«Չի կարելի բոքսել ու տապալել գետնին»․ կարմիր բերետավորի պահվածքը քննադատության ալիք է բարձրացրել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.04.2026 | 23:32
Պուտինը հայտարարել է «զատկական հրադադար»
09.04.2026 | 23:30
«Ոչ մի ուսանող ֆինանսական խնդրի պատճառով պետք է դուրս չմնա բուհից». Ժաննա Անդրեասյանը հանդիպել է ուսանողների հետ
09.04.2026 | 23:17
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
09.04.2026 | 23:14
Երկրաշարժ Բավրա գյուղից 17 կմ հյուսիս-արևելք. այն զգացվել է Հայաստանում
09.04.2026 | 23:07
Թուրքիայի Մեծ Ազգային ժողովի նախագահը խոսել է Թուրքիայի, Ադրբեջանի և Հայաստանի միջև եռակողմ երկխոսության զարգացման մասին
09.04.2026 | 22:52
Մերցը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի պառակտում չի ուզում և որ Բեռլինը «վերսկսում է բանակցությունները Իրանի հետ»
09.04.2026 | 22:36
Երևանի և 4 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.04.2026 | 22:21
«Հայաստան» դաշինքի պատգամավորի մանդատը տրվել է Գագիկ Համբարձումյանին
09.04.2026 | 22:10
TRIPP-ը շարունակում է մնալ Միացյալ Նահանգների առաջնահերթություններից մեկը. ԱՄՆ պետդեպ
09.04.2026 | 21:58
Բաքուն ավելի քան 250,000 մանաթ է հատկացել ՌԴ-ի և Բելառուսի մի խումբ լրագրողների՝ Ադրբեջանը գովազդելու համար
09.04.2026 | 21:42
Երբ գա ժամանակը` կասեմ. Ծառուկյանը` վարչապետի թեկնածուի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.04.2026 | 21:39
Մարդիկ հոգնել են, Քոչարյանը թող հանգստանա. Ծառուկյանը Քոչարյանին չաջակցելու հիմնավորումը ներկայացրեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.04.2026 | 21:23
Ցուցակի առաջինը ես եմ, 2-րդը` Թևանյանը, 3-րդը` Լուիզա Սարգսյանը. Ծառուկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.04.2026 | 21:10
Գագիկ Ծառուկյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ
09.04.2026 | 21:09
Հարվարդ չեմ ավարտել, բայց կյանքի դպրոցը 5-ի եմ ավարտել. Ծառուկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հունիսի 4-ի գիշերը Սարյան փողոցում՝ «Երևանի գինու օրեր» փառատոնի ժամանակ, քաղաքացու և ոստիկանի միջև միջադեպ է տեղի ունեցել: Քաղաքացիները, դատելով տեսայութից, ոչ սթափ վիճակում են եղել։ Ոստիկանի հասցեին հնչած հայհոյանքին հաջորդում է կարմիր բերետավորի հարվածը․ երիտասարդը հարվածից ընկնում է գետնին, ոստիկաններին ու քաղաքացիներին որոշ ժամանակ չի հաջողվում նրան ուշքի բերել։

Տեսանյութը մեծ աղմուկ է բարձրացրել համացանցում։  Եվ սա՝ ընդամենը օրեր անց մեկ այլ տեսանյութի հրապարակումից, որում ոստիկանության Տավուշի մարզային վարչության Դիիջանի քրեական հետախուզության բաժանմունքի պետ Արսեն Ղայթմազյանը բռունցքով տասնյակ հարվածներ է հասցնում հյուրանոցի 17-ամյա աշխատակցին․ անչափահաս տղան նրանից պարզապես պահանջել էր վճարել վարձակալած սենյակի համար։

Ի տարբերություն այս դեպքի՝ հունիսի 4-ին ոստիկանների ու քաղաքացիների միջև տեղի ունեցած միջադեպի ժամանակ քաղաքացիները թեև հայհոյում էին, միևնույն է, իրավապաշտպանները ոստիկանի նման գործելաոճն անընդունելի են համարում՝ դա որակելով խայտառակություն։

«Հայհոյանքները քանի դեռ չեն հատել քրեական օրենսգրքի խուլիգանության գիծը, մեծ հաշվով, պատժելի չեն: Նույնիսկ եթե այդ քաղաքացին հանցանք էր գործել, չի նշանակում, որ չդիմադրող քաղաքացուն կարելի է բոքսով հարվածել դեմքին և ուղղակի տապալել գետնին: Ոստիկանը, իհարկե, կարող է որոշ դեպքերում ֆիզիկական ուժ կիրառել, երբ քաղաքացին դիմադրում է»,- ասում է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը:

Ինչպե՞ս պիտի վարվեր ոստիկանը, արդյո՞ք ուժի կիրառումն այս դեպքում արդարացված էր՝ հետաքրքրվել ենք քաղաքացիներից։ Հարցված բոլոր քաղաքացիներն անթույլատրելի են համարում ոստիկանի կողմից ծեծի լեզվով հարցերին լուծում տալը։

Այս դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ՝ պաշտոնատար անձի կողմից ծառայողական լիազորությունները չարաշահելու կամ անցնելու հոդվածով, որը կատարվել է բռնություն գործադրելով կամ դրա սպառնալիքով։ Քաղաքացուն հարվածած ու վերջինիս գետնին գցած ոստիկանի ծառայողական լիազորությունները ժամանակավորապես դադարեցվել են։

«Իրազեկ քաղաքացիների միավորման» ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը Ոստիկանության բարեփոխումների համակարգող խորհրդի անդամ էր, դադարեցրեց համագործակցությունը, երբ Վահե Ղազարյանը նշանակվեց ՆԳ նախարար։ Ասում է՝ բարեփոխումը կարմիր բերետավորներին չի հասնում։ Վստահ է՝ հանրությունն այս դեպքի մասին ևս չէր իմանա, եթե տեսանյութը չտարածվեր, ինչպես եղավ, օրինակ, Դիլիջանի քրեական հետախուզության բաժանմունքի պետի կողմից անչափահասին ծեծի ենթարկելու դեպքը։ Սա է պատճառը, որ չկա հստակ վիճակագրություն, թե քանի քաղաքացի է ծեծի ենթարկվում ոստիկանների կողմից։

Իոաննիսյանի խոսքով` այս տարվա առաջին 4 ամիսների ընթացքում կարգապահական տույժերի 64 տոկոսը պարեկային ծառայողներինն է, այն դեպքում, երբ նրանք կա՛մ չեն հայտնվում նման միջադեպերի կիզակետում, կա՛մ շատ քիչ են այդ դեպքերը։

Քաղաքացիների մեծ մասը կարծում է, որ ոստիկանության համակարգն այդպես էլ չի բարեփոխվել, մյուս մասի կարծիքով էլ՝ հակառակն է։ Որ ոստիկանությունը չի բարեփոխվել, 3 ամիս առաջ պնդել էր նաև իշխանական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը։ Բազմաթիվ են օրինակները, թե ինչպես են ոստիկանները քաղաքացիներին «փռում ասֆալտին», հետո բերման ենթարկում․ բացառություն չեն անգամ սևազգեստ մայրերը։

Մանրամասները` տեսանյութում:

Արփի Հակոբյան