Շվեդիա և F-16-եր․ Ջո Բայդենը հայտնել է, թե ինչ հարցեր են քննարկել Էրդողանի հետ հեռախոսազրույցում

Լուրեր

08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 19:43
Ժամանակավորապես կփակվի Դսեղ-Մարց ավտոճանապարհի մի հատվածը
08.10.2026 | 19:27
Լավագույն բուհերում սովորողներին տարկետում կտրվի մինչև 32 տարեկանը 
Բոլորը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտնել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախօրեին կայացած հեռախոսազրույցում կրկնել է ԱՄՆ-ից F-16 կործանիչներ գնելու՝ Անկարայի ցանկությունը, մինչդեռ Բայդենը նրան ասել է, որ Վաշինգտոնը ցանկանում է, որ Անկարան հրաժարվի ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության դեմ առարկությունից, գրում է Reuters-ը:

«Ես խոսեցի Էրդողանի  հետ, շնորհավորեցի։ Նա դեռ ցանկանում է աշխատել F-16-երի ուղղությամբ: Ես ասացի նրան, որ մենք ցանկանում ենք գործարք կնքել Շվեդիայի հետ, ուստի եկեք դա ավարտենք: Մենք կապի մեջ կլինենք»,- ասել է Բայդենը լրագրողներին Սպիտակ տնից Դելավեր մեկնելուց առաջ։

Հարցին՝ արդյո՞ք նա Էրդողանից որևէ շարժ ակնկալում էր ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցելու հարցում, Բայդենն ասել է․ «Ես այդ հարցը բարձրացրել եմ։ Մենք պատրաստվում ենք ավելի մանրամասն խոսել այդ մասին հաջորդ շաբաթ»։

Քննարկումներին ծանոթ աղբյուրը լրատվամիջոցին հայտնել է, որ ԱՄՆ-ն ավելի վաղ Թուրքիային ասել է, որ դժվար կլինի Կոնգրեսին ստիպել հաստատել F-16-ի գործարքը, եթե Անկարան կանաչ լույս չվառի Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցության հարցում։

Թուրքիան մարտի վերջին վավերացրել էր Ֆինլանդիայի անդամակցության հայտը, սակայն Շվեդիայի դեպքում շարունակում է առարկել։

Սպիտակ տան տարածած հաղորդագրության մեջ էլ նշվում է, որ երկու երկրների ղեկավարները հայտնել են իրենց համատեղ հանձնառությունը՝ շարունակելու համագործակցությունը որպես սերտ գործընկերներ՝ երկրների և ժողովուրդների միջև համագործակցությունը խորացնելու համար։

«Նրանք նաև քննարկել են իրենց պատրաստակամությունը որպես ՆԱՏՕ-ի դաշնակիցներ՝ լուծելու տարածաշրջանային և գլոբալ մարտահրավերները, ներառյալ՝ անդրատլանտյան անվտանգության ամրապնդումը Վիլնյուսում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Էմմա Չոբանյան