Երևանում հասարակական տրանսպորտը համալրվեց նոր էկո ավտոբուսներով. կայացավ ավտոբուսային նոր պարկի պաշտոնական բացումը

Լուրեր

08.12.2025 | 17:09
Պետությունն ուժեղ է նաև ձեր վրձնահարվածով ձևավորված արժեհամակարգով․ նախարարի ուղերձը՝ Նկարիչների միջազգային օրվա կապակցությամբ
08.12.2025 | 17:06
Դեռևս զերծ ենք մնում խիստ միջոցների կիրառումից․ Մայր Աթոռը՝ Կճոյանին և մյուս բարձրաստիճան հոգևորականներին
08.12.2025 | 16:55
Վրաստանը կթույլատրի Ադրբեջանից Հայաստան վառելիքի մեկանգամյա անվճար փոխադրումը
08.12.2025 | 16:44
Արծաթափայլ եղևնիների գողության դեպք է բացահայտվել
08.12.2025 | 16:35
«Brave Heart»-ը եվրատեսիլյան մեծ բեմում․ կայացել է Ալբերտի առաջին բեմական փորձը․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
08.12.2025 | 16:31
Անի Հովսեփյանը հաջորդ մենամարտում հաղթելու դեպքում կարող է մենամարտել գոտու համար
08.12.2025 | 16:24
Սիրիայի անցումային նախագահը կոչ է արել միավորել ջանքերը Ասադի տապալումից մեկ տարի անց
08.12.2025 | 16:15
Մեկնարկում է Խաչատրյանի անվան 13-րդ միջազգային փառատոնը
08.12.2025 | 16:06
ԱՄՆ-ը նախատեսում է առաջիկա երկու տարիների ընթացքում Ուկրաինային 800 միլիոն դոլարի ռազմական աջակցություն հատկացնել
08.12.2025 | 15:55
Վարդենիսում զինծառայող է մահացել․ ՀՀ ՊՆ
08.12.2025 | 15:51
Անթալիայում 4,9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.12.2025 | 15:49
«Դալմա մոլ»-ի ավտոկայանատեղիից քաղաքացի է տեղափոխվել հիվանդանոց․ ըստ փաստաբանի՝ ծեծի են ենթարկել հանրային գործիչ Միհրան Հակոբյանին
08.12.2025 | 15:41
Բայրամովը Արաղչիին տեղեկացրել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի մասին
08.12.2025 | 15:39
Արման Ծառուկյանը գրեփլինգի գոտեմարտ կանցկացնի Մոսկվայում
08.12.2025 | 15:30
Եկեղեցում պե՞տք է ՀՀ օրհներգ հնչի և դրոշը լինի․ ՀԱՐՑՈՒՄ
Բոլորը

Երևանում հասարակական տրանսպորտային միջոցները համալրվեցին նոր էկո ավտոբուսներով. Շահումյանի հրապարակում կայացավ ավտոբուսային նոր պարկի պաշտոնական բացումը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ավտոբուսները ձեռք են բերվել Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) և Արևելյան Եվրոպայի էներգետիկ արդյունավետության և Շրջակա միջավայրի գործընկերության (E5P) հիմնադրամի ֆինանսավորման օգնությամբ:

Պարկը համալրված է 87 նոր MAN ավտոբուսներով, որոնք երթուղի դուրս կգան հունիսի 1–ից։ Դրանք կսպասարկեն N 5 ավտոբուսային երթուղին (Իսակովի պողոտայից Մաշտոցի պողոտա, Աբովյան փողոց , Մյասնիկյան պողոտա , Գայի պողոտա և մինչև Ջրվեժ)ինչպես նաև նոր ուղղություն` դեպի «Զվարթնոց» օդանավակայան («Զվարթնոց»–Իսակովի պողոտա–Հաղթանակի կամուրջ–Մաշտոցի պողոտա–Ֆրանսիայի հրապարակ)։

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը շնորհավորեց բոլորին նոր ավտոբուսային պարկի բացման կապակցությամբ՝ նշելով, որ սրանով ևս մեկ քայլ է իրականացվում Հայաստանում ավելի կայուն և արդյունավետ տրանսպորտային համակարգ ունենալու համար:

«Ուզում եմ կառավարության անունից շնորհակալություն հայտնել Եվրոպական միությանը և ՎԶԵԲ-ին՝ «Կանաչ Երևան»-ի մեր տեսլականն իրականություն դարձնելու գործում իրենց ունեցած ներդրման համար: Նման ծրագրերի իրականացումը ցույց է տալիս Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության բարձր մակարդակը: Նոր ավտոբուսային պարկի բացումը ոչ միայն ներդրում է ենթակառուցվածքների զարգացման, այլ նաև մեր քաղաքացիների կյանքի որակի բարելավման և քաղաքի կենսունակությունը բարձրացնելու գործում»,-ասաց Մհեր Գրիգորյան:

Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյանը նշեց, որ Երևանում արագ տեմպերով ընթանում են հասարակական տրանսպորտի բարեփոխումները և այս ավտոբուսների ձեռքբերումը այդ գործընթացի կարևորագույն քայլերից մեկն էր:
«Բարեփոխումների այս շրջափուլում մենք ունենք արդեն իսկ հիմնարար հենք պնդելու, որ Երևանում հին գազելների հետ կապված պատմությունը 2023 թվականի սեպտեմբերի սկզբին ամբողջապես ավարտված է լինելու: Շարժակազմի փոխարինումը կարևորագույն շրջափուլ էր, որը մենք, կարելի է ասել, 70-80 տոկոսով իրականացրել ենք: Հիմա եկել է ժամանակը շարժակազմի էլեկտրոնային կառավարման ամբողջական նոր համակարգ ներդնելու, որպեսզի մարդկանց րոպեներով տեղեկացնենք ավտոբուսների տեղաշարժի և ժամանման մասին: Եվ իհարկե, հետագայում էլ ավելի շատ «կանաչ» տրանսպորտ ունենալու ճանապարհին Երևան քաղաքը պլանավորում է իր հին Չինական ավտոբուսները փոխարինել ամբողջապես էկո ավտոբուսներով»,- ասաց քաղաքապետի տեղակալը:

ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը ուրախությամբ նշեց, որ նոր ավտոբուսների գործարկումը ոչ միայն կնվազեցնի արտանետումները և ավելի մաքուր օդ կապահովի Երևանում, այլ նաև կփոխի ամբողջ մոտեցումը հասարակական տրանսպորտի հանդեպ:
«Այս ավտոբուսները կապահովեն նաև ներառականությունը, քանի որ նրանք հատուկ հարմարեցված են հաշմանդամություն ունեցող անձանց հասանելիություն ապահովելու համար: Արդեն 87 այսպիսի ավտոբուսներ գտնվում են Երևանում և սա ապացուցում է, որ Եվրամիությունը ոչ միայն մտադիր է, այլ նաև ի վիճակի է իր խոստումները պահել»,- ասաց Վիկտորինը:

ՎԶԵԲ-ի երևանյան ներկայացուցչության ղեկավար Ջորջ Ախալկացին իր խոսքում նշեց, որ ցանկացած երկրում ածխածնի երկօքսիդի արտանետումների ամենամեծ մասը հենց հանրային տրանսպորտի կողմից է, և սա այն հարցն է, որ իրենք փորձում են մեղմացնել՝ նոր ավտոբուսներ ներկրելով Երևան:

Բացման արարողությանը ներկա էին նաև Շվեդիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնը, Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Ռիխտերը և ՎԶԵԲ փոխտնօրեն, E5P հիմնադրամ Եվա Մանիկը: