Կան շենքեր, որոնց թեքահարթակները ճիշտ տեղադված չեն կամ բացակայում են․ աշակերտ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.08.2026 | 18:30
Արամը միջազգային մասշտաբի ամենատաղանդավոր մարդկանցից մեկն ա. Կարապետյանը՝ Վարդևանյանի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 18:23
Ի՞նչ փուլում է Սամվել Կարապետյանի՝ այլ երկրների քաղաքացիությունից հրաժարվելու գործընթացը․ Ալխաս Ղազարյանը՝ Վարդևանյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 18:13
Սոցցանցերում բոտերը Վրաստանում ռուսների նկատմամբ թշնամանքի մասին գրառումներ են տարածել․ Թբիլիսին հետաքննություն է սկսել
06.08.2026 | 18:05
Ռոմանոս Պետրոսյանը 5 մլն դրամ աշխատավարձ է ստանում. Դավիթ Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 17:57
«Կենտրոն» հեռուստաընկերության տնօրենն արձագանքել է ՀՌՀ-ի կողմից կիրառված տուգանքին
06.08.2026 | 17:53
Ես և Դուք առնվազն մեկ ընդհանրություն ունենք․ երկուսս էլ թուրք ենք տեսել․ Ռուբինյանը՝ Վարդևանյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 17:50
Անկանոն երթևեկող «Նիվան» տեղափոխվել է հատուկ պահպանվող հատուկ տարածք
06.08.2026 | 17:45
Արթուր Սարգսյանը պետք է ավտոբուսը տրաքացներ, մարդկանց գլուխը ուտեր, նոր կալանավորեի՞ն․Գարիկ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 17:38
ՌԴ ԱԳՆ-ն պնդում է, թե ՀՀ ապրանքների արտահանման դեմ սահմանափակումներ չի կիրառվում
06.08.2026 | 17:30
Ծնվել է Վալերի Կարպինի առաջին որդին․ նա 5 դուստր ունի
06.08.2026 | 17:23
Փաշինյանը մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին, նախատեսվում է ստորագրել երեք համաձայնագիր
06.08.2026 | 17:06
Ռուսաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստը որակազրկվել է դոպինգի համար
06.08.2026 | 16:58
ՆԳՆ պարեկային ծառայության պաշտոնյան կալանավորվել է, էկոպարեկային ծառայության Սևանի տեղամասի պետի պաշտոնավարումը՝ կասեցվել
06.08.2026 | 16:51
Ո՞ր ավտոբուսների և տրոլեյբուսի երթուղիներն են ժամանակավորապես փոխվելու
06.08.2026 | 16:40
«ԿԵՆՏՐՈՆ» հեռուստաընկերությունը տուգանվել է 
Բոլորը

Այսօր՝ հունիսի 1-ին՝ Երեխաների պաշտպանության օրը, Երևանի քաղաքապետարանի «ավագանու նիստին» ավագանու անդամների փոխարեն հանդես են գալիս տարբեր դպրոցների աշակերտներ։

Երևանի Համո Սահյանի անվան 70-րդ հիմնական դպրոցի 9-րդ դասարանի աշակերտուհի Անահիտ Կարապետյանը «Երևանի քաղաքապետարանը երեխաների համար» խորագրով միջոցառման շրջանակում բարձրաձայնեց հաշմանդամություն ունեցող երեխաներին վերաբերող մի քանի հարց։
Նա նաև խոսեց թեքահարթակների անհրաժեշտության մասին՝ մասնավորապես գետնանցումներում։

«Հայաստանում այսօր պաշտոնապես գրանցված է 8000 հաշմանդամություն ունեցող երեխա։ Իրական թիվը կարող է հասնել մինչև 12 հազարի, քանի որ, ըստ ՅՈՒՆԻՍԵՖ-ի, հաշմանդամության որոշ դեպքեր գրանցված չեն։ Թեքահարթակներն անհրաժեշտ են»,- ասաց Անահիտ Կարապետյանը։
Երևանի փոխքաղաքապետ Տիգրան ԱՍվինյանը հավաստիացրեց, որ հաշմանդամություն ունեցող անձանց խնդիր առաջնային է Երևանի քաղաքապետարանի համար։

«Քաղաքը հաշմանդամություն ունեցող անձանց համար հասանելի դարձնելը մեր առաջնահերթությունների եռյակում է։ Մենք որոշակի քայլեր ենք ձեռնարկում․ 10 գետնանցման համար պատվիրել ենք ոչ թե թեքահարթակներ, այլ հատուկ վերելակներ»,- նշեց Ավինյանը։

Թիվ 159 դպրոցի աշակերտը նկատեց, որ կան բազմաթիվ շենքեր, որոնց թեքահարթակները ճիշտ տեղադված չեն, և կան դպրոցներ, որտեղ թեքահարթակները բացակայում են։ Աշակերտը հետաքրքրվեց, թե ինչ լուծում պետք է տալ այդ խնդրին։

Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանն արձագանքեց՝ հավաստիացնելով, որ որոշակի փոփոխություններ հնարավոր է իրականացնել և վերանորոգումներ անելիս թեքահարթակների որոշակի ստանդարտներ պահպանելով՝ հնարավոր է այդ խնդրին լուծում տալ։

Մանրամասները՝ տեսանյութում։