Ինչ է «Պեգասուս» լրտեսական ծրագիրը և ինչպես է հեռախոսը «վարակվում». Մարտիրոսյանը պարզաբանում է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.08.2026 | 23:24
Քաղաքացիությունը չի կարող լինել «ներդրման դիմաց արագ ստացվող ծառայություն», այն պետք է հիմնված լինի պետության հետ իրական և կայուն կապի վրա. ՆԳ նախարար
06.08.2026 | 23:10
Վինիսիուսը երկարաձգել է «Ռեալի» հետ պայմանագիրը
06.08.2026 | 22:59
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.08.2026 | 22:44
Ադրբեջանական բեռնատարների վարորդները Վրաստանում շաբաթներով չեն անցնում մաքսային ստուգումը․ Բաքուն դիմել է Վրաստանի ԱԳՆ-ին
06.08.2026 | 22:30
«Անընդունելի և դատապարտելի է». Արամ Ա Կաթողիկոսը՝ Գարեգին Բ-ին դատարան կանչելու մասին
06.08.2026 | 22:17
Պետական պարտքի աճը Փաշինյանի օրոք. հնարքներ ԱԺ-ում և կապը Ամուլսարի հետ. Փա՞ստ թե փուստ
06.08.2026 | 22:11
Հրդեհ՝ Երևանի Սիլիկյան թաղամասի հարևանությամբ գտնվող աղբավայրում
06.08.2026 | 22:01
Կոնֆերենցիաների լիգա. Հեռացումներ, գեղեցիկ գոլեր ու ոչ-ոքի՝ «Նոա» – «Սյոն» խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 21:47
Նախագահը ԹՈՒՄՈ-ի հիմնադիր Սամվել Սիմոնյանին է հանձնել ՀՀ պետական պարգևը
06.08.2026 | 21:32
Սարյանի պուրակի ծառերից մեկը քամուց կոտրվել է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 21:20
Մոսկվան Երևանից պաշտոնական դիմում չի ստացել երկաթուղու կոնցեսիան դադարեցնելու վերաբերյալ
06.08.2026 | 21:10
Կառավարությունը շուրջ 5.6 մլրդ դրամ կուղղի 61 մանկապարտեզի շինարարական ծրագրերին
06.08.2026 | 20:57
Գոռավան բնակավայրում մանկապարտեզ կկառուցվի
06.08.2026 | 20:43
Վթար Լոռու մարզում․ վարորդը հոսպիտալացվել է
06.08.2026 | 20:30
ԶԻՆԱՊԱՀ-ի ցուցակում զոհված զինծառայողներ՝ 2025-ին և 2026-ին․ ինչ հանգամանքներում են նրանք մահացել
Բոլորը

«Pegasus-ը լրտեսական ծրագիր է, որը ներդրվում է հեռախոսի մեջ: Pegasus-ի դեպքում անգամ չեք էլ իմանում, որ ձեզ վարակել են»,- Մեդիա կենտրոնում կայացած ասուլիսում նշեց տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը:
Նրա խոսքով՝ անընդհատ կատարելագործվում է այս գործիքը. «Կային դեպքեր, երբ Pegasus-ը քլիքով էր տարածվում, լինում էր՝ iMessage-ի կամ WhatsApp-ի զանգի միջոցով, անգամ եթե չես պատասխանում: Այս պահին չգիտենք, թե դա ոնց է տարածվում»:

Տեղեկատվական անվտանգության փորձագետը պարզաբանեց. «Pegasus-ը տասնյակ նմանատիպ վիրուսներից մեկն է շուկայում: Կա լրիվ օրինական, լեգիտիմ շուկա, որտեղ բազմաթիվ կազմակերպություններ պետական կառույցներին վիրուսներ են վաճառում: Իրենք ազատ վաճառքի չեն դնում, որպեսզի հետո իրենց չթիրախավորեն, գործեր չհարուցեն իրենց դեմ: Իրենք ուղղակի տալիս են ինչ-որ մի երկրի հատուկ ծառայությունների կամ ոստիկանությանը և պայմանագիր են կնքում, որ այն կիրառվելու է միայն հանցագործների դեմ»։

Փորձագետը հավելեց, որ Pegasus-ը մշակել է NSO Group իսրայելական կազմակերպությունը, որը ստեղծել են նախկին զինվորականներ։
«Apple-ը սկսեց ծանուցումներ ուղարկել այն պահից, երբ դատի տվեց NSO Group-ին, որովհետև ապօրինի կերպով կոտրվում են Apple-ի հեռախոսները, և մարդիկ ապօրինի վարակվում են: Իբր Pegasus-ը վաճառվում է ահաբեկիչներին, ծանր հանցագործներին գաղտնալսելու համար, բայց իրականությունն այլ է․ լրագրողներ, իրավապաշտպաններ, ընդդիմադիր քաղաքական գործիչներ…

NSO Group-ը հայտնում է, որ ինքը թույլ չի տալիս միջպետական վարակումներ, բայց Հայաստանի դեպքում տեսնում ենք, որ այն կիրառվել է մի երկրից մեկ այլ երկրի դեմ, ընդ որում՝ ռազմական գործողությունների ժամանակ: Սա փաստացի կիբեր-զենքի կիրառում է մի երկրի կողմից մյուսի դեմ»:
Մասնագետն ընդգծեց, որ ներկայումս NSO Group-ի դեմ լուրջ դատական գործընթացներ են սկսվել, ամերիկյան կառավարությունը, Apple-ը դատի են տվել վերջինիս. «Մեր դեպքում խոսքը զուտ մեկ-երկու լրագրողի գաղտնալսելու մասին չէ, այլ փաստացի պատերազմի ժամանակ կիբեր-զենքի կիրառման, ակնհայտորեն նաև քաղաքացիական թիրախների մասին»:

Մարտիրոսյանի կարծիքովէ հարցումներ ուղարկելն ու պարզաբանումներ պահանջելն անիմաստ են, հարկ է, ավելի լուրջ գործողությունների դիմել, ինչպես օրինակ դատի տալը:

Մանրամասները՝ տեսանյութում։