Ալիևի հռետորաբանությունը պետք է փոփոխվի․ սահմանագծեր կան՝ Թուրքիան էլ խոշոր կենտրոնների հետ խնդիրներ ունի կարգավորելու․ Նելլի Մինասյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
03.10.2026 | 15:39
Բացահայտվել է Flydubai-ի չվերթում երկրորդ օդաչուին դանակահարած օդաչուի ինքնությունը
03.10.2026 | 15:07
ՄԻՊ-ը և ՅՈՒՆԻՍԵՖ-ը քննարկել են երեխաների իրավունքների պաշտպանության առաջնահերթությունները
03.10.2026 | 14:35
Այսօր «հավատացյալ» բառի մեջ կա նեգատիվ ընկալում. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 14:09
Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդով
03.10.2026 | 13:55
ՄԻՊ-ն այցելել է Շաքիում ադրբեջանցու կողմից հրազենային վիրավորում ստացած Անի Ավետիսյանին
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցը թուրքագետ Նելլի Մինասյանի հետ

-Տիկի՛ն Մինասյան, Թուրքիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլի արդյունքներով հաղթեց Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Ձեզ համար կանխատեսելի՞ էր այս արդյունքը։

-Առաջին փուլից հետո, որովհետև առաջին փուլում իսկապես անկանխատեսելի էր ընթացքը՝ ինչ կլինի, բայց դրանից հետո արդեն ոչ միայն կանխատեսելի էր, այլև հասկանալի էր, որ այ ուղղությամբ են գնում ընտրությունները, և Էրդողանը կհաղթի։

-Նախընտրական ժամանակահատվածը Թուրքիայում՝ ինչպես առաջին, այնպես էլ երկրորդ փուլի պարագայում, միջադեպեր եղան՝ ընդդիմության գրասենյակների վրա հարձակումներ, լրագրողների, փաստաբանների, ակտիվիստների ձերբակալություններ։ Ձեր կարծիքով՝ այս ամենը որքանո՞վ ազդեցություն ունեցավ ընտրությունների արդյունքների վրա։

-Պետք է հասկանալ, թե Էրդողանն իր ձեռքում ինչ լծակներ ուներ՝ լծակների շարք էր․ և՛ խնդիրներ, որոնք նա կարողացել էր իր օգտին օգտագործել, և՛ լծակներ, որոնք նրա ձեռքում են, և նա դրանք օգտագործել է։ Մասնավորապես, վարչական բոլոր ռեսուրսները, ինչը բավական մեծ բան է, երկրորդ՝ արաբների գործոնը, որոնց, ինչպես խոսվում էր, քաղաքացիություն են շնորհել։ Մյուս կողմից, ճիշտ է, սոցիալ-տնտեսական խնդիրները շատ կարևոր էին Թուրքիայում, ճգնաժամը կա՝ լիրայի արժեզրկում, գնաճ, բայց Էրդողանը կարողացավ այս բոլոր խնդիրները, կարծես, երկրորդ պլան մղել։ Սա, իմ կարծիքով, սա էր այն կարևոր բանալին, որը տարավ նրան, որ նա կրկին հաղթեց այս ընտրություններում։

-Քրդամետ կուսակցությունները, քրդաբնակ շրջանների ընտրողները ընդդիմության միասնական թեկնածուին էին սատարում, սրան գումարվել էր նաև փետրվարի ավերիչ երկրաշարժերից հետո այդ շրջանների բնակչության կանխատեսվող մեծ դժգոհությունը։ Ընդդիմության սխալը ո՞րն է, որ չհաջողվեց գեներացնել այդ ներուժը։

-Ճիշտ ասած, Քըլըչդարօղլուին միասնական թեկնածու հայտարարելուց հետո ես անընդհատ մտածում էի՝ արդյո՞ք ճիշտ մարդ են ընտրել որպես թեկնածու, որովհետև իրենք պետք է նկատի ունենային, որ իրենց առջև Էրդողանի նման գործիչ է՝ միայն խարիզման, ըստ էության, բավարար է, և գոնե նրա կեսի չափ խարիզմայով առաջնորդ էր պետք։ Երեկ երեկոյան՝ ընտրություններից հետո, «վեցի սեղանից» «Լավ» կուսակցության առաջնորդ Մերալ Աքշեները ելույթ ունեցավ, իր խոսքում ընդունեց իրենց պարտությունը և նշեց, որ իրենց պարտության հիմքը սխալ թեկնածուի ընտրությունն էր։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Թամարա Հակոբյան