ԵՄ-ն զբաղվում է ենթակառուցվածքների նախապատրաստմամբ՝ Ադրբեջանից գազի հավելյալ ծավալներ ստանալու համար

Լուրեր

25.07.2026 | 19:11
Հայաստանն ու Իրանը կստեղծեն գազի առևտրի հարցերով զբաղվող աշխատանքային խումբ
25.07.2026 | 18:58
Հնդկաստանի կրթության նախարարը հրաժարական է տվել բազմահազարանոց ուսանողական բողոքի ցույցերից հետո
25.07.2026 | 18:35
ԶՈՒ ԳՇ պետը հանդիպել է բանակային զորամիավորման ջոկերի հրամանատարներին և դիրքերի ավագներին
25.07.2026 | 18:12
Փաշինյանը և Մակրոնը քննարկել են քննարկել են Հայաստան–Ֆրանսիա ռազմավարական գործընկերության օրակարգին վերաբերող հարցեր
25.07.2026 | 17:59
Ուրուգվայում քննարկվել են COP17-ին առնչվող հարցեր
25.07.2026 | 17:45
Երկրաշարժ՝ Վրաստանում. այն զգացվել է նաև Հայաստանում
25.07.2026 | 17:32
Դավիթ Խուդաթյանը Թեհրանում հանդիպել է Իրանի փոխնախագահի հետ
25.07.2026 | 16:59
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
25.07.2026 | 16:42
Թեհրանն առաջարկում է ավելացնել Հայաստան գազի արտահանման ծավալները
25.07.2026 | 16:30
Ջրափրկարարները քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ․ նրանց կյանքին վտանգ չի սպառնում
25.07.2026 | 15:55
Իրանի և Ղրղզստանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել երկկողմ և միջազգային օրակարգի հարցերի շուրջ
25.07.2026 | 15:37
Հանրապետությունում հրդեհավտանգ իրավիճակ է. ՆԳՆ-ն հորդորում է պահպանել անվտանգության կանոնները
25.07.2026 | 15:15
Աթլետիկայի Ռուսաստանի առաջնությունը դադարեցվել է անօդաչու թռչող սարքի հարձակման պատճառով
25.07.2026 | 15:06
Իրանը ցանկանում է համաձայնագիր կնքել, բայց դեռ պատրաստ չէ դրան․ Թրամփ
25.07.2026 | 14:44
Անտոնիու Գուտերեշը ժամանել է Սիրիա
Բոլորը

ԵՄ-ն ողջունում է Հարավային գազային միջանցքի ընդլայնումը և նախապատրաստում է ենթակառուցվածքները՝ Ադրբեջանից գազի լրացուցիչ մատակարարումների համար։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Քրիստինա Լոբիլլո Բորերոն Բաքվում էներգետիկ շաբաթվա միջոցառումներին ունեցած ելույթում։

Բորերոն նշել է, որ 2022 թվականին ԵՄ-ն մի շարք միջոցներ է ձեռնարկել էներգետիկ ճգնաժամը հաղթահարելու համար՝ փորձելով դիվերսիֆիկացնել գազի մատակարարման ուղիներն ու աղբյուրները։

«Այս առումով մենք ողջունում ենք Հարավային գազային միջանցքի ընդլայնումը՝ 2027 թվականին մեր գազի առևտուրը կրկնապատկելու համար»,- ընդգծել է Բորերոն՝ նշելով, որ Եվրոպան նախապատրաստում է ենթակառուցվածքը մինչև 2027 թվականն Ադրբեջանից գազի լրացուցիչ մատակարարումների համար։

Եվրահանձնաժողովի ներկայացուցիչը նաև նշել է, որ նախորդ տարի Ադրբեջանը, 2021 թվականի համեմատ, ավելացրել է գազի մատակարարումները Եվրոպա շուրջ 40 տոկոսով։

2021 թվականին Ադրբեջանից գազի մատակարարումների ծավալը գերազանցել է 8 միլիարդ խորանարդ մետրը, 2023 թվականին այն կկազմի մոտավորապես 12 միլիարդ խորանարդ մետր։ Մինչև 2027 թվականը մատակարարումների ծավալը Բաքուն ցանկանում է հասցնել տարեկան առնվազն 20 միլիարդ խորանարդ մետրի։

Ներկայում Եվրոպայում ադրբեջանական գազը գնում են Իտալիան, Հունաստանը, Բուլղարիան, Ռումինիան։

Էմմա Չոբանյան