10 մլրդ դրամ աջակցություն Չինաստանից՝ ՀՀ ամենամեծ հեռուստատեսային տաղավարի կառուցման համար
Հանրային հեռուստաընկերությունում այսօր ստորագրվեց հայ-չինական իրականացման պայմանագիրը, որով նախատեսվում է ավելի քան 10 մլրդ դրամի ներդրում՝ հեռուստաընկերության 8-րդ հեռուստաստուդիայի կառուցման նպատակով․ տեղեկացնում են Հանրային ՀԸ-ից։
Այն լինելու է անկախության շրջանում հեռուստատեսության առաջին նոր արտադրական ենթակառուցվածքը, որում գործելու է 1000 քմ2 տարածք ունեցող ստուդիա. այդտեղ նկարահանվելու են մշակութային և ժամանցային մեծամասշտաբ նախագծեր: Շինարարական աշխատանքները կմնեկնարկեն այս տարի: