30 ուսուցիչ 400 հազար դրամ աշխատավարձ է ստանում` ներառյալ հարկերը. նախարար. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.08.2026 | 13:13
Դաշտավանում ծեծկռտուք է եղել․ մասնակիցները հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով
09.08.2026 | 12:56
Սևանա լճում ջրափրկարարները նկատել են շրջված ջրային մոտոցիկլետ․ ՆԳՆ
09.08.2026 | 12:38
Հովիկ Աբրահամյանի որդին կալանավորվել է
09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
09.08.2026 | 11:01
Ռուսաստանը հարվածել է Օդեսային և Խարկովին․ երկու մարդ զոհվել է, ավելի քան 20-ը՝ վիրավորվել
09.08.2026 | 10:44
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.08.2026 | 10:15
Վթարային ջրանջատում Արարատում
09.08.2026 | 00:05
Էդգար Սևիկյանը խաղացել է Մադրիդի «Ռեալի» դեմ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 19:55
Օգոստոսի 10-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.08.2026 | 19:53
Սայաթ-Նովայի պողոտայում բռնկված հրդեհը մարվել է
08.08.2026 | 19:43
Բանակային խաղերը մասնակիցների համար ստեղծում են ինքնադրսևորման նոր հարթակներ. վարչապետ
08.08.2026 | 19:40
Ավարտվել են ուժային կառույցների միջև անցկացվող բանակային 4-րդ խաղերը. հայտնի են հաղթողները
08.08.2026 | 19:25
Հրդեհ՝ Սայաթ-Նովայի պողոտայի շենքերից մեկում. 5 բնակչի տարհանել են
Բոլորը

Հայաստանում 1565 ուսուցիչ, ըստ կամավոր ատեստավորման արդյունքների, արդեն ստանում է բարձր աշխատավարձ և պարգևավճար։ Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հայտարարեց Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։
Նախարարի դիտարկմամբ՝ թե՛ օբյեկտիվության, թե՛ վարձատրության իրական բարձրացման հետ կապված մտահոգություններն անհիմն են, որովհետև մասնակիցների ավելի քան 50 տոկոսի վարձատրությունը բարձրանում է։ Այսինքն` սա հեշտ հաղթահարելի ատեստացիա է և ամբողջությամբ առարկայական չափորոշիչի և ծրագրի շրջանակներում է»,- նշեց նախարարը։

Անդրեասյանը հավելեց, որ ատեստավորման բոլոր հարցերը բացառապես ծրագրերի շրջանակում են։ Ինչ վերաբերում է թեստերի և առաջադրանքների որակին, նախարարությունը, հետևելով բողոքարկումներին, բարելավում է դրանք։

«Այս պահին էլ յուրաքանչյուր առարկայի գծով առաջադրանքների մեծ շտեմարան ենք մշակում, որպեսզի ուսուցիչները կարողանան այդ մեծ շտեմարաններից առաջադրանքներին ծանոթանալ, այնուհետև գալ ատեստավորման»,-ասաց նախարարը։
Անդրեասյանը նաև ատեստավորման արդյունքների թվեր ներկայացրեց. կանոնավոր ատեստավորման արդյունքում 1565 ուսուցչի աշխատավարձ է բարձրացել, նրանց շուրջ 30 տոկոսը ստանում է 300 հազար դրամ աշխատավարձ, շուրջ 30 ուսուցիչ էլ 400 հազար և ավելի գումար է ստանում։
Նախարարը նաև ուսուցիչների աշխատավարձի բարձրացման մեկ այլ մեխանիզմ նշեց․ «Զուտ մանկավարժական հմտությունների ստուգման պարագայում` ինչպես է դասը վարում, ինչպես է թեման պլանավորում, այստեղ 50 տոկոս հավելավճարի հնարավորություն կա։ Այսինքն` ատեստավորումը վարձատրության բարձրացման միակ մեխանիզմը չէ»։

Մանրամասները՝ տեսանյութում։