Ռուսաստանը Եվրոպա գազի մատակարարումները ռեկորդային նվազագույնի կհասցնի

Լուրեր

23.11.2024 | 00:35
Թրամփի հետ հեռախոսազրույցը տեղեկատվական էր, բայց նաև շատ պոզիտիվ. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2024 | 00:30
«Արևմտյան Ադրբեջանը» մեզ է գրգռում, բա չե՞նք մտածում, որ «Արևմտյան Հայաստանն» էլ ուրիշներին է գրգռում. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2024 | 00:16
Փաշինյանը պատմեց՝ ինչու որոշեց սափրել մորուքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2024 | 00:12
Կարելի է գնալ նման գործարքի,եթե կնքվի պայմանագիր. Փաշինյանը՝ Ադրբեջանի դեմ հայցերից հրաժարվելու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2024 | 00:04
Վթար Երևան քաղաքի Տիչինայի փողոցում․ կան հոսպիտալացվածներ
22.11.2024 | 23:56
Սահմանադրության փոփոխության օրակարգը բանակցային սեղանին չենք քննարկել. Նիկոլ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.11.2024 | 23:51
Նպաստ ստացող ընտանիքների թիվը մոտ 30 հազարով կրճատվել է. Նիկոլ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.11.2024 | 23:43
Զգացում ունեմ՝ 300 հազար էլ կհավաքվի. Փաշինյանը՝ Եվրաքվեի ստորագրահավաքի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.11.2024 | 23:39
Անպատասխանատվության բացառիկ դրսևորում է. Փաշինյանը՝ Գյումրիում ստեղծված իրավիճակի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.11.2024 | 23:38
Ադրբեջանում իշխանություններին քննադատելու համար քաղաքագետին արգելել են լքել երկիրը
22.11.2024 | 23:30
Մեծ Բրիտանիան պատերազմո՞ւմ է ՌԴ հետ․ Քիր Սթարմերի արձագանքը
22.11.2024 | 23:22
Կացնով կտրելու եմ․ Փաշինյանը՝ ծառայողական մեքենաների թվի կրճատման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.11.2024 | 23:15
Թուրքիան Սոմալիում տիեզերակայան կկառուցի
22.11.2024 | 23:11
Հուսով եմ՝ իմ խնդրանքն անարձագանք չի մնա. Փաշինյանը՝ Աղազարյանի մանդատը վայր դնելու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.11.2024 | 23:06
Ադրբեջանի SOCAR-ը բանակցում է Թուրքիայում իր գազաբաշխիչ ցանցի բիզնեսի վաճառքի շուրջ․Bloomberg
Բոլորը

Ռուսական գազի մատակարարումները Եվրոպա  առաջիկա շաբաթվա ընթացքում կհասնեն պատմական նվազագույնի, քանի որ մնացած երկու գազատարներից մեկում, որն անցնում է Թուրքիայով, երկուշաբթի պրոֆիլակտիկ աշխատանքներ կսկսվեն։ Ռուսական գազի ԵՄ մատակարարման միակ ճանապարհը կմնա Ուկրաինայի տարածքով, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Կրեմլի գազային պատերազմի սրացումը Եվրոպայի հետ մոտավորապես նույն կերպ սկսվեց 2022 թվականի աշնանը, երբ «Գազպրոմը» փակեց «Հյուսիսային հոսք» գազատարը դեպի ԵՄ մատակարարման համար, իսկ հետո հրաժարվեց նորից միացնել այն: Այդ ժամանակից ԵՄ-ն ռուսական գազատարով գազ է ստանում միայն Ուկրաինայի և Թուրքիայի տարածքով։

Հրապարակման մեջ ասվում է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը գազային պատերազմ է սանձազերծել Եվրոպայի դեմ մեկուկես տարի առաջ, երբ իր բանակն ուղարկել է՝ հարևան Ուկրաինան գրավելու համար: Եվ մինչև անցյալ աշուն այս գազային պատերազմի բոլոր ճակատներում Ռուսաստանն առաջ էր գնում, իսկ Եվրոպան պաշտպանվում էր։

«Գազպրոմը» տարվա ընթացքում գրեթե 80%-ով կրճատել է մատակարարումները ԵՄ։ Եվրոպան ընկղմվել է էներգետիկ ճգնաժամի մեջ, որը խթանել է գնաճն ու դանդաղեցրել տնտեսական աճը: Եվրամիության երկրներն ավելի քան 750 միլիարդ եվրո են ծախսել բնակչությանն ու արդյունաբերությանն աջակցելու համար։

Եվրոպան իր պահանջարկի 40 տոկոսը ծածկում էր ռուսական մատակարարումներով։ Հիմա անցել է մեկուկես տարի, և միության անդամ 27 երկրներից որոշներն արդեն իսկ առաջարկում են ընդմիշտ հրաժարվել ռուսական գազից։ Առաջարկը քննարկվել է G7-ի վերջին հանդիպմանը, սակայն միաձայն աջակցություն դեռ չի գտել։ Եվրոպացիներին համարձակություն է տալիս այն փաստը, որ անցած ձմռանը Եվրոպան ընտելացել է նոր իրականության հետ, որտեղ այլևս կախված չէ Ռուսաստանի էներգակիրներից և մտադիր չէ վերադառնալ նախապատերազմյան շրջան։

Միջազգային էներգետիկ գործակալության համաձայն՝ նախորդ տարի ՌԴ-ում գազի արդյունահանումը նվազել է 90 մլրդ խմ-ով կամ 12%-ով, իսկ այս տարի կնվազի ևս 50 մլրդ խմ-ով։ Այսպիսով, երկու տարվա ընթացքում Ռուսաստանը կկորցնի գազի արդյունահանման գրեթե 20%-ը։

Նշվում է, որ գների անկման պատճառով «Գազպրոմի» եկամուտները նվազում են, և եվրոպական շուկային փոխարինող ոչինչ չկա։ Այն Արևմուտք գազ էր մատակարարում Արևմտյան Սիբիրի հանքերից, որոնք միացված չեն արևելյան խողովակաշարային համակարգին: Այս գազը դեպի արևելք մատակարարելու համար անհրաժեշտ են նոր ներդրումներ և գնորդներ։ Եվրոպային միակ իրական փոխարինողը Չինաստանն է։

Այդուհանդերձ, «Հզոր Սիբիր 2» նոր գազատարի շինարարությունն այնտեղ դեռ դանդաղում է։ Եթե անգամ խողովակաշարը, ի վերջո, կառուցվի, դա միայն թույլ կտա Չինաստանին վաճառել Յամալի գազի մի մասը, որը Կրեմլը հրաժարվել է առաքել Եվրոպա: Իսկ «Գազպրոմի» եկամուտը միանշանակ ավելի ցածր կլինի, քան նախկինում՝ Չինաստանում ցածր գների և նոր գազատարի կառուցման համար բազմամիլիարդանոց ծախսերի պատճառով:

Միաժամանակ, Ռուսաստանի կորցրած եվրոպական շուկայի զգալի մասը զբաղեցնում է ԱՄՆ-ը, քանի որ Եվրոպան անցել է հեղուկ գազ գնելու, որը մատակարարվում է ոչ թե խողովակաշարերով, այլ ծովով։ Մինչ Ռուսաստանը կրճատում է գազի արդյունահանումը, ԱՄՆ-ն այն ավելացնում է։ Մինչ պատերազմն այստեղ տարեկան արտադրվում էր 984 մլրդ խմ, անցյալ տարի արդեն դրա ծավալները հասել են 1020 մլրդ խմ-ի, իսկ այս տարի արտադրելու են 1040 մլրդ խմ։ Մինչդեռ Ռուսաստանը նվազեցնելու է արդյունահանումը՝ հասցնելով մինչև 620 միլիարդ խորանարդ մետրի։

Էմմա Չոբանյան