Ադրբեջանի բոլոր պատասխանատու քաղաքական անձանց հարգելու միջազգային դատարանի որոշումը և անմիջապես բացել Լաչինի միջանցքը:

«Ես այսօր առավոտյան հանդիպել եմ ԼՂ-ից Հայաստան գաղթած կանանց, որոնք ներկայացնում են տարբեր կազմակերպություններ: Նրանք իրենց մտահոգությունը հայտնեցին կանանց հանդեպ բռնության, կամ այն բռնությունների վերաբերյալ, որոնք տեղի են ունեցել ԼՂ-ում: Այն հանգամանքը, որ ընտանիքի անդամները կարող են երկար ժամանակ բաժանված լինել, մարդու իրավունքների կոպիտ ոտնահարում է: ԼՂ-ում հայերի անվտանգությունը պետք է ապահովել տևականորեն և չպետք է երբեք թույլ տալ, որ ԼՂ-ում տեղի ունենան էթնիկ զտումներ:

Ակնկալում ենք, որ խաղաղության բանակցությունների շրջանակում անհապաղ ազատ կարձակվեն հայ ռազմագերիները, որոնք պահվում են Բաքվում, և որ սահմանազատման գործընթացի ամփոփման արդյունքում անվերապահորեն կճանաչվի Հայաստանի տարածքային ամբողջականությունը»,-հայտարարեց Ռոթը։

Նա նաև ընդգծեց, որ ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունն ընդլայնվում է և հույս հայտնեց, որ Ադրբեջանը ևս համաձայնություն կտա, և այնտեղ նույնպես կտեղակայվեն։ «Մենք հույս ունենք, որ Ռուսաստանի գաղութատիրական, իմպերիալիստական նկրտումները չեն շարունակվի ողջ Եվրոպայի և Ուկրաինայի հանդեպ»,- հավելեց Միխայել Ռոթը։

Գերմանիայի Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի դիտարկմամբ՝ պետք է արձանագրել, որ ռուսական ռեժիմը, ռուսական կառավարությունը Հայաստանին լքել է:

Անդրադառնալով ՌԴ պաշտոնյաների հայտարարություններին, թե ԵՄ առաքելությունը Հայաստանում նպտակ ունի դուրս մղել Ռուսաստանին Հայաստանից, Ռոթը նշեց. «Ռուսաստանի ԱԳ նախարարը անըդմեջ շարունակում է իր իմպերիալսիտական արտաքին քաղաքականությունը՝ տարածելով Կրեմլի պրոպագանդան: ԵՄ առաքելությունը Հայաստանում է հայկական կողմի հրավերով, մենք ինքնակամ չենք ներկայացել ապահովելու հայ ժողովրդի անվտնգությունը: Մենք օկուպանտներ չենք, այլ համագործակցելով ՀՀ իշխանությունների հետ՝ նպաստում ենք տարածաշրջանում խաղաղության եւ կայունության ամրապնդմանը: Այն դեպքում, երբ այստեղ ծանր զրահատեխնիկայով զինված ռուսական ուժեր ն ներկա տարածաշրջանում, ի տարբերություն նրանց, մենք այստեղ ենք քաղաքացիական առաքելությամբ»:

Մանրամասները՝ տեսանյութում։