ՀՀ-ն փորձում է հավաստիացնել Արևմուտքին, որ որևէ միտում չունի զգայուն ապրանքների արտահանման հարցում․ Հայկազ Ֆանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
03.10.2026 | 15:39
Բացահայտվել է Flydubai-ի չվերթում երկրորդ օդաչուին դանակահարած օդաչուի ինքնությունը
03.10.2026 | 15:07
ՄԻՊ-ը և ՅՈՒՆԻՍԵՖ-ը քննարկել են երեխաների իրավունքների պաշտպանության առաջնահերթությունները
03.10.2026 | 14:35
Այսօր «հավատացյալ» բառի մեջ կա նեգատիվ ընկալում. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ռուսաստանի հետ Հայաստանի առևտրային հարաբերությունների, Հայաստանի տնտեսության ընթացիկ իրավիճակի մասին զրուցել ենք տնտեսագետ, ACSES վերլուծական կենտրոնի ղեկավար Հայկազ Ֆանյանի հետ։

–Պարո՛ն Ֆանյան, ԱԱԾ-ն հսկելու է որոշակի տեսակի ապրանքների արտահանումը։ Ինչո՞ւ է այս որոշումն ընդունվել, և ի՞նչ է այն նշանակում։

-Խոսքը վերաբերում է զգայուն ապրանքներին, որոնք որոշակի փոփոխություններից հետո կարող են դառնալ ռազմական նշանակության։ Սա իրականում որոշակի անվտանգության մեխանիզմներ է ստեղծում Հայաստանի համար, որը թույլ կտա հետագայում որոշակի զսպել ռիսկը սանկցիաների տակ ընկնելու հարցում, որովհետև այդ ապրանքները հիմնականում կապի սարքավորումներ են, ավիացիոն տեխնիկա, որոնք կհայտնվեն այնպիսի վերջնական հասցեատերերի մոտ, որոնք արտադրողների կամ այդ երկրների համար ցանկալի ուղղություններ չեն հանդիսանա։ Սա չի նշանակում, որ արգելվում է առհասարակ, սա նշանակում է, որ ԱԱԾ-ն պետք է ուսումնասիրի։

–Նման որոշումներով Հայաստանը կարողանո՞ւմ է իր գործընկերներին բացատրել, որ Հայաստանը հակված չէ խախտումների։

-Ես կարծում եմ, որ այս քայլը հենց այդ գործողություններից մեկն է, որով Հայաստանը փորձում է հավաստել արևմտյան գործընկերներին, որ որևէ միտում չկա Հայաստանի կառավարության գործողություններում։

–Մենք ունենք առհասարակ մեծ վերարտահանում դեպի Ռուսաստան, որը բավական մեծ կշիռ ունի Հայաստանի տնտեսական աճի մեջ։ Այս հոսքը որքա՞ն կարող է տևել։

-Շատ մեծ ռիսկ է դա և աշխարհաքաղաքական զարգացումներով է դա պայմանավորված, ոչ միայն այն, թե ռուս-ուկրաինական պատերազմի հանգուցալուծումն ինչպես կլինի։ Ես նույնիսկ վստահ եմ, որ եթե հանգուցալուծումը լինի Ուկրաինայի օգտին կամ Ռուսաստանի օգտին, միևնույն է, այդ սանկցիաները որոշակի ժամանակ դեռ շարունակվելու են։

Միևնույն ժամանակ, պետք է ուսումնասիրել, թե ինչ համաշխարհային զարգացումներ կան։ Օրինակ, խոշոր 20 տնտեսությունների՝ G20-ի հավաքի ժամանակ քննարկվում էր տարբերակ, որ առհասարակ արգելվի ցանկացած տեսակի ապրանքների արտահանումը Ռուսաստան, բացառությամբ հումանիտար նշանակություն ունեցող ապրանքների՝ դեղեր, մանկական սնունդ և այսպիսի կատեգորիաների ապրանքներ։

Եթե հանկարծ այդպիսի որոշում իրականացվի, բնականաբար, դրա բացասական հետևանքները կկրի նաև մեր տնտեսությունը, որովհետև մենք, ըստ էության, հիմա պատերազմից դիվիդենտներ ենք շահում։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Գարիկ Հարությունյան