Հեռախոսներ կան, որոնք ավելի խոցելի են «Պեգասուս»-ի համար. Մարտիրոսյանը՝ ծրագրից պաշտպանվելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
03.10.2026 | 15:39
Բացահայտվել է Flydubai-ի չվերթում երկրորդ օդաչուին դանակահարած օդաչուի ինքնությունը
03.10.2026 | 15:07
ՄԻՊ-ը և ՅՈՒՆԻՍԵՖ-ը քննարկել են երեխաների իրավունքների պաշտպանության առաջնահերթությունները
03.10.2026 | 14:35
Այսօր «հավատացյալ» բառի մեջ կա նեգատիվ ընկալում. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Pegasus-ը լրտեսական ծրագիր է, որը ներդրվում է հեռախոսի մեջ: Pegasus-ի դեպքում անգամ չեք էլ իմանում, որ ձեզ վարակել են»,- Մեդիա կենտրոնում կայացած ասուլիսում նշեց տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը:

Նրա խոսքով՝ «Պեգասուս»-ը հիմնականում վարակում է Apple հեռախոսները, երբեմն նաև անդրոիդ հեռախոսներ։

««Պեգասուս»-ը հաճախ հետքեր չի թողնում, դրա համար այն, ինչի մասին մենք հիմա տեղյակ ենք, միայն Iphone հեռախոսների մասով գիտենք, իսկ մյուս հեռախոսների մասով դեռ չգիտենք, թե ինչ է կատարվում։

«ՊՆ Nokia հեռախոսը վարակել չեն կարող, այն քարի կտոր է, բայց դրանք միանշանակ անվտանգ չեն: Ճիշտ է, «Պեգասուս»-ով չեն վարակվի, բայց եթե դրանով խոսում եք սահմանի մոտ, թշնամին կարող է ամբողջությամբ լսել»,- նշեց փորձագետը։

«Անդրոիդ համակարգով աշխատող հեռախոսների դեպքում վարակման թվերի մասին մենք չգիտենք, քանի որ ի տարբերություն «Այֆոն» ունեցողների, այդ մարդիկ ծանուցում չեն ստանում»,-ասաց Մարտիրոսյանը։ Նա հավելեց, որ սմարթֆոնի սքանավորումն անգամ 100 տոկոսով ցույց չի տալիս, թե արդյոք եղել է վարակում, թե ոչ։

Մարտիրոսյանի խոսքով՝ այդ ծրագիրն օգտագործվել է 44-օրյա պատերազմի ժամանակ՝ Հայաստանի նկատմամբ։ Փորձագետի դիտարկմամբ՝ առաջին անգամ է այդ ծրագիրը կիրառվում պատերազմի ժամանակ, այդ իսկ պատճառով էլ մեծ քննարկման առարկա դարձավ: Սամվել Մարտիրոսյանը նշեց, որ մինչև Հայաստանում գրանցված դեպքերը, ռազմական գործողությունների ընթացքում ուրիշ ոչ մի ապացուցված դեպք տեղի չի ունեցել։

Փարձագետի խոսքով՝ «Պեգասուս»-ը արտադրվում է Իսրայելի կողմից, անընդհատ կատարելագործվում է այս գործիքը, և եթե ռազմական գործողությունների ժամանակ Pegasus-ի վարակումները եղել են Ադրբեջանից, ապա դա նշանակում է, որ Իսրայելի կառավարությունը պաշտոնապես թույլ է տվել Ադրբեջանին Հայաստանում կիբեռզենք կիրառել։

Մանրամասները՝ տեսանյութում։