Նախկինում դեպք է եղել՝ սաունայի բացմանը նախագահը գնացել է․ Պապոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 19:43
Ժամանակավորապես կփակվի Դսեղ-Մարց ավտոճանապարհի մի հատվածը
08.10.2026 | 19:27
Լավագույն բուհերում սովորողներին տարկետում կտրվի մինչև 32 տարեկանը 
Բոլորը

ԱԺ տնտեսական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների՝ մայիսի 30-ի համատեղ նիստում քննարկվում է «ՀՀ 2022 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվությունը՝ եկամուտների և ծախսերի կատարողականի վերաբերյալ։

«Հարկերը հավաքվում են, բայց չեն ծախսվում, այդ դեպքում ինչո՞ւ են հարկերը հավաքվում, թե՛ բիզնեսը, թե՛ մարդիկ կարող էին ավելի շատ ծախսել։ նախարարությունը պլանավորում է, հավաքում են, այս խնդիրը, կարծում եմ, ոչ թե ֆինանսների նախարարությունում է, այլ մյուս նախարարություններում, որոնք ձախողում են, այս կարծիքը հայտնեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը՝ հորդորելով ավելի խորությամբ ուսումնասիրել հարցը և դիտարկել ծախսող նախարարությունների գործունեությունը։

«Պլանները, իհարկե, պետք է պատշաճ և ժամանակին իրականացվեն, բայց մեր քաղաքականությունը, բյուջետային ազդակը եղել է զսպող, եթե այդպես չլիներ կունենայինք ավելի բարձր գնաճ և վերաֆինանսավորման ավելի բարձր տոկոսադրույք»,- արձագանքեց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի

«Լիկվիդայնության քաշելը հասկացանք, բայց որ քաշում եք ու ոչ մի բան չեք անում, այդ դեպքում ինչո՞ւ եք քաշում, չէ՞ որ դա ինչ-որ նպատակ պետք է ունենա։ Ուրիշ խնդիր է, որ բիզնես միջավայրն այնքան լավը չէ, որ բանկերը ստիպված են ներդրում կատարել պետական պարտատոմսերի մեջ,- նկատեց պատգամավորը՝ հավելելով՝ հիշո՞ւմ եք՝ մի քանի տարի առաջ Նիկոլ Փաշինյանը գնաց գործարանի լենտը կտրեց, 2 ամիս հետո այդ գործարանն իզով – թոզով կորավ, խոսքը Մերձավանի գործարանի մասին է։ Այս 2 տարվա ընթացքում հիշո՞ւմ եք՝ որևէ լենտ կտրվե՞լ է, թե չէ, որ գոնե 100 հոգի աշխատի, նյութական արտադրանք տան։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը նշեց, որ հիշում է այդպիսի բազում օրինակներ։
Նույն խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանն էլ հավելեց․ Լլենտեր շատ են կտրվել, ուղղակի վարչապետը ներկա չի եղել։ Ես հիշում եմ՝ նախկինում, օրինակ, սաունայի կամ ռեստորանի բացմանը նախագահները գնում էին, բայց հիմա 100 կմ-ոց ճանապարհի բացմանն էլ կարող է չգնան։

Մանրամասները՝ տեսանյութում։