Թուրքիայի ընտրությունները նշանավորվել են բևեռացնող խտրականությամբ և բորբոքող հռետորաբանությամբ․ միջազգային դիտորդներ

Լուրեր

24.02.2026 | 19:37
Մեկ միլիոն այց՝ առողջության ապահովագրության շրջանակում. Ավանեսյան
24.02.2026 | 19:29
Ձյան առատ տեղումների հետևանքով Երևանում ծառեր են տապալվել
24.02.2026 | 19:10
Քրեակատարողական ծառայողները ձերբակալել են «Նուբարաշեն» ՔԿՀ այցելած փաստաբանին
24.02.2026 | 19:00
Ռուսները կանչել սպառնացել էին, որ եթե ԵՄ գնաք՝ կկորցնեք Արցախը․ հիմա կորցրել ենք, ի՞նչ եք ասելու․ Արսեն Խառատյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.02.2026 | 18:47
Շամիրամ համայնքին է վերադարձվել շուրջ 13.6 հա մակերեսով երկու հողամաս. Դատախազություն
24.02.2026 | 18:35
Կարեն Խաչանովը հաղթանակով է մեկնարկել Դուբայի մրցաշարում
24.02.2026 | 18:26
Ապագան պետք է բերել, տեղադրել էսօրվա մեջ․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.02.2026 | 18:18
Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ-ում Պաղեստինի առաջին դեսպան Իսա Կասիսիենին
24.02.2026 | 18:06
Դատարան են հանձնվել Սեյրան Օհանյանի կնոջ՝ Ռուզան Խաչատրյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը
24.02.2026 | 18:00
4,5 մլրդ դրամ՝ ԱԺ ընտրությունների համար // Իրանի դեսպանը՝ համատեղ զորավարժությունների մասին․ ԼՈՒՐԵՐ
24.02.2026 | 17:55
Ժնևում հանդիպել են Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ փոխնախարարները
24.02.2026 | 17:50
Ըստ ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության՝ Փարիզը և Լոնդոնը մտադիր են Ուկրաինային միջուկային տեխնոլոգիաներ փոխանցել
24.02.2026 | 17:39
Երևանում գիշերը սպասվում է կարճատև անձրև
24.02.2026 | 17:28
ՊՍԺ-ի ֆուտբոլիստը դատարանի առջև կկանգնի բռնաբարության գործով
24.02.2026 | 17:17
Ստացված եզրակացությունները պետք է պետկառավարման համակարգում ինստիտուցիոնալ փոփոխությունների հիմք դառնան․ ՀՀ վարչապետ
Բոլորը

Թուրքիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլը բնութագրվում է քարոզարշավի ընթացքում օգտագործվող «ավելի բորբոքող և խտրական լեզվով», ԶԼՄ-ների կողմնակալությամբ և խոսքի ազատության սահմանափակումներով, որոնք ստեղծել են «անհավասար դաշտ» և «գործող նախագահի չարդարացված առավելություն»։ Այս մասին ասվում է միջազգային դիտորդների տարածած հայտարարության մեջ։

ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ), ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի (ԵԱՀԿ ԽՎ) և Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) համատեղ առաքելությունն ընդգծել է՝ մինչ թեկնածուները կարողացել են ազատ արշավ իրականացնել, ընդդիմադիր կուսակցությունների աջակիցները շարունակել են բախվել ահաբեկումների։ Նշվում է, որ երկու կողմից կիրառվել է խտրական լեզու՝ ահաբեկչական կազմակերպությունների հետ համագործակցության փոխադարձ մեղադրանքներով։

«Առաջին փուլի ընթացքում բարձրացված մտահոգությունները հավասար մրցակցային պայմանների բացակայության և քարոզարշավի անարդարության վերաբերյալ մնացել են չհասցեգրված, քանի որ գործող նախագահը շարունակում էր օգտվել չարդարացված առավելությունից։ Երկու կողմերի կողմից ավելի կոշտ հռետորաբանության օգտագործումն է՛լ ավելի բևեռացրեց քաղաքական միջավայրը»,- ասել  է ԵԱՀԿ կարճաժամկետ առաքելության հատուկ համակարգող ու ղեկավար Ֆարահ Քարիմին։

«Երկրորդ փուլը նույնպես անցավ մի միջավայրում, որը շատ առումներով պայմաններ չի ապահովում ժողովրդավարական ընտրությունների անցկացման համար։ Թուրքիան հիմա պետք է կատարի ՄԻԵԴ-ի որոշումներն ու ազատ արձակի Օսման Քավալային և Սելահաթթին Դեմիրթաշին»,- իր հերթին ասել է ԵԽԽՎ առաքելության ղեկավար Ֆրանկ Շվաբեն։

ԺՀՄԻԳ դիտորդական խմբի ղելավար, դեսպան Յան Պետերսոնը ևս նշել է անհավասար պայմանների մասին։ Նա նաև ասել է, որ ընտրողները շատ հարցերում տեղեկացված չեն եղել ընտրական վարչակազմի կողմից թափանցիկության բացակայության պատճառով, իսկ լրատվամիջոցների հավասարակշռված լուսաբանման բացակայությունը մտահոգության տեղիք է տվել:

Թուրքիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլի համար միջազգային դիտորդական առաքելությունը կազմում եղել  է 232 դիտորդ 31 երկրից։

Էմմա Չոբանյան