Սոթքի բաց հանքավայրի աշխատանքներն անվտանգային խնդիրների պատճառով դադարեցվել են. Գեղարքունիքի մարզպետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
03.10.2026 | 15:39
Բացահայտվել է Flydubai-ի չվերթում երկրորդ օդաչուին դանակահարած օդաչուի ինքնությունը
03.10.2026 | 15:07
ՄԻՊ-ը և ՅՈՒՆԻՍԵՖ-ը քննարկել են երեխաների իրավունքների պաշտպանության առաջնահերթությունները
03.10.2026 | 14:35
Այսօր «հավատացյալ» բառի մեջ կա նեգատիվ ընկալում. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Սոթքի հանքավայրի բաց հատվածում աշխատանքներն անվտանգային խնդիրների պատճառով դադարեցվել են, բայց փակ հանքում աշխատանքները շարունակվում են։ Խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին նշեց Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը։

«Ընդհանուր առմամբ մարզի սահմանամերձ շրջաններում կրակոցների ինտեսիվությունը նվազել է։ Ինչ վերաբերվում է Սոթքի հանքավայրին, ապա հանքավայրի բաց հատվածում աշխատանքներն անվտանգային խնդիրների պատճառով դադարեցվել են, բայց փակ հանքում շարունակվում են աշխատանքները։ Այսինքն՝ Սոթքի հանքավայրը մասնակի աշխատում է»,- ասաց մարզպետը։

Անդրադառնալով այն հարցին, թե արդյոք ադրբեջանական ագրեսիայի հետևանքով մարզից արտագաղթ է եղել՝ Կարեն Սարգսյանն ասաց. «Որպես այդպիսին մենք նման մոնիթորինգ չենք իրականացրել, բայց շատ քիչ հավանական է, որ այդ խնդիրների պատճառով դուրս են գնացել: Մենք ունենք ընտանիքներ 2022 թվականի սեպտեմբերյան ագրեսիայից հետո, որ դուրս են եկել իրենց բնակավայրերից, մի քանի ընտանիքներ, որոնք չեն վերադարձել, բայց հիմնական հատվածը վերադարձել է և ապրում է իրենց բնակավայրերում»:

Նա տեղեկացրեց նաև, որ 2022 թվականի ագրեսիայի հետևանքով այն բնակավայրերը կամ այն բնակիչները, որոնք վնաս են կրել, այդ վնասները գրեթե ամբողջությամբ վերականգնվել են:

«Ունենք 4 փլուզված տներ, այսինքն՝ ոչ ամբողջովին փլուզված, բայց վերականգնման ոչ ենթակա տներ, որոնց նախագծանախահաշվային աշխատանքների ձեռքբերման գործընթացն է հիմա իրականացվում: Առաջիկայում կունենանք հստակ պատկերը, և կհասկանանք՝ ինչքան գումարներ են մեզ պետք, որ տները վերականգնենք»,- ասաց նա:

2021-2022 թվականների ընթացքում ադրբեջանցիների վերահսկողության տակ անցած հատվածներում անասուններ կորցրած բնակիչներին ևս աջակցություն է տրամադրվել. գրեթե ամբողջությամբ վերականգնվել են իրենց կրած վնասները:

Մանրամասները՝ տեսանյութում։