Հարցրի՝ քանի՞ ֆեյք ունեք, ասացին՝ 0. Արայիկ Հարությունյանը՝ «Հանրային կապերի» ՊՈԱԿ-ի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.08.2026 | 18:13
Սոցցանցերում բոտերը Վրաստանում ռուսների նկատմամբ թշնամանքի մասին գրառումներ են տարածել․ Թբիլիսին հետաքննություն է սկսել
06.08.2026 | 18:05
Ռոմանոս Պետրոսյանը 5 մլն դրամ աշխատավարձ է ստանում. Դավիթ Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 17:57
«Կենտրոն» հեռուստաընկերության տնօրենն արձագանքել է ՀՌՀ-ի կողմից կիրառված տուգանքին
06.08.2026 | 17:53
Ես և Դուք առնվազն մեկ ընդհանրություն ունենք․ երկուսս էլ թուրք ենք տեսել․ Ռուբինյանը՝ Վարդևանյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 17:50
Անկանոն երթևեկող «Նիվան» տեղափոխվել է հատուկ պահպանվող հատուկ տարածք
06.08.2026 | 17:45
Արթուր Սարգսյանը պետք է ավտոբուսը տրաքացներ, մարդկանց գլուխը ուտեր, նոր կալանավորեի՞ն․Գարիկ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 17:38
ՌԴ ԱԳՆ-ն պնդում է, թե ՀՀ ապրանքների արտահանման դեմ սահմանափակումներ չի կիրառվում
06.08.2026 | 17:30
Ծնվել է Վալերի Կարպինի առաջին որդին․ նա 5 դուստր ունի
06.08.2026 | 17:23
Փաշինյանը մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին, նախատեսվում է ստորագրել երեք համաձայնագիր
06.08.2026 | 17:06
Ռուսաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստը որակազրկվել է դոպինգի համար
06.08.2026 | 16:58
ՆԳՆ պարեկային ծառայության պաշտոնյան կալանավորվել է, էկոպարեկային ծառայության Սևանի տեղամասի պետի պաշտոնավարումը՝ կասեցվել
06.08.2026 | 16:51
Ո՞ր ավտոբուսների և տրոլեյբուսի երթուղիներն են ժամանակավորապես փոխվելու
06.08.2026 | 16:40
«ԿԵՆՏՐՈՆ» հեռուստաընկերությունը տուգանվել է 
06.08.2026 | 16:27
Ադրբեջանը պատրաստ է գազ մատակարարել Ուկրաինային․ կողմերը ռազմավարական գործընկերության ամրապնդման հարցեր են քննարկել
06.08.2026 | 16:20
«Արարատ-Արմենիան» հետաքրքրված է Վահան Բիչախչյանի ծառայություններով. աղբյուր
Բոլորը

Պետական-իրավական հարցերի ու Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում հունիսի 2-ին շարունակվեց «Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի կատարման մասին» հաշվետվության քննարկումը:

ՔՊ խմբակցության պատգամավոր Լիլիթ Մինասյանը հանդես եկավ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի պաշտպանության դիրքերից՝ անդրադառնալով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի դիտարկմանը, թե ՊՈԱԿ-ին տեխնիկական վերազինման համար 2022-ին տրված գումարը 233 մլն դրամ է կազմել։

«Պարոն Մինասյան, ես հույս եմ հայտնում, որ դուք այս կատարողականի մեջ ընդամենը սխալվել եք տողը նայելիս, և այն թիվը, որը դուք հնչեցրեցիք, որ Հանրային կապերի և տեղեկատվական կենտրոն ՊՈԱԿ-ին տեխնիկական վերազինման համար տրված գումարը 233 մլն դրամ է, դա ընդամենը վերևի տողն է, ընդամենը 9 մլն է տրվել։ Եվ հույս եմ հայտնում, որ սա վրիպակ էր և ոչ թե հերթական անգամ ՊՈԱԿ-ի թիրախավորում»,- նշեց Լիլիթ Մինասյանը։

Արայիկ Հարությունյանը հայտարարեց, որ իր համար էլ էր Արծվիկ Մինասյանի հնչեցրած թիվը զարմանալի։

«Մենք ՊՈԱԿ-ի վերազինմանը, եթե չեմ սխալվում, անցած տարի 18․9 մլն դրամ ենք հատկացրել։ Եվ դա այն դեպքում, երբ ՊՈԱԿ-ը շատ երկար ժամանակ նման հնարավորություն չի ունեցել վերազինվելու։ Ասեմ ավելին, ի լուր բոլորի, մասնավորապես պարոն Մինասյանի, որ ՊՈԱԿ-ում զգալի կրճատումներ են եղել նախորդ տարիների համեմատ։ Այսինքն՝ եթե նախկինում այդ ՊՈԱԿ-ը ձեր ասած նպատակով է եղել, այն այլևս նման նպատակով չի գործում։ Երբ ես դարձա աշխատակազմի ղեկավար, ասացի՝ այդ քանի՞ ֆեյք ունեք, որ ասում են՝ ֆեյքերի ՊՈԱԿ, զրո։ Ինչո՞ւ, որովհետև ֆեյքապահները տեղափոխվել են ուրիշ տեղ՝ իրենց այդ ֆեյքերի փնջերով։
Եվ վերջին տարիներին մենք ՊՈԱԿ-ում բացի կրճատումներից` ուրիշ բան չենք ունեցել։ Եվ սա բացասաբար է նաև ազդել ընդհանուր հաղորդակցության վրա։ Հիմա մենք շատ լուրջ քննարկումներ ենք իրականացնում, հանրային կառավարման բարեփոխումների շրջանակներում մենք առանձնացրել ենք առանձին ուղղություն հաղորդակցության ռազմավարությունը, ՊՈԱԿ-ն իր ներուժով այստեղ շատ կարևոր դերակատարություն ունի և պետք է ունենա հետագայում։ Ես ցավում եմ, որ ՊՈԱԿ-ի նկատմամբ նման ոչ ճշգրիտ տեղեկություններ տարածելու տենդենցը շարունակվում է»,- ասաց Արայիկ Հարությունյանը։

Նրա խոսքով՝ ՊՈԱԿ-ն ու վարչապետի աշխատակազմը հիմա ինտենսիվ աշխատում են ֆեյք տեղեկությունների ու նորությունների դեմ պայքարի ռազմավարության վրա․ «Ես կարծում եմ, որ ՊՈԱԿ-ին թիրախավորելը նաեւ այս պատճառով է, որովհետեւ մեր ընդդիմախոսները մեր դեմ պայքարում են ֆեյք նորությունների միջոցով։ Մենք շատ լուրջ ու լավ մեխանիզմներ ենք հիմա փորձում ստեղծել, որ շատ օպերատիվ եւ ռազմավարությամբ սահմանված միջոցառումներով պայքարեն ֆեյք լուրերի դեմ»։

Մանրամասները՝ տեսանյութում։