Ադրբեջանի ԱԳՆ-ն դժգոհել է Արմեն Գրիգորյանի հայտարարություններից

Լուրեր

13.09.2026 | 13:13
Շվեդիայի ընտրություններում պայքարը սրվում է․ ծայրահեղ աջերը կարող են իշխանության մաս դառնալ
13.09.2026 | 12:24
Վթարային ջրանջատում Լոռու մարզում
13.09.2026 | 11:45
Մինչև 23։00-ն Երևանում մի շարք փողոցներում կսահմանափակվի տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը
13.09.2026 | 11:25
Խոշտանգման ենթադրյալ դեպքի առնչությամբ ՆԳՆ-ում ծառայողական քննություն է նշանակվել
13.09.2026 | 11:02
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
13.09.2026 | 00:35
«10-15 ոստիկանով ծեծի են ենթարկել». Խաժակ Թովմասյանն ահազանգում է՝ Հրազդանի ոստիկանների կողմից խոշտանգման է ենթարկվել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
12.09.2026 | 23:46
Գյումրիում 64-ամյա տղամարդը դանակահարել է հարևաններին՝ հորն ու որդուն․ որդին մահացել է
12.09.2026 | 19:45
BRICS երկրները կաջակցեն բազմակողմ առևտրային համակարգին. Սի Ծինփին
12.09.2026 | 18:53
Հայկ Սարգսյանը մասնակցել է ՔՊ ժողովին
12.09.2026 | 17:34
Օլիմպիական չեմպիոն Սամուել Սանչեսը պարգևատրել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի հաղթողներին
12.09.2026 | 17:09
Ֆրանսիայում մարդատար գնացքը դուրս է եկել ռելսերից․ կա 44 տուժած
12.09.2026 | 16:36
Վանաձորի օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
12.09.2026 | 16:00
Ֆրանսիան փորձում է հասնել Ալիշեր Ուսմանովի նկատմամբ ԵՄ պատժամիջոցների վերացմանը
12.09.2026 | 15:44
Պուտինը սպառնում է Եվրոպային պատերազմով՝ Ուկրաինա զորքեր մտցնելու դեպքում․ DW
12.09.2026 | 15:10
Նունե Պետրոսյանն ազատվել է քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից
Բոլորը

Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հայտարարություններին, որոնք նա հնչեցրել է Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։ Բաքուն ՀՀ ԱԽ քարտուղարի հայտարարություններն «անընդունելի» է որակել՝ հայտարարելով, թե դրանք, իբր, «խեղաթյուրում են մի շարք ուղղություններով հարցերի էությունը»։

Ադրբեջանի ԱԳՆ-ի հաղորդագրությունում ասվում է, որ Պրահայում (2022թ. հոկտեմբերի 6) և Սոչիում (2022թ. հոկտեմբերի 31) հանդիպումներին հաջորդած պայմանավորվածությունների համաձայն՝ նախատեսվում է իրականացնել սահմանի սահմանազատում տարածքային ամբողջականության և ինքնիշխանության փոխադարձ ճանաչման հիման վրա»:

«Հայկական կողմը տեղյակ  է, որ այս և մյուս հանդիպումներում որևէ քարտեզի հիման վրա սահմանազատման շուրջ պայմանավորվածություն ձեռք չի բերվել։ Այս առումով ավելի օգտակար կլիներ, որ հայկական կողմը սկսեր սահմանազատման աշխատանքներ՝ 1975 թվականի քարտեզի վրա պնդելու փոխարեն»,- ասվում է հայտարարության մեջ։

Նշենք, որ Արմեն Գրիգորյանը հայտարարել էր, որ «սահմանազատման հարցում 1975 թվականի քարտեզի մասով որոշակի առաջընթաց կա, բայց չի  կարող ասել, որ վերջնական լուծված է այդ հարցը»։ Ի դեպ, հունիսի 1-ին Մոլդովայում հնգակողմ հանդիպումից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ևս նման հայտարարություն էր արել՝ նշելով, որ, կարծես, համաձայնություն կա 1975 թվականի քարտեզի մասով։

Ադրբեջանի ԱԳՆ-ն նաև շարունակում է պնդել, թե Լաչինի միջանցքը, իբր, փակ չէ՝ հայտարարելով, թե «Հայաստանը միջամտում է Արցախի բնակիչների վերինտեգրացիայի գործընթացին»։

Պաշտոնական Բաքվին դուր չեն եկել նաև Արմեն Գրիգորյանի այն հայտարարությունները, որ Հայաստանը տարբեր երկրների հետ բանակցություններ է վարում զենքի գնման մասով, և որոշ դեպքերում արդեն արդյունքներ կան։

Ըստ Բաքվի՝ «տարածաշրջանում խաղաղ գործընթացն առաջ տանելու փոխարեն՝ հայ պաշտոնյայի հայտարարությունը, թե երկիրը թևակոխել է սպառազինության նոր շրջան, ցույց է տալիս, որ Հայաստանը դեռ պատմության դասեր չի քաղել»։

Հիշեցնենք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն էլ շարունակում է ռազմական հռետորաբանությունը՝ նոր ռազմական գործողություններով սպառնալով Հայաստանին և Արցախին։ Բացի այդ, օրերս էլ Ադրբեջանի ՊՆ ղեկավար Զաքիր Հասանովը հայտարարել էր, որ պետական բյուջեից պաշտպանական ոլորտին հատկացվող հավելյալ գումարներով Բաքուն պատրաստվում է ժամանակակից զինատեսակներ ձեռք բերել։

Էմմա Չոբանյան