Մանսուրյանի անվան կոմպոզիտորների միջազգային մրցույթի հաղթող ճանաչվեց Իվան Բուշուևը

Լուրեր

08.10.2026 | 19:43
Ժամանակավորապես կփակվի Դսեղ-Մարց ավտոճանապարհի մի հատվածը
08.10.2026 | 19:27
Լավագույն բուհերում սովորողներին տարկետում կտրվի մինչև 32 տարեկանը 
08.10.2026 | 19:13
ԱՄՆ-ը «երբեք թույլ չէր տա» Հունաստան-Թուրքիա հակամարտություն․ Ռուբիոն նշել է F-35-ների Անկարային փոխանցման պայմանը
08.10.2026 | 19:00
ՀՕՖ-ի բարեգործական ճաշարանը չի փակվում․ բայց շահառուները մտահոգված են. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 18:48
Առանց ակումբի մնացած ամենաթանկ ֆուտբոլիստները՝ ըստ Transfermarkt-ի
08.10.2026 | 18:39
ՀՌՀ-ն հեռարձակողների հետ քննարկել է տեսալսողական բովանդակության նոր չափորոշիչները
08.10.2026 | 18:28
Այս պահին բանակցային կարգավորման հեռանկար չի երևում․ Ռուբիոն՝ ռուս-ուկրաինական պատերազմի մասին
08.10.2026 | 18:19
Միրզոյանն ու Ղազախստանի ԱԳ նախարարը քննարկել են տարածաշրջանային փոխկապակցվածությունն ու խաղաղության ջանքերը
08.10.2026 | 18:10
ՀՀ-Ադրբեջան քննարկում Գորիսում՝ TRIPP-ի հարցով // «Ռոսիա»-ի շենքի բռնագանձնման պահանջ է դրվել․ ԼՈՒՐԵՐ
08.10.2026 | 18:02
Փարիզում քննարկվել է ապաստանի գործերով մասնագիտացված դատավորներ ունենալու հնարավորությունը
08.10.2026 | 17:52
Եվրախորհրդարանը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իրանում, Վրաստանում և Ադրբեջանում բռնաճնշումների պատասխանատուների նկատմամբ
08.10.2026 | 17:43
Առուշանյանը ՔՊ կուսակցության անդամ չէ և չի պատրաստվում դառնալ․ Արմեն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:35
Եվրախորհրդարանում կոչ են արել փակել ԵՄ տարածքում գործող բոլոր «Ռուսական տները»
08.10.2026 | 17:30
Կաթողիկոսի եղբայր Գևորգ Ներսիսյանն ու նրա որդին մեղավոր են ճանաչվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:26
Sportico. Աշխարհի ամենաբարձր վարձատրությամբ ֆուտբոլիստները
Բոլորը

Ամփոփվեցին Տիգրան Մանսուրյանի անվան կոմպոզիտորների միջազգային 1-ին մրցույթի արդյունքները։ Ժյուրիի որոշմամբ 1-ին մրցանակի արժանացավ Իվան Բուշուևի (Ռուսաստան)հեղինակած ստեղծագործությունը, 2-րդ տեղը գրավեց Արսեն Բաբաջանյանը (Հայաստան-Գերմանիա), 3-րդ մրցանակը ստացավ Վարդան Հարությունյանը (Հայաստան)։ «Կողբ» հիմնադրամի համակրանք» անվանակարգում մրցանակ շնորհվեց Ալինա Պոդզորովային (Ռուսաստան)․ տեղեկացնում են Տիգրան Մանսուրյանի անվան կոմպոզիտորների միջազգային մրցույթի կազմակերպչական խմբից։

Հրավիրված գալա համերգի ընթացքում ստեղծագործությունները ներկայացվեցին «Ասոնանս» անսամբլի կատարմամբ։

Իվան Բուշուևը մրցանակաբաշխությունից հետո նշեց, որ երջանիկ է, որ իր երաժշտությունը հնչել է մրցույթի գալա համերգի ընթացքում։ Նա ընդգծեց, որ ուրախ է, որ իր մեծ կապերը հայ ժողովրդի ու հայկական մշակույթի հետ կարողացավ արտահայտել երաժշտության միջոցով։

Հիշեցնենք, որ մրցույթը կազմակերպել էր «Կողբ» հիմնադրամը, այն միտված է միավորելու տաղանդավոր կոմպոզիտորներին աշխարհի բոլոր ծայրերից` ստեղծելով յուրահատուկ հարթակ, որտեղ կմիաձուլվեն երաժշտությունն ու գրականությունը: Մրցույթի նպատակը տաղանդավոր երաժիշտների բացահայտումն է, արդի պոեզիայի հանրահռչակումը, հայ գրի, խոսքի արժևորումն աշխարհին ամենահասանելի լեզվի՝ երաժշտության միջոցով։

Մրցույթի գլխավոր հովանավորներն էին FastBank-ը և FastShift ընկերությունը, հովանավորներն էին Team Telecom Armenia և Տրանսիմպեքս (FedEx) ընկերությունները։

Ժյուրիի նախագահ Արամ Հովհաննիսյանը նշեց, որ մցույթը հնարավորություն տվեց ևս մեկ անգամ հասկանալու, որ հայոց լեզուն ունի շատ թաքնված դռներ, այն մեծ ասելիք ունի նաև կոմպոզիտորի համար, ով փնփրտուքների մեջ իրեն նորովի է բացահայտում։ Նա վստահություն հայտնեց, որ մրցույթի շրջանակներում գրված ստեղծագործությունները երկար կապրեն տարբեր համերգային բեմերում՝ գրավելով ունկնդրի սրտերը։

«Կողբ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Արման Բարսեղյանն ընդգծեց, որ հիմնադրամի համար մեծ պատիվ է Մանսուրյանի անվան մրցույթի կազմակերպիչ լինելը։ Պարոն Բարսեղյանի խոսքով՝ մրցույթի նպատակներից էր նաև Հայաստանում մշակութային ակտիվությանը նպաստելն ու աշխարհի մշակութային քարտեզի վրա Երևանն ու Հայաստանն ավելի տեսանելի դարձնելը։

Մաեստրո Մանսուրյանը մրցույթի փակման արարողությանը նկատեց, որ իր մեծագույն սերը եղել են Կոմիտասը, հայկական պոեզիան՝ 5-րդ դարից մինչև Եղիշե Չարենց ու Համո Սահյան, և ամիսներ առաջ լսելով մրցույթի նախաձեռնության մասին՝ առաջարկել էր այն կազմակերպել՝ առանցքում ունենալով հայերենը։
Հիշեցնենք, որ Մանսուրյանի անվան մրցույթին դիմել էին 13 երկրի 24 կոմպոզիտորներ։ Ժյուրիի գնահատման արդյունքում եզրափակիչ փուլ էին անցել 6 կոմպոզիտորներ, որոնք էլ պայքարում էին հաղթողի կոչման համար։

Մրցույթին դիմած բոլոր մասնակիցները ներկայացրել էին մեկ վոկալ-գործիքային ստեղծագործություն կամ շարք՝ գրված ձայնի և մեկ կամ երկու գործիքի համար: Բոլոր ստեղծագործությունները գրված են եղել հայ միջնադարյան, դասական կամ ժամանակակից պոեզիայի հիման վրա: