Տարոն Աճեմօղլուն Թուրքիայի տնտեսությունը ղեկավարելու առաջարկ չի ստացել

Լուրեր

14.10.2026 | 15:10
Քոչարյանի կալանքի դեմ բողոքը մերժվել է // Փաշինյանը Բելոզյորովի հետ երկաթուղիների հարցն է քննարկել․ ԼՈՒՐԵՐ
14.10.2026 | 15:05
COP17-ին ընդառաջ՝ Երևանում բարձրացվել է ՄԱԿ-ի դրոշը
14.10.2026 | 14:53
Բաքուն Իրանին և Թուրքիային մեղադրում է Ադրբեջանի դեմ տեղեկատվական հարձակումների մեջ
14.10.2026 | 14:42
ԵՄ-ն Ուկրաինային 2,86 մլրդ եվրո է հատկացնում՝ ԱԹՍ-ների, հրթիռների և մարտի դաշտում առկա հրատապ կարիքների համար
14.10.2026 | 14:35
«Մաթեմատիկա» առարկայի միասնական քննության օրը տեղափոխվում է
14.10.2026 | 14:23
Փաշինյանն ու «Ռուսական երկաթուղիների» ղեկավարը քննարկել են հայկական երկաթուղիների կառավարման խնդիրները․ աշխատանքային խումբ կստեղծվի
14.10.2026 | 14:16
Դատախազությունը պահանջում է պատգամավոր Աղվան Վարդանյանից բռնագանձել գույք և շուրջ 235 մլն դրամ
14.10.2026 | 14:10
Սերգեյ Լավրովն Ադրբեջան կայցելի
14.10.2026 | 14:02
Սա ոչ թե Փաշինյանի անձնական վրեժխնդրությունն է, այլ Ալիևի․ Միկոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.10.2026 | 13:53
«Խոսրովի անտառ» պետական արգելոցում բեզոարյան այծեր են տեսանկարահանվել
14.10.2026 | 13:44
Վարշավայում քննարկվել է ԵՄ Արևելյան գործընկերության վերափոխման անհրաժեշտությունը
14.10.2026 | 13:35
Ռոբերտ Քոչարյանին թույլ չեն տալիս ՔԿՀ-ում համակարգիչ ունենալ, տեքստ չի կարողանում հավաքել․ փաստաբան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.10.2026 | 13:25
Հայաստանը կլիմայական ապատեղեկատվության դեմ պայքարի միջազգային գործընթացում․ ի՞նչ է արվել, և ի՞նչ բացեր կան 
14.10.2026 | 13:14
Սաուդյան Արաբիան հայտնել է նավթային հսկա Aramco-ի շենքին հութիների հրթիռային հարվածների մասին․ չորս մարդ է վիրավորվել
14.10.2026 | 13:05
Կադրային փոփոխություններ՝ Քննչական կոմիտեում
Բոլորը

Աշխարհահռչակ հայ տնտեսագետ Տարոն Աճեմօղլուն հերքել է թուրքական լրատվամիջոցներով շրջանառված այն լուրերը, թե իբր Թուրքիայի նորընտիր նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պատրասվում է իրեն պաշտոն առաջարկել նոր կառավարությունում։ Ըստ շրջանառվող լուրերի՝ Էրդողանը նպատակ ունի Աճեմօղլուին առաջարկել ղեկավարել Թուրքիայի տնտեսությունը. փոխանցում է ermenihaber-ը:

Թուրքական ընդդիմադիր լրատվամիջոցի հետ զրույցում Աճեմօղլուն պարզաբանել է, որ ինքը նման առաջարկ չի ստացել և որևէ մեկն այդ հարցով իր հետ կապ չի հաստատել։  Նա թուրքական լրատվամիջոցների կողմից շրջանառված այդօրինակ լուրերը որակել է «բամբասանք»։

Ամերիկաբնակ անվանի տնտեսագետը նկատել է տվել, որ Թուրքիան բացի տնտեսական խնդիրներից ունի նաև դատաիրավական համակարգին և ներքաղական իրավիճակին առնչվող խնդիրներ։

Աճեմօղլուն, պատասխանելով լրագրողի այն հարցին, թե արդյոք Թուրքիայի տնտեսության վիճակը  արտահերթ ընտրություններից հետո կլավանա, ասել է. «Չեմ կարծում, թե կլավանա։ Ըստ իս՝  Թուրքիայի տնտեսությունը ենթակառուցվածքային խնդիրներ ունի։ Բարձր գնաճը, դոլարի թանկացումն  և ներդրումների պակասը զուտ նախընտրական անորոշությամբ պայմանավորված խնդիրներ չէին»։

Նա հավելել է, որ վերջին 10 տարում Թուրքիայոմ արտադրողականությունը բարձր չի եղել։ Իսկ իրականացված ներդրումային հոսքերը հիմնականում ուղղվել են դեպի մասնավոր սեկտոր։

Աճեմօղլուի գնահատմամբ՝ «Թուրքիայի տնտեսությունում առկա է կտրուկ անկման վտանգ»։