Մարդկանց մեջի ֆալշը բացահայտվեց, երևի լավ էլ եղավ. Էմմա Պետրոսյանը` հայհոյող կանանց մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
03.10.2026 | 15:39
Բացահայտվել է Flydubai-ի չվերթում երկրորդ օդաչուին դանակահարած օդաչուի ինքնությունը
03.10.2026 | 15:07
ՄԻՊ-ը և ՅՈՒՆԻՍԵՖ-ը քննարկել են երեխաների իրավունքների պաշտպանության առաջնահերթությունները
03.10.2026 | 14:35
Այսօր «հավատացյալ» բառի մեջ կա նեգատիվ ընկալում. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Միշտ չէ, որ պետք է խոսել, և հետո` ինչի՞ մասին խոսել: Եթե ամեն մեկը որոշի, որ պետք է խոսի, բոլորն էլ լսեն իրեն, կարող են չողմնորոշվել` աջ պետք է գնալ, թե ձախ, դա երբեմն աղմուկի է վերածվում, ինչպես վատ երաժշտությունը, որովհետև վնաս է…Ես գիտեմ` ինչու եմ լռում: Ժամանակ առ ժամանակ, իհարկե, կա ասելիք, բայց հարկավո՞ր է արդյոք իմ ասելիքը, կամ ես ճիշտ գիտե՞մ` ինչի մասին խոսեմ, ես վախենում եմ, կարող եմ սխալվել…»,- Factor TV-ի հետ զրույցում նշում է Էմմա Պետրոսյանը` անդրադառնալով այն հարցին, թե ինչու վերջին տարիներին, բազմաթիվ ներքին և արտաքին մարտահրավերներից հետո իր` արվեստագետի ձայնը լսելի չէ: Երգչուհին չի ներկայանում նաև սոցցանցերում, ասում է` ժամանակը կարելի է ավելի արդյունավետ օգտագործել:

Նա խոսում է նաև նոր ժամանակների բերած բարքերի և համացանցում հայհոյող կանանց մասին. «Նոր ժամանակները բերեցին նոր հնարավորություններ, և մարդու մեջ եղած ֆալշը դուրս եկավ, բացահայտվեց, երևի լավ էլ եղավ. շատ բան ավելի պարզ դարձավ: Բայց հիմա նաև ինքներս մեզ բուժելու, վերագտնելու, նորից իրար սիրելու ժամանակներ են»:

Էմմա Պետրոսյանը խոսում է նաև վերջին տարիներին երգարվեստի ներկայացուցիչների միջև առաջացած բևեռացման մասին. շատերը քաղաքական հայացքների պատճառով իրարից երես թեքեցին, անգամ` թշնամացան. «Եթե պետք է իրարից հեռանան, ուրեմն` պետք է հեռանանա, ոչինչ անել չես կարող: Բայց եթե դու գիտես`ինչի մասին ես դու և ինչ ասելիք ունես` ի՞նչ կապ ունի` ով է իշխանություն»:

Արդարադատության նախարարությունը ներկայացրել է նախագիծ, որով նախատեսվում է պատվո կոչումները վերացնել: Էմմա Պետրոսյանին, որն ունի վաստակավորի կոչում, հարցրեցինք` արդյոք կոչումները տարիներ շարունակ իշխանության ձեռքում արտիստներին զսպող միջոց չեն եղել. «Դա անհատից է գալիս, եթե մի բան սխալ է, ինչպե՞ս ասես` ճիշտ է, ուզում է` հարյուր մեդալ ստացած լինես: Կոչումն ինձ համար կաշկանդող հանգամանք չէ, ինձ համար ավելի մեծ կոչում մեր երկրի քաղաքացի լինելն է»:

Էմմա Պետրոսյանն անդրադառնում է նաև վերջերս Ռեփեր Սուպեր Սաքոյի` Կոմիտասի վերաբերյալ արտահայտած մտքերից հետո բարձրացած աղմուկին. «Նա կարող էր սխալվել, մարդ է էլի, կարելի էր իր խոսքերը մոնտաժել, ինչի՞ համար ի ցույց դնել սխալը, թիրախավորել…Չնայած` ինքը շնորհակալություն էր հայտնում դրա համար…Չեմ կարծում, թե պետք էր դրանից մեծ աղմուկ բարձրացնել: Մենք պետք է սպասենք` ով ինչ ասաց, որ վեր կենանք` ապտակե՞նք: Իհարկե, սխալը պետք է ուղղել, բայց հարկավոր է մի քիչ լուռ ապրել»:

Մանրամասները` տեսանյութում:

Աննա Բաբաջանյան