Հաշմանդամություն ունեցողների կյանքը հեշտացնելու համար վերելակներ ենք պատվիրել․ Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
03.10.2026 | 15:39
Բացահայտվել է Flydubai-ի չվերթում երկրորդ օդաչուին դանակահարած օդաչուի ինքնությունը
03.10.2026 | 15:07
ՄԻՊ-ը և ՅՈՒՆԻՍԵՖ-ը քննարկել են երեխաների իրավունքների պաշտպանության առաջնահերթությունները
03.10.2026 | 14:35
Այսօր «հավատացյալ» բառի մեջ կա նեգատիվ ընկալում. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Այսօր՝ հունիսի 1-ին՝ Երեխաների պաշտպանության օրը, Երևանի քաղաքապետարանի «ավագանու նիստին» ավագանու անդամների փոխարեն հանդես են գալիս տարբեր դպրոցների աշակերտներ։

Երևանի Համո Սահյանի անվան թիվ 70 հիմնական դպրոցի աշակերտուհի Անահիտ Կարապետյանը բարձրաձայնեց հաշմանդամություն ունեցող երեխաներին վերաբերող մի շարք հարցեր։

«Երեխաների հիմնական իրավունքները և դրանց երաշխիքներն ամրագրված են օրենքով, և մենք՝ երեխաներս, նախ և առաջ իրավունք ունենք չտեսնել պատերազմ, սիրել և սիրված լինել մեր հարազատների կողմից, ունենք իրավունք պաշտպանված լինել պետության կողմից, ստանալ կրթություն, ապրել սոցիալական լավ պայմաններում, ստանալ որակյալ բժշկական օգնություն, զբաղվել սպորտով։ Այս ամենի իրավունքն ունենք»,- նշեց Անահիտը։

Այնուհետև նա ներկայացրեց հաշմանդամություն ունեցող Մայիսի երազանքների քաղաքը՝ ամեն ինչ ներդաշնակ ու հարմարավետ, որը, ցավոք, գոյություն չունի։

«Մայիսը տեղաշարժվում է իր մայրիկի օգնությամբ, դպրոցում նրան օգնում են սիրելի ու հոգատար ուսուցիչները, ունի լավ ընկերներ, որոնք պետք եղած դեպքում ձեռք են մեկնում։

Այսօր նման խնդրով երեխաները հասարակությունից իրենց առանձնացված չեն զգում, սակայն չենք կարող չնշել այն խնդիրները, որոնք մեր քաղաքը ստեղծում է նման խնդրով երեխաների ու նրանց ծնողների համար։

Երբ տվյալ խնդիր ունեցող երեխան մեքենայի մեջ է լինում, ծնողը շատ հաճախ մեքենան կայանում են արգելված վայրում, որպեսզի տվյալ շենքին, շինությանը շատ ավելի մոտ գտնվի, որի համար, հետևաբար, տուգանվում է։ Առաջարկում եմ հարցի լուծում՝ ունենալ տարբերանշաններ, որոնք ծնողները կկարողանան փակցնել մեքենայի վրա, ինչը կփաստի մեքենայում նման խնդրով երեխայի մասին։ Այսպես, արգելված վայրերում կանգնող մեքենաները չեն տուգանվի»,- ասաց աշակերտուհին։

Նա նաև խոսեց թեքահարթակների անհրաժեշտության մասին, մասնավորապես գետնանցումներում։

«Հայաստանում այսօր պաշտոնապես գրանցված է 8000 հաշմանդամություն ունեցող երեխա։ Իրական թիվը կարող է հասնել մինչև 12 հազարի, քանի որ, ըստ ՅՈՒՆԻՍԵՖ-ի, հաշմանդամության որոշ դեպքեր գրանցված չեն։ Թեքահարթակներն անհրաժեշտ են»,- հայտնեց Կարապետյանը։

Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը հավաստիացրեց, որ հաշմանդամություն ունեցող անձանց խնդիր առաջնային է Երևանի քաղաքապետարանի համար։

«Քաղաքը հաշմանդամություն ունեցող անձանց համար հասանելի դարձնելը մեր առաջնահերթությունների եռյակում է։ Մենք որոշակի քայլեր ենք ձեռնարկում․ արդեն 10 գետնանցման համար պատվիրել ենք ոչ թե թեքահարթակներ, այլ հատուկ վերելակներ»,- նշեց Ավինյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։